10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել.Մերկել

10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել.Մերկել

10 տարի առաջ հստակ պահանջել եմ Ռուսաստանի զորքը դուրս բերել և 10 տարի անց աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը,- այս մասին ահյտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Վրաստանի կառավարության վարչությունում վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ ընդլայնված ձևաչափի հանդիպման ավարտից հետո: «Ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Վրաստանում: Վերջին անգամ այստեղ եղել եմ 10 տարի առաջ: Այն…

Read More
Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հուշարձանի բացմանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հուշարձանի բացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ներկա է եղել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությանը: Երկրի ղեկավարն իր խոնարհումն ու երախտագիտությունն է հայտնել Արտյոմ Ավագյանի ծնողներին՝ հայրենասիրական ոգով հերոս զավակ դաստիարակելու համար: Միաժամանակ նախագահը նշել է, որ, հիշելով և փառաբանելով հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած…

Read More
Իրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հյուսիս-արևելքում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13: 54-ին Իրանի Քաշմեր քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Վրաստանի անկախության հարյուրամյակի միջոցառման արարողություններ տեղի ունեցան Ախալցխա քաղաքում

Վրաստանի անկախության հարյուրամյակի միջոցառման արարողություններ տեղի ունեցան Ախալցխա քաղաքում

Այսօր՝ մայիսի 26-ին Վրաստանը տոնում է իր անկախության 100-րդ տարեդարձը։ Առավոտյան Ախալցխայի Թամարաշվիլի փողոցի վրա  անցկացվեց ծանր տեխնիկայի ցուցադրում, որը կազմակերպվել էր Վրաստանի պաշտպանության  նախարարության կողմից։  Մինչ երեկո յուրաքանչյուր ցանկացող կարող էր ուսումնասիրել և նկարվել տվյալ մարտական տեխնիկաների հետ։ Վրաստանի  Արտաքին գործերի նախարարության եւ Ախալցխայի քաղաքապետարանի կազմակերպմամբ Ախալցխայի բերդի տարածքը զարդարված էր տոնական։ Ամբողջ օրվա…

Read More
«Ալտ-Ինֆո»  Պահպանողական շարժում կուսակցությունը նախատեսում է գրասենյակ բացել Ախալցխայում		12.02.2022 Լրահոս Ախալցխա

«Ալտ-Ինֆո»  Պահպանողական շարժում կուսակցությունը նախատեսում է գրասենյակ բացել Ախալցխայում 12.02.2022 Լրահոս Ախալցխա

«Ալտ-Ինֆո»  Պահպանողական շարժում կուսակցությունը նախատեսում է գրասենյակ բացել Ախալցխայում։ Այս տեղեկությունը հաստատել է կուսակցության հիմնադիրներից Զուրաբ Մախարաձեն։ Նրա խոսքով, գրասենյակը պաշտոնապես կբացվի մոտ ժամանակներս, իսկ ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքները։ Մինչ կուսակցությունը պաշտոնապես կբացի իր գրասենյակը տարածաշրջանում և կսկսի շփվել պոտենցիալ ընտրողների հետ, մեզ հետաքրքրում էր, թե քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչներն ինչպես կգնահատեն Պահպանողական շարժման…

Read More
Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա

Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա

Եվրամիությունը խոստացել է շարունակել աջակցել Կիևին «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ: Այն նշվում է օգոստոսի 24-ին։ «Մենք կշարունակենք տրամադրել այնքան աջակցություն, որքան անհրաժեշտ է և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ պատերազմի, խաղաղության բանակցությունների և վերակառուցման ժամանակ»,- նրա…

Read More
Հայ գերիների վերադարձի հարցում միջնորդությունը Վրաստանի քաղաքականության հաղթանակն է. Ղարիբաշվիլի

Հայ գերիների վերադարձի հարցում միջնորդությունը Վրաստանի քաղաքականության հաղթանակն է. Ղարիբաշվիլի

Մեր քաղաքականության առանցքային հաղթանակը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման մասին համաձայնության ձեռքբերումն է, որը հնարավոր դարձավ Վրաստանի միջնորդության եւ ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ տարեկան զեկույց ներկայացնելով խորհրդարանին, գրել է Aliq.ge-ն: Նրա խոսքով՝ ռազմագերիների վերադարձը աննախադեպ իրադարձություն էր, որն ընդգծում է Վրաստանի առանձնահատուկ դերը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում:…

