ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները տարաձայնություններ ունեն Նեթանյահուի ելույթի հարցում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթն ԱՄՆ Կոնգրեսում հակասական արձագանքներ է առաջացրել։ Տասնյակ դեմոկրատներ բոյկոտել են ելույթը, Նեթանյահուին քննադատել են, որ իր ելույթում չկարողացավ համարժեք բացատրություն տալ, թե ինչպես է նախատեսում վերջ տալ Գազայում պատերազմին և տուն բերել 116 պատանդի, որոնք դեռևս գերության մեջ են ՀԱՄԱՍ-ի մոտ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, որը կոչ…
