Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին ծանոթացման հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էմի Դիասի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։
«Հանդիպմանը մասնակցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պաատա Պատիաշվիլին և ԱՄՆ պաշտպանության կցորդ գնդապետ Ջոնաթան Ադամսը», — նշվում է տեղեկատվության մեջ։