Read More
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters

Patriot-ի համար որսացող հրթիռները, ամենայն հավանականությամբ, կարտադրվեն Գերմանիայում կամ եվրոպական մեկ այլ երկրում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի: Պատերազմի ավարտից հետո արտադրությունը կարող է տեղափոխվել Ուկրաինա։ Փորձագետների կարծիքով՝ Raytheon կամ PAC-3 (Lockheed) ընկերության Patriot PAC-2 որսիչների արտադրությունը կազմակերպելու համար ժամանակ կպահանջվի։ Ըստ հաշվարկի՝ մեկ բալիստիկ հրթիռը որսալու համար պահանջվում է երեք Patriot։ Փորձագետները դրանց…

Read More
Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ավելի քան 80 զոհ կա

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով ավելի քան 80 զոհ կա

Ֆիլիպիններում մոլեգնում է «Տրամի» թայֆունը։ Արդեն հայտնի է 81 զոհի և 66 տուժածի մասին: Լրատվամիջոցները նշում են, որ ընդհանուր առմամբ փոթորկից տուժել է ավելի քան 2,6 միլիոն մարդ երկրի առնվազն 15 շրջանում: Մոտ 320 հազար ֆիլիպինցի ստիպված է եղել լքել տները։

Read More
Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին․ Ֆիդան

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին․ Ֆիդան

Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին. այդ հարցը կքննարկվի միավորման նախարարական հանդիպմանը Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան այցի ընթացքում։ Նրա խոսքով՝ եվրոպական որոշ պետություններ դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ուստի Անկարան BRICS-ը դիտարկում են որպես ինտեգրման այլընտրանքային հարթակ։ Լրատվամիջոցների տվյալով՝ Ֆիդանը Պեկինում նաև հայտարարել է, որ հույս ունի ներկա լինել Ռուսաստանում…

Read More
ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

24news.am- ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը: Ամերիկայի հայկական համագումարը հատկապես ողջունել է այն…

Read More
Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ իսրայելական կառավարությանը մեղադրելով պաղեստինցիների «ցեղասպանության» համար։ Նա նշել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կխզվեն մայիսի 2-ին։ Իսրայելի իշխանությունները Պետրոյի խոսքերն անվանել են հակասեմական և ատելություն սերմանող ու ընդգծել, որ Կոլումբիայի նախագահի դիրքորոշումը հավասարազոր է ՀԱՄԱՍ-ին գովաբանելուն: Գազայում իսրայելական գործողությունները քննադատելուց բացի, նախագահ Պետրոն…

Read More
«Հայդուկ» կազմակերպությունը և ԱՄՆ Գեոպոլիտիկ ակումբը Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում աջակցում են Արտաշես «Արդի» Քասախյանին

«Հայդուկ» կազմակերպությունը և ԱՄՆ Գեոպոլիտիկ ակումբը Գլենդելի քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում աջակցում են Արտաշես «Արդի» Քասախյանին

ԱՄՆ–ում գործող արցախյան պատերազմի և ԱՄՆ բանակի վետերանների «Հայդուկ» կազմակերպությունը և ԱՄՆ Գեոպոլիտիկ ակումբը Գլենդելի քաղաքային խորհրդի մարտի 3–ին կայանալիք առաջիկա ընտրություններում միանշանակ աջակցում են Արտաշես «Արդի» Քասախյանին։ Պարոն Քասախյանի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, իրեն ճանաչում ենք որպես պարկեշտ, քաղաքին և, մասնավորապես, Հայ համայնքին նվիրված անձնավորություն, պաշտոնյա; Կոչ ենք անում Գլենդելի ազգաբնակչությանը անպայման…

Read More
Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք պատրաստ են իրագործման Արցախում ցանկացած պահի. Մհեր Գրիգորյան

Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք պատրաստ են իրագործման Արցախում ցանկացած պահի. Մհեր Գրիգորյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվեց, թե արցախցիների վիճակը մեղմացնող ի՞նչ միջոցառումներ են նախատեսված: «Երեկ հրատապ քննարկումն արձանագրեց, որ կա հումանիտար ճգնաժամ, կա դրա խորացման միտում, նաև ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջիկայում ևս կարող է ահաբեկչական կամ սադրանքների ձևով այլ…

