ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կաբինետի նախարարներին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն պնդում է իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի հատվածից, Լիբանանից և Սիրիայից: Այս մասին հաղորդել է 13-րդ ալիքը՝ հղում անելով աղբյուրին: Ըստ լրատվականի՝ Վաշինգտոնը հետաքրքրված է, որ Իսրայելի պաշտպանության բանակը իրականացնի «զորքի դուրսբերում» երեք ճակատով, սակայն չի մանրամասնել, խոսքը վերաբերում է զորքերի մասնակի, թե՞ լրիվ դուրսբերմանը: Հեռուստաալիքի…
