Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության և անվտանգության հարցեր

Թուրքիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության և անվտանգության հարցեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության X-ի միկրոբլոգում: Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ:

Read More
Ուկրաինայի և Հարավային Կորեայի նախագահներն անդրադարձել են ՌԴ հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու տեղեկություններին

Ուկրաինայի և Հարավային Կորեայի նախագահներն անդրադարձել են ՌԴ հյուսիսկորեացի զինվորականներ ուղարկելու տեղեկություններին

Ուկրաինայի և Կորեայի Հանրապետության նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ օրակարգում է եղել Կիևին Սեուլի ռազմական, հումանիտար և քաղաքական աջակցությունը: Անդրադարձ է եղել նաև տեղեկություններին, որ Հյուսիսային Կորեան զինվորականներ է ուղարկել ռուսական բանակի կազմում Ուկրաինայի դեմ կռվելու համար: Զելենսկին տեղեկացրել է, որ 3000 հյուսիսկորեացի զինվորական տեղափոխվել է շփման գծից ոչ հեռու գտնվող…

Read More
Վրաստանը, որպես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին. Բորել

Վրաստանը, որպես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու, պետք է ցույց տա իր հավատարմությունը եվրոպական արժեքներին. Բորել

Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո տեղի ունեցած զարգացումները շատ մտահոգիչ են՝ նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հայտարարության մեջ։ «Միջազգային դիտորդները հայտնել են ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը տեղի ունեցած խախտումների մասին: Նրանք ընտրությունները չեն համարել ազատ և արդար։ Խնդրում եմ թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը և իշխանության…

Read More
Իսրայելն ու Լիբանանը շարունակում են փոխադարձ հարվածները

Իսրայելն ու Լիբանանը շարունակում են փոխադարձ հարվածները

Իսրայելական ուժերը շարունակում են հարվածել Լիբանանին, մասնավորապես՝ սահմանամերձ բնակավայրերին, ինչպես նաև Բեյրութի մոտակա տարածքներին: Կան տասնյակ զոհեր: «Հըզբոլլահն» էլ հարվածներ է հասցրել Իսրայելին, այդ թվում՝ Հայֆա քաղաքին, ինչպես նաև Լիբանանում գտնվող իսրայելական ուժերին: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայից ի վեր երկրում զոհվել է 2700-ից ավելի մարդ, մեծ մասը՝ վերջին մեկ ամսում, շուրջ 13000-ը…

Read More
Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»

Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Արևմուտքը Վրաստանին «վերջնագրեր է ներկայացնում»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի երկրները, մեկնաբանելով Վրաստանում կայացած ընտրության արդյունքները, միջազգային հարաբերությունների համար անթույլատրելի հայտարարություններ են անում, ընդհուպ՝ վերջնագրեր: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտահոգված է այն «վերջնագրային պահանջներով», որոնք Արևմուտքը Վրաստանին է ներկայացնում խորհրդարանի ընտրությունից հետո: «Մենք չենք միջամտում, բայց մենք մտահոգված ենք, որ ԵՄ երկրներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները…

Read More
Ռուսական հարվածների հետևանքով Կիևում կան ավերածություններ

Ռուսական հարվածների հետևանքով Կիևում կան ավերածություններ

Գիշերը ռուսական զինված ուժերը անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածել են Ուկրաինային։ Կիևում կան ավերածություններ, տուժել են քաղաքացիական օբյեկտներ, խաղաղ բնակչության շրջանում հայտնի է վիրավորների մասին։ Թիրախում են եղել նաև Խարկովը և Կրիվոյ Ռոգը, քաղաքացիական անձինք են զոհվել և վիրավորվել: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռուսաստանի հատուկ…