Read More
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Բացի դրանից՝ հիշեցնենք նաև, որ ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ պարտադիր է։ Մաղթում…

Read More
Պուտինը և Ռայիսին քննարկել են համատեղ ենթակառուցվածքային ծրագրերը

Պուտինը և Ռայիսին քննարկել են համատեղ ենթակառուցվածքային ծրագրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Կողմերը դրական են գնահատել ռուս-իրանական հարաբերությունների զարգացման մակարդակն ու դինամիկան։ Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցեր։ Նախագահները պայմանավորվածություն են ձեռք բերել պահպանել հետագա շփումները։

Read More
Բուլղարիան դուրս է եկել «Ուկրաինայի աջակիցների կոալիցիայից»

Բուլղարիան դուրս է եկել «Ուկրաինայի աջակիցների կոալիցիայից»

Սոֆիան այլևս չի անդամակցի «Ուկրաինայի աջակիցների կոալիցիային», որի նպատակն է օգնել Կիևին ռուս-ուկրաինական պատերազմում: Ըստ Բուլղարիայի վարչապետի՝ հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով: Ռումեն Ռադևի համոզմամբ՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը երկարաձգում է պատերազմը: Bloomberg-ը գրում է, որ Ռադևը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում «պրագմատիկ մոտեցման» կողմնակից է։ Բուլղարիայի ներկայացուցիչները չեն մասնակցել նաև «Կամեցողների…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանը հատկացնում է միանգամյա օգնություն բազմազավակ ընտանիքներին

Ախալցխայի քաղաքապետարանը հատկացնում է միանգամյա օգնություն բազմազավակ ընտանիքներին

Ախալցխայի քաղաքապետարանը տրամադրում էմիանգամյա  սոցիալական  օգնություն  բազմազավակ ընտանիքներին (4 կամ ավելի անչափահաս երեխաներ՝ 0-ից մինչև 18 տարեկան) , 0-ից մինչև 200,000 (ներառյալ) վարկանիշային միավոր ունեցող բազմազավակ ընտանիքներին (4 կամ ավելի անչափահաս երեխաներ), որոնց ծնողներից մեկը և բոլոր անչափահաս երեխաները գրանցված են Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում։ Այս սոցիալական օգնության չափը սահմանվում է չորս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի…

Read More
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Իքսի իր էջում գրել է. «Անկեղծ շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա միաբանությանը աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես՝ Վրաստանում ապրողներին։   Շնորհավորում եմ մեր հայազգի հայրենակիցներին, ինչպես նաև այն  դավանանքների ներկայացուցիչներին, որոնք այսօր նշում են Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։   Ես միանում եմ ձեր ուրախությանը և մաղթում խաղաղություն, առողջություն ու…

Read More
Դպրոցական համազգեստը հնարավոր կլինի գնել նաև առցանց՝ էլեկտրոնային հարթակի միջոցով

Դպրոցական համազգեստը հնարավոր կլինի գնել նաև առցանց՝ էլեկտրոնային հարթակի միջոցով

Առաջին դասարանցիների ծնողները սեպտեմբերի 1-ից կկարողանան դպրոցական համազգեստ գնել ինչպես վաճառքի կետերում, այնպես էլ առցանց՝ formebi.emis.ge էլեկտրոնային հարթակի միջոցով։ Նոր հարթակը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Լևան Ղիրգիաշվիլին և կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ղեկավար Գիորգի Արսոշվիլին։ «Էլեկտրոնային հարթակը թույլ կտա աշակերտի ծնողին/օրինական ներկայացուցչին առցանց գնել դպրոցական համազգեստ և…

Read More
Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը

Լավրովը և Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը

Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի միջև։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: «Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա»,- նշված է հաղորդագրությունում։ Կողմերը պայմանավորվել են հետագա շփումների…

Read More
Ծնիս գյուղում բենզալցակայանում գողության ժամանակ վիրավորել են աշխատակցին

Ծնիս գյուղում բենզալցակայանում գողության ժամանակ վիրավորել են աշխատակցին

Ախալցխայի շրջանի Ծնիս գյուղում թալանել են բենզալցակայան: Գողության ժամանակ վիրավորվել է բենզալցակայանի աշխատակիցն: Տեղացիