Վաշինգտոնի գլխավոր դատախազը դատարան է դիմում Թրամփի՝ ոստիկանության մասին որոշման համար
Վաշինգտոնի գլխավոր դատախազ Բրայան Շվալբը հայտարարել է, որ դատարան է դիմելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայրաքաղաքի ոստիկանությունը Դաշնային վերահսկողության տակ տեղափոխելու որոշման կապակցությամբ: «Մենք դատի ենք տալիս, որպեսզի արգելափակենք Կոլումբիայի շրջանի ոստիկանության նկատմամբ դաշնային իշխանությունների վերահսկողության մասին որոշումը: Մայրաքաղաքի ոստիկանության վարչության նկատմամբ հսկողությունն անօրինական է, վարչակազմը չարաշահում է օրենքի համաձայն իրեն տրված ժամանակավոր, սահմանափակ լիազորությունները»,-…
