Եվրաինտեգրման հարցը կներդրվի Մոլդովայի Սահմանադրության մեջ. Սանդու
Մոլդովայի գործող նախագահ և «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունից նախագահի թեկնածու Մայա Սանդուն ողջունել է քաղաքացիների որոշումը՝ անցած հանրաքվեում քվեարկելու Եվրամիությանն անդամակցելու օգտին: «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ եվրաինտեգրման հարցը կներդրվի երկրի Սահմանադրության մեջ։ Միասին մենք հաղթեցինք այս ճակատամարտում, և մեր նպատակն իրագործվեց։ Դա ձեր վաստակն է, սիրելի՛ քաղաքացիներ»,- նշել է Սանդուն, հավելել՝ կիրակի օրը՝…
