Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում միջազգային տնտեսական համաժողովի է մասնակցել
Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում մասնակցել է «Սպորտը, արվեստը, ինժեներիան և ստեղծագործական արդյունաբերությունը որպես ձեռնարկատիրական գործոն» միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։ Իր ելույթում դեսպան Ենգիբարյանն անդրադարձել է Հայաստանում վերջին տարիներին սպորտի, արվեստի և առաջատար տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում արձանագրված զարգացումներին, ինչպես նաև դրանցում դիվանագիտության դերակատարությանը։ Համաժողովին մասնակցել են…
