Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում կվերականգնվեն Մանվելիշվիլի և Գոգեբաշվիլի փողոցների ճանապարհահատվածները
Ախալցխայի մունիցիպալիտետի Վալե քաղաքում ճանապարհային ենթակառուցվածքի բարելավման ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերականգնել Մանվելիշվիլի և Գոգեբաշվիլի փողոցների ճանապարհի երեք հատված։ Ծրագրի շրջանակում մինչև 2 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում կկատարվեն բետոնապատման աշխատանքներ։ Նախատեսվում է նաև մաքրել առկա կուվետները, իսկ ջրահավաք հատվածներում տեղադրել մետաղական ցանցով փակված երկաթբետոնե հեղեղատարներ։ Նախատեսվող աշխատանքները կնպաստեն ճանապարհային ենթակառուցվածքի բարելավմանը, ջրահեռացման համակարգի արդյունավետության բարձրացմանը և…
