Բաքուն միջազգային ասպարեզում սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում ժողովրդավարությունը. Ֆրանսիայի Սենատ
Ֆրանսիայի Սենատի՝ Օտարերկրյա ազդեցության ուսումնասիրման հանձնաժողովը «Վնասակար արտաքին միջամտության դեմ պայքարը» վերտառությամբ զեկույց է ներկայացրել՝ ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով նաև Բաքվին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը նոր վտանգավոր տարր է միջազգային ասպարեզում, որը սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում ժողովրդավարությունը։ «Հայաստանին Փարիզի աջակցությունից հետո Ադրբեջանը սկսեց ակտիվ թշնամանք դրսևորել: Դա արտահայտվում է Ֆրանսիայի ներքին գործերին միջամտելու փորձերով։…
