Աբխազիայում ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել

Աբխազիայում ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել

Աբխազիայում բողոքի ցույցերը շարունակվում են: ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիային մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ: Խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների և ուժայինների միջև բախումներ են եղել, պայթյուններ են հնչել: Որոշ ցուցարարների հաջողվել է մուտք գործել խորհրդարանի տարածք: Ընդդիմադիրները դեմ են, որ վավերացվի Հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց կողմից ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագիրը։ Ըստ ընդդիմության՝ այդ նախաձեռնությունը վնասում է…

Read More
Պուտինը հայտարարել է նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

Պուտինը հայտարարել է նախագահի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին

Հայրենիքի հերոսների օրվա առթիվ պարգևատրման արարողությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կառաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի մարտին կայանալիք ընտրությանը: Պետության ղեկավարի պաշտոնում Պուտինի ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է հաջորդ տարվա մայիսի 7-ին։ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահի ընտրությունները կանցկացվեն երեք օրվա ընթացքում՝ մարտի 15-17-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի խոսքով՝…

Read More
Ստելլա Կիրիակիդեսը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան
		03.10.2023 . Տարածաշրջան

Ստելլա Կիրիակիդեսը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան 03.10.2023 . Տարածաշրջան

Առողջապահության և սննդի անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով հատուկ քննարկմանը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ չնայած Բաքվի վստահեցումներին, թե ինքը հավատարիմ է դիվանագիտական լուծմանը: «Ուժի կիրառումը երբեք չի կարող արդարացվել»,- ասել է հանձնակատարը: Կիրիակիդեսը պնդել է, որ Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայերը պետք…

Read More
Լաչինի միջանցքի ապօրինի փակումը անդառնալի վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լաչինի միջանցքի ապօրինի փակումը անդառնալի վնաս է հասցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումն անդառնալի վնաս են հասցնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Դրա հետևում կանգնած է 120 000 մարդու իրական պատմություն, որոնցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, սիրելիից զրկվելու ցավից»,- նշել է Բադալյանը՝ տարածելով Երևանում բուժում ստացող…

Read More
ԱՄՆ-ն և նրա գործընկերները չեն կարողացել համաձայնության գալ F-16-ով ուկրաինացի օդաչուների վերապատրաստման ծրագրի շուրջ. Politico

ԱՄՆ-ն և նրա գործընկերները չեն կարողացել համաձայնության գալ F-16-ով ուկրաինացի օդաչուների վերապատրաստման ծրագրի շուրջ. Politico

ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները դեռ համաձայնության չեն եկել ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ շահագործելու պատրաստման ծրագրի շուրջ, հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ առաջարկներից մեկի, նախատեսվում է ուկրաինացի օդաչուներին ԱՄՆ ուղարկել կամ ԱՄՆ ռազմական հրահանգիչների ուղարկել Եվրոպա՝ Ուկրաինայից դուրս որևէ տեղ, ամենայն հավանականությամբ՝ Ռումինիայում և Դանիայում մարզելու համար, ասվում է զեկույցում: Պարբերականը հիշեցնում է, որ…

Read More
Պուտինը հայտարարել է  Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին

Պուտինը հայտարարել է Հաղթանակի 80-ամյակի առթիվ հրադադարի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար է հայտարարել, հաղորդում է Կրեմլի Telegram ալիքը։ «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ի լույս մայիսի 8-ի գիշերը 00:00-ից մինչև մայիսի 10-ի լույս մայիսի 11-ի գիշերը 00:00-ից, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին։ Այս ժամանակահատվածում բոլոր ռազմական…

Read More
Եվրախորհրդարանը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
		26.04.2024 . Տարածաշրջան

Եվրախորհրդարանը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել 26.04.2024 . Տարածաշրջան

Եվրախորհրդարանը ձայների 425 կողմ, 25 դեմ հարաբերակցությամբ ընդունել է «Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը նորից ընդունելու փորձերի և քաղհասարակության նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ» բանաձևը: Փաստաթուղթը խստորեն դատապարտում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում Եվրոպական Միության արժեքներին և սկզբունքներին։ Ըստ բանաձևի՝ «Վրաստանում օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը վնասում է Վրաստանի միջազգային վարկանիշին…