Read More
«Հըզբոլլահ» խմբավորումը կգլխավորի Նաիմ Ղասեմը

«Հըզբոլլահ» խմբավորումը կգլխավորի Նաիմ Ղասեմը

Նաիմ Ղասեմը կգլխավորի լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը՝ փոխարինելով սեպտեմբերի 27-ին Բեյրութի արվարձանում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված Հասան Նասրալլային: Ղասեմը տարիներ շարունակ եղել է Նասրալլայի տեղակալը և կատարել է նրա պարտականությունները սեպտեմբերի վերջից: Կազմավորման հայտարարության մեջ ասվում է, որ «Հըզբոլլահի» ղեկավար մարմինը՝ «Շուրայի խորհուրդը» համաձայնել է Շեյխ Նաիմ Ղասեմին ընտրել գլխավոր քարտուղար: Հիշեցնենք, որ Հասան Նասրալլայի մահից…

Read More
Վրաստանի խորհրդարանի ընտրությունն արտահայտել է վրաց ժողովրդի կամքը. Էրդողան

Վրաստանի խորհրդարանի ընտրությունն արտահայտել է վրաց ժողովրդի կամքը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ խորհրդարանի ընտրությունում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Էրդողանը նշել է, որ ընտրությունն արտահայտել է վրաց ժողովրդի կամքը և անցել է խաղաղ ու անվտանգ պայմաններում։

Read More
Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ

Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ

Շվեդիան դադարեցրել է գործակցությունը Վրաստանի հետ: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ խոսքը երկու երկրի իշխանությունների մակարդակով շփումների մասին է։ «Վրաստանում զարգացումներն անհանգստություն են առաջացնում։ Խորհրդարանի ընտրության ժամանակ միջազգային դիտորդների արձանագրած խախտումները հաստատում են դա»,- հայտարարել է Շվեդիայի համագործակցության և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դուզան։ Միաժամանակ Ստոկհոլմը շուրջ 2,5 մլն դոլար է հատկացրել՝ Վրաստանի քաղհասարակությանն աջակցելու…

Read More
ԵՄ մի շարք երկրների նախարարներ մտահոգություն են հայտնել Վրաստանում իրավիճակի կապակցությամբ

ԵՄ մի շարք երկրների նախարարներ մտահոգություն են հայտնել Վրաստանում իրավիճակի կապակցությամբ

Եվրամիության մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, մտահոգություն հայտնել Վրաստանում իրավիճակի և խորհրդարանի ընտրության ժամանակ արձանագրված խախտումների կապակցությամբ: Նրանք կոչ են արել անաչառ քննություն անցկացնել և հավաստիացրել, որ միշտ կանգնած են լինելու վրաց ժողովրդի կողքին: «Կարևոր է, որ բողոքի ակցիաները և կառավարության արձագանքը դրանց լինի խաղաղ։ Ընտրական խախտումներն անհամատեղելի են…

Read More
Կանադան հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Կանադան հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին

Օտտավան հայտարարել է Թբիլիսիի հետ հարաբերությունները վերանայելու մասին: Կանադայի ԱԳՆ-ից հայտնել են, որ կհամակարգեն գործողությունները G7-ի և եվրոպացի մյուս գործընկերների հետ: Գերատեսչությունը հավաստիացրել է, որ Կանադան բաց է Վրաստանի հետ գործակցության համար՝ պայմանով, որ իշխող կուսակցությունը հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը:

Read More
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ. Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ. Իրանի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Սաիդ Իրավանին հայտնել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով 4 զինծառայողից բացի նաև մեկ քաղաքացիական անձ է զոհվել: Նա համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է հստակ դատապարտի և վճռական գործողություններ ձեռնարկի Իսրայելի նկատմամբ՝ Իրանի դեմ հարձակումների, Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում ու Եմենում շարունակվող գործողությունների համար: Պաշտոնյան…

Read More
Ուշադիր հետևում ենք խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի անկեղծ ջանքերին. Էրդողան

Ուշադիր հետևում ենք խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի անկեղծ ջանքերին. Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ կառավարության նիստում քննարկվել է Թուրքիայի և տարածաշրջանի օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» տարածաշրջանային գործակցության ձևաչափով հանդիպումը: «Հարթակն արդյունավետ է և հասցեագրում է մեր կարևոր կարիքները: Ձգտում ենք դրան ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել»,- հավելել է նա: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում…

