Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը
Օգոստոսի 10-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղում տիրում էր տոնական և ջերմ մթնոլորտ։ Գյուղի բնակիչները հավաքվել էին մեկ հարկի տակ՝ նշելու հարազատ գյուղի հիմնադրման օրը։ Տարիների ընթացքում ձևավորված այս գեղեցիկ ավանդույթը վերածվել է յուրահատուկ տոնախմբության, որը բնակիչները խնամքով պահպանել և սերնդեսերունդ փոխանցել են։ Տոնական օրվա մեկնարկը տրվել է Սուրբ Ղալաչայի լանջին։ Հավատարիմ մնալով նախնիներից փոխանցված ավանդույթին՝…
