Ֆրանսիայի նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ
Փարիզի Օլիմպիական խաղերի ավարտը նշանավորում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահանջած քաղաքական զինադադարի ավարտը, գրում է Euronews-ը։ Խորհրդարանի արտահերթ ընտրությա երկրորդ փուլից հինգ շաբաթ անց, երբ որևէ կուսակցություն չստացավ բացարձակ մեծամասնություն, Ֆրանսիայի քաղաքական գործիչները օրենսդրական փոխզիջում են փնտրում: Երեքշաբթի կեսօրին հրաժարական տված վարչապետ Գաբրիել Ատալը նամակ է հղել տարբեր կուսակցությունների առաջնորդներին, բացառությամբ ծայրահեղ աջ…