Read More
Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ

Արարատ Միրզոյանը և Շվեդիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակներում գրանցված ձեռքբերումներին և այդ համատեքստում ընդգծել ՀՀ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության հաստատման…

Read More
WhatsApp-ն ուզում են սոցցանցի վերածել
		17.04.2022 news Լրահոս

WhatsApp-ն ուզում են սոցցանցի վերածել 17.04.2022 news Լրահոս

WhatsApp-ն ուզում են սոցցանցի վերածել։ Մեսենջերի հեղինակները հայտարարել են ընկերակցությունների ստեղծման պլանների մասին՝ նմանատիպ հետաքրքրություններով խմբերի միավորման գործառույթ ներմուծելու ճանապարհով։ Ընկերակցությունը WhatsApp-ում, ըստ էության, խմբերի հավաքածու է։ Օգտատերերը կարող են ընկերակցություններ ստեղծել, իսկ ադմինիստրատորները կարող են ներսում կառավարել խմբերը և բոլոր խմբերին միանգամից հաղորդագրություններ ուղարկել։ Առանձին չաթերը, կապված այդ խմբի հետ, կարող են շարունակվել, գրում է ՌԻԱ…

Read More
Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են. Մակրոն

Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:    «Ֆրանսիան այսօր հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հետապնդումների զոհերի հիշատակը։ Չմոռանանք։ Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։

Read More
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նիստից հետո այս մասին հայտնել է հանձնաժողովի նախագահը: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Շուշիում ընթացող մարտերի վերաբերյալ Գլխավոր շտաբի պետն իրեն հակասական տեղեկություններ է հաղորդել: «Այդ…

Read More
Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանը հետ է կանչել Իրանում իր դեսպանին. Պակիստանի ԱԳՆ

Պակիստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մումթազ Զահրա Բալոչն արձագանքել է Իրանի հարձակումներին: «Անցած գիշեր Իրանի կողմից Պակիստանի ինքնիշխանության անառարկելի և աղաղակող խախտումը միջազգային իրավունքի և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների ու սկզբունքների խախտում է: Այս անօրինական գործողությունը բացարձակապես անընդունելի է և որևէ արդարացում չունի։ Պակիստանն իրեն իրավունք է վերապահում արձագանքել այս անօրինական գործողությանը: Հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու…

Read More
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հարգել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհվածների հիշատակը

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հարգել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհվածների հիշատակը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո զոհվածների հուշակոթողին և  գրառում է կատարել կազմակերպության ֆեյսբուքյան էջում. «Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մենք միանում ենք համայն հայությանը՝ սգալու նրանց մահը, ովքեր զոհվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին…

Read More
Բաղերի Քանին Սիյարտոյի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի զարգացումները

Բաղերի Քանին Սիյարտոյի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի զարգացումները

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Այդ մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը: Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ խոսելով տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման կարևորության մասին՝ Բաղերի Քանին դատապարտել է Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումները, ընդգծել Իրանի օրինական իրավունքը՝ պաշտպանելու իր անվտանգությունը, ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:…

Read More
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Թեհրանի գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարություն են ընդունել

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Թեհրանի գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարություն են ընդունել

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էբրահիմ Ռայիսին և Ռեջեփ Էրդողանը համատեղ հայտարարություն են տարածել Թեհրանում Աստանայի եռյակի գագաթնաժողովից հետո։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Քննարկումների հիմնական հարցը եղել է Սիրիայի իրադրության կարգավորումը։ Կողմերը եկել են այն եզրակացության, որ ճգնաժամը կարող են լուծել իրենք՝ սիրիացիները՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, բայց ոչ թե ռազմական, այլ միայն դիվանագիտական…

Read More
Կրեմլը հույս ունի շարունակել դաշնակցային հարաբերությունները Երևանի հետ. Պեսկով

Կրեմլը հույս ունի շարունակել դաշնակցային հարաբերությունները Երևանի հետ. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային հունով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային…

Read More
Մերձավոր Արևելքի ճգնաժամը ԵՄ ղեկավարների քննարկումների կենտրոնում է. Մելոնի

