Բլինքենն ու Ֆիդանը անդրադարձել են Գազայի շուրջ իրավիճակին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել է օգոստոսի 15-ի բանակցություններին ՀԱՄԱՍ-ի մասնակցությունը, որպեսզի վերջնականապես համաձայնեցվի Գազայում անհապաղ և կայուն հրադադարի հասնելու և բոլոր պատանդների ազատ արձակումն ապահովելու շրջանակը: «Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային օգոստոսի 1-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների ազատության ապահովման գործում համագործակցության և ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի…