Read More
Իսրայելի տարածքում արգելվել է ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գործունեությունը

Իսրայելի տարածքում արգելվել է ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության գործունեությունը

Իսրայելի Քնեսեթը հաստատել է օրենքը, որով արգելվում է Իսրայելի տարածքում ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության գործունեությունը։ Kan ռադիոկայանի հաղորդմամբ՝ օրինագիծն ընդունվել է երկրորդ, երրորդ ընթերցումներով և ամբողջապես։ Արգելքի օգտին է քվեարկել 92, դեմ՝ 10 պատգամավոր։ Օրենքը գործակալությանն արգելում է ունենալ ներկայացուցչություններ, ծառայություններ առաջարկել, ուղղակի կամ անուղղակի որևէ գործունեություն ծավալել իսրայելական տարածքում։

Read More
Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում բողոքի ակցիան ավարտվել է առանց միջադեպերի

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության բողոքի ակցիան՝ ուղղված ընտրության արդյունքների դեմ, ավարտվել է առանց միջադեպերի։ Ակցիայի կազմակերպիչներն արդեն հայտարարել են հավաքի պաշտոնական մասի ավարտի մասին։ Հնչել է ԵՄ օրհներգը, ինչից հետո մարդիկ սկսել են ցրվել, թեպետ նրանց մի մասը շարունակում է մնալ խորհրդարանի շենքի և կից փողոցների տարածքում։ Ռուսթավելիի պողոտան, որտեղ վրացական օրենսդրական մարմինն է…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Կուրսկի շրջանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Կուրսկի շրջանում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի հայտարարել է, որ կարող է պաշտոնապես հաստատել հյուսիսկորեացի զինվորների ներկայությունը Ռուսաստանի Կուրսկի շրջանում։ Ըստ Ռյուտեի՝ Հյուսիսային Կորեայի զորքերի ներգրավվածությունը նշանավորում է հակամարտության «զգալի էսկալացիա» և «վտանգավոր ընդլայնում»: Նրա խոսքով՝ այժմ ակտիվ խորհրդակցություններ են անցկացվում ՆԱՏՕ-ի անդամների միջև պատասխան միջոցառումների վերաբերյալ, «այդ թվում՝ ուկրաինացի և հարավկորեացի գործընկերների հետ»։ Ուկրաինայի պաշտպանության…

Read More
Սլովակիայի վարչապետը հայտնել իր դեմ նոր մահափորձի մասին

Սլովակիայի վարչապետը հայտնել իր դեմ նոր մահափորձի մասին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ նոր մահափորձ է կատարվել: Այդ մասին հայտարարել է ինքը՝ քաղաքական գործիչը։ Նրա խոսքով՝ այն իրականացվել է հոկտեմբերին, երբ մի տղամարդ լիցքավորված ատրճանակով փորձել է մասնակցել Կարպատա-Դուկլինյան ռազմական գործողության 80-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ֆիցոն կարծում է, որ մահափորձը կապված է Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման հետ։ Հիշեցնենք, որ Սլովակիայի վարչապետի դեմ արդեն մահափորձ…

Read More
Թբիլիսիում սկսվել է ընդդիմության բողոքի ակցիան

Թբիլիսիում սկսվել է ընդդիմության բողոքի ակցիան

Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց սկսվել է խորհրդարանի ընտրության արդյունքներից դժգոհ վրացական ընդդիմության բողոքի ցույցը, Ռուսթավելի պողոտայի երթևեկությունն արգելափակվել է: Մարդկանց ամբոխը հավաքվում է խորհրդարանի մոտ, ոմանք կրում են ԵՄ-ի և Վրաստանի դրոշները: Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները նախատեսել են հանրահավաքում ներկայացնել իրենց գործողությունների ծրագիրը: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրում խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ բողոքողները…

Read More
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լանդսբերգիսին՝ Հայաստանի և Լիտվայի գործընկերության ամրապնդման համար

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լանդսբերգիսին՝ Հայաստանի և Լիտվայի գործընկերության ամրապնդման համար