Մերձավոր Արևելքի ճգնաժամը ԵՄ ղեկավարների քննարկումների կենտրոնում է. Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Բեյրութում հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ՝ գրում է Reuters-ը։ Նաջիբ Միքաթիի և Մելոնիի համատեղ մամուլի ասուլիսում կողմերը համաձայնել են, որ դիվանագիտական ​​լուծումը պետք է գերակայի բռնությանը: Մելոնին ճեպազրույցի ժամանակ կոչ է արել ուժեղացնել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը, որը հայտնի է որպես UNIFIL: Մելոնին…

Read More
Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան Իրանի դեմ պատերազմի համար. Corriere della Sera

Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան Իրանի դեմ պատերազմի համար. Corriere della Sera

Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան Իրանի դեմ պատերազմի համար՝ հաղորդել է իտալական Corriere della Sera թերթը: Նշվում է, որ Հռոմը թույլ չի տվել ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռներին վայրէջք կատարել Սիցիլիայում գտնվող Sigonella ավիաբազայում: Մի քանի օր առաջ ամերիկյան ռմբակոծիչները պլանավորում էին վայրէջք կատարել Sigonella-ում և այնտեղից մեկնել Մերձավոր Արևելք: Ավելի վաղ Իսպանիան էր փակել իր…

Read More
Էնթոնի Բլինքենն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Էնթոնի Բլինքենն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը։ Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ-ի և անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ջանքերն այս ուղղությամբ։ Բլինքենն էլ վերահաստատել է, որ ԱՄՆ-ը կշարունակի…

Read More
Էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն են. Ռուստամյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովների համատեղ քննարկմանը

Էթնիկ զտումները ցեղասպանության գործողություններից մեկն են. Ռուստամյանը՝ ԵԽԽՎ հանձնաժողովների համատեղ քննարկմանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեք հանձնաժողովների «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով համատեղ լսումներում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Իրավիճակը շատ պարզ է: Տասը ամիս տևած ամբողջական շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո ԼՂ ամբողջ բնակչությունը ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից,…

Read More
Ռուսական ուժերն առաջ են շարժվել Բախմուտի ուղղությամբ. ուկրաինական ԶԼՄ-ներ

Ռուսական ուժերն առաջ են շարժվել Բախմուտի ուղղությամբ. ուկրաինական ԶԼՄ-ներ

Ռուսական ուժերն առաջ են շարժվել Բախմուտի ուղղությամբ և գրավել են Իվանովսկոյե գյուղի մի մասը։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ազգային գվարդիայի 4-րդ օպերատիվ բրիգադի գումարտակային մարտավարական խմբի հրամանատար, գնդապետ Սերգեյ Սիդորինը: Զինվորականը նշել է, որ Բախմուտի ուղղությամբ ռուսական բանակը մեծացնում է իր ուժերը հարձակողական գործողություններ իրականացնելու համար։ Անցած 24 ժամվա ընթացքում հակառակորդի հետ…

Read More
Թրամփը Կիևին կոչ է արել հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ

Թրամփը Կիևին կոչ է արել հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ

Ժնևում փետրվարի 17-18-ը Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակների եռակողմ հանդիպմանն ընդառաջ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևին հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ ամեն ինչ շատ պարզ է լինելու։ «Մենք ցանկանում ենք, որ ուկրաինացիները բանակցեն»,- նշել է Թրամփը։ Հայտնի է, որ երեք երկրի ներկայացուցիչներն արդեն մեկնել…

Read More
Ախալքալաքի երաժշտական դպրոցում անցկացվել է տարեվերջյան դասական երաժշտության երեկո

Ախալքալաքի երաժշտական դպրոցում անցկացվել է տարեվերջյան դասական երաժշտության երեկո

Ախալքալաքի մունիցիպալիտետի երաժշտական դպրոցում տեղի է ունեցել տարեվերջյան միջոցառում՝ դասական երաժշտության գեղեցիկ երեկոյի ձևաչափով։ Միջոցառմանը ներկա են եղել Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Օլգա Մելիքիձեն, տեղական ինքնակառավարման մարմնի նախագահ Ռուբեն Պալյանը և նրա տեղակալ Նաիրի Իրիցյանը։ Երաժշտական երեկոյի ընթացքում աշակերտները՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ, կատարել են վրացի և արտասահմանցի…

Read More
Վրաստանում առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը կսկսվի վաղը՝ ժամը 09:00-ին

Վրաստանում առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը կսկսվի վաղը՝ ժամը 09:00-ին

Առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը կսկսվի մայիսի 22-ին, ժամը 09:00-ին, և կշարունակվի մինչև հունիսի 17-ը։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակում  Վրաստանի Կրթության նախարարությունը։ Նրանց խոսքերով՝ գրանցումը կիրականացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registration.emis.ge: «Երեխայի գրանցումը համակարգում ապահովում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը դպրոցներ կներկայացվեն հունիսի 18-ից մինչև…

Read More
ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների ինտեգրումն ու խնդիրները
		18.10.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների ինտեգրումն ու խնդիրները 18.10.2023 . Արցախ

Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն Անդրեա Վիկտորինին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար
		16.05.2023 . Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն Անդրեա Վիկտորինին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար 16.05.2023 . Տարածաշրջան

Բաքուն Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անընդունելի է համարել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ: «Որևէ մեկը չպետք է խոչընդոտի ադրբեջանական…

Read More
Հունգարիան հանդես կգա ԵՄ-ում Վրաստանի օրինակով օտարերկրյա ազդեցության մասին օրենքների ներդրման օգտին

Հունգարիան հանդես կգա ԵՄ-ում Վրաստանի օրինակով օտարերկրյա ազդեցության մասին օրենքների ներդրման օգտին

Հունգարիան մտադիր է հանդես գալ Եվրամիությունում Վրաստանի օրինակով օտարերկրյա ազդեցության մասին օրենքների ներդրման օգտին: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետի խորհրդական Բալաժ Օրբանը։ Նրա խոսքով՝ պետության պաշտպանությունը անցանկալի արտաքին միջամտությունից ոչ թե սպառնալիք է ժողովրդավարությանը, այլ դրա մի մասը:

Read More
Ախալցխայում Հանրային պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի ՆԳՆ խտրականության հարցերով զբաղվող գրասենյակի ղեկավարի հետ

Ախալցխայում Հանրային պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի ՆԳՆ խտրականության հարցերով զբաղվող գրասենյակի ղեկավարի հետ

Այսօր Ռաբաթի բերդի տարածքում Հանրային պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի ներքին գործերի նախարարության խտրականության հարցերով զբաղվող գրասենյակի ղեկավարի հետ։ Հանդիպման ընթացքում խոսվեց բազմազանության և իրավահավասարության կարևորության մասին, տեղական ինքնակառավարման և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման մասնակից կազմակերպությունները հնարավորություն ունեցան տվյալ թեմայի շուրջ իրենց մտահոգող թեմաներ բարձրացնել։ Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանի…

Read More
Ուկրաինական ճգնաժամի հարցում զգալի առաջընթաց կա․ Թրամփ

Ուկրաինական ճգնաժամի հարցում զգալի առաջընթաց կա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում նկատելի առաջընթաց է գրանցվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Թրամփը փակագծեր չի բացել։ «Մենք նկատելի առաջընթացի ենք հասել Ռուսաստանի ու Ուկրաինայի հարցով»,- ասել է նա Սպիտակ տանը՝ լրագրողների հետ շփման ընթացքում։ «Տեսնենք՝ ինչ կլինի, սակայն նկատելի առաջընթաց է գրանցվել»,- ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ անհրաժեշտ…

Read More
Աթենքը կշարունակի աջակցել Թուրքիայի եվրոպական հեռանկարին. Գերապետրիտիս

Աթենքը կշարունակի աջակցել Թուրքիայի եվրոպական հեռանկարին. Գերապետրիտիս

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այցելել է Աթենք, նրան ընդունել է Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսը: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, նշել՝ Հունաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն իրեց ծովային սահմանների վերաբերյալ, սակայն շարունակում են քննարկումները: Աթենքն ու Անկարան հայտարարում են, որ ցանկանում են բաց պահել հաղորդակցության ուղիները, ավելացնել առևտրի ծավալները և աշխատել առկա խնդիրների…

Read More