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալան ուղերձ է հղել Լիտվայի՝ պաշտոնից հեռացող իր գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: «Հարգելի ընկեր, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Լիտվայի միջև հարաբերությունների ու գործընկերության ամրապնդման հարցում Ձեր ներդրման, ինչպես նաև ԵՄ-ում Հայաստանի ավելի ուժեղ ներգրավվածությանն  աջակցելու համար: Ըստ արժանվույն է գնահատվել նաև Ձեր սկզբունքային դիրքորոշումը մեր…

Read More
Փարիզում սկսվում է Ժերար Դեպարդիեի դատավարությունը

Փարիզում սկսվում է Ժերար Դեպարդիեի դատավարությունը

Այսօր Փարիզում սկսվել է սեռական ոտնձգությունների համար մեղադրվող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի դատավարությունը։ Առաջին նիստի մեկնարկից մի քանի ժամ առաջ 75-ամյա դերասանի փաստաբանը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով Դեպարդիեն չի կարող ներկայանալ նիստին: Մեղադրյալը խնդրել է հետաձգել նիստը, որպեսզի կարողանա ներկա լինել և ելույթ ունենալ, ասել է դերասանի փաստաբանը: Դատարանը քննելու է 2021 թվականին…

Read More
Հունգարիայի վարչապետը չի ներկայացնի ԵՄ-ն Վրաստան այցի ժամանակ. Բորել

Հունգարիայի վարչապետը չի ներկայացնի ԵՄ-ն Վրաստան այցի ժամանակ. Բորել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստան կատարելիք իր պաշտոնական այցի ընթացքում չի ներկայացնի ԵՄ շահերը: Այդ մասին իսպանական RNE ռադիոկայանի եթերում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Անկախ նրանից, թե իր այցի ժամանակ ինչ կասի Օրբանը Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներին, նա չի ներկայացնի Եվրամիությունը»,- ասել է Բորելը, միաժամանակ ընդգծել, որ Բրյուսելը հասկանում է Օրբանի այցի դրդապատճառները։…

Read More
Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին ընդդեմ Իսրայելի՝ իր օդային տարածքով Իրանին հարվածելու համար

Իրաքը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին ընդդեմ Իսրայելի՝ իր օդային տարածքով Իրանին հարվածելու համար

Բաղդադը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին Իսրայելի դեմ, որն Իրաքի օդային տարածքն օգտագործել է Իրանին հարվածելու համար: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Երկրի կառավարությունը նշել է, որ Իրաքը թույլ չի տալիս իր օդային և ցամաքային տարածքներն օգտագործել այլ երկրների վրա հարձակվելու համար։ Պաշտոնական բողոքի նոտա է ուղարկվել գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Ի պատասխան…

Read More
Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ը X-ի իր էջում հայտարարություն է հրապարակել, որում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ: «Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը, որը դրսևորվեց նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում։ Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։ Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքն…

Read More
Եգիպտոսն առաջարկել է երկօրյա զինադադար կնքել և 4 պատանդի ազատ արձակել

Եգիպտոսն առաջարկել է երկօրյա զինադադար կնքել և 4 պատանդի ազատ արձակել

Եգիպտոսի նախագահն Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին առաջարկել է երկօրյա զինադադար կնքել, որի ընթացքում պետք է ազատ արձակվի Գազայում պահվող չորս պատանդ: Կահիրեում ընդունելով Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունին՝ Աբդել-Ֆաթթահ աս-Սիսին ասել է, որ առաջարկը ներառում է նաև պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումն ու մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված: Իսրայելից կամ ՀԱՄԱՍ-ից դեռևս պատասխան չի ստացվել, քանի որ շուտով…

Read More
Կառավարությունը կկազմավորվի. Կոբախիձե

Կառավարությունը կկազմավորվի. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի կառավարությունը կհաստատվի՝ չնայած ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել քվեարկության արդյունքները։ Վրաստանի նախագահը, սակայն, չի ճանաչում երկրում անցկացված խորհրդարանի ընտրության արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այդ մասին կիրակի Թբիլիսիում հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ ելույթ ունենալով ընդդիմության առաջնորդների հետ։ Նա կոչ է արել բնակչությանը երկուշաբթի Թբիլիսիում…

Read More
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 30-ին

Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 30-ին

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ Ուկրաինայի հարցով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, լրատվամիջոցներին հայտնել են ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչությունից։ «Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա նիստ՝ Ուկրաինայում անվտանգության ու խաղաղության պահպանման հարցով։ Նիստի անցկացման համար խնդրել է Ուկրաինան՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության, Սլովենիայի և Մալթայի աջակցմամբ»,- հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ ՌԴ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է հոկտեմբերի 31-ին…

Read More
Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխալվում է․ Խամենեի

Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխալվում է․ Խամենեի

Իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելի վերջին գործողությունները պետք չէ ոչ չափազանցել, ոչ թերագնահատել։ Անվտանգության ուժերի զոհված աշխատակիցների հազարավոր ընտանիքներ կիրակի առավոտյան հանդիպել են Իսլամական հեղափոխության բարձրագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ։ «Նրանք սխալ են թույլ տվել, և հենց իրենք են այն գերագնահատում։ Դա սխալ է, սակայն հիշեք՝ թերագնահատելն էլ է սխալ։ Սխալ է ասել…

Read More
Վրաստանի ընդդիմադիր չորրորդ ուժն է հայտարարել ընտրության արդյունքները չճանաչելու մասին

Վրաստանի ընդդիմադիր չորրորդ ուժն է հայտարարել ընտրության արդյունքները չճանաչելու մասին

Վրաստանի ընդդիմադիր չորրորդ ուժը՝ «Հանուն Վրաստանի»-ն, հրաժարվել է ընդունել երկրում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ տվյալները։ Համաձայն դրանց՝ հաղթողն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն է՝ 54,2 տոկոս ձայներով։ Նշենք, որ ընդդիմադիր ուժերի ձայները գումարային հաշվարկով կազմել են 37 տոկոս։ Ավելի վաղ ընտրապայքարի մասնակից երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ ընտրությունների՝ ԿԸՀ հրապարակած արդյունքները չեն…

Read More
Իսրայելը հայտարարել է, որ լուրջ վնաս է հասցրել Իրանի պաշտպանական ներուժին

Իսրայելը հայտարարել է, որ լուրջ վնաս է հասցրել Իրանի պաշտպանական ներուժին

Իսրայելը կարողացել է վնաս հասցնել Իրանի պաշտպանական ներուժին և հրթիռային արտադրությանը։ Նման համոզմունք է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Վերջինս նշել է, թե իսլամական հանրապետությանն ուղղված իսրայելական հարվածը «եղել է հզոր» և «հասել է բոլոր նպատակներին»։ «Մենք հզոր հարված ենք հասցրել Իրանի պաշտպանական կարողություններին և մեզ թիրախավորող հրթիռների արադրության հնարավորություններին: Դա եղել է ճշգրիտ և…

Read More
Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական տվյալները․ ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյունքները չեն ճանաչում

Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է նախնական տվյալները․ ընդդիմադիր կուսակցություններն ընտրության արդյունքները չեն ճանաչում

Վրաստանի ընդդիմադիր «Միասնություն — ազգային շարժում» և «Կոալիցիա՝ հանուն փոփոխության» կուսակցությունները հայտարարել են, որ Վրաստանում կայացած ընտրության արդյունքները չեն ճանաչելու։ Վերջիններս հայտարարել են, որ խորհրդարան չեն մտնելու և մանդատները չեն վերցնելու։ «Կոալիցիա՝ հանուն փոփոխության» կուսակցությունը ձայների 72․36 տոկոսի հաշվարկի արդյունքում ստացել է քվեների 11,18 տոկոսը։ Կուսակցությունում «Վրացական երազանք»-ի հաղթանակը «ընտրության գողություն» են անվանել։ Քաղաքական ուժը…

Read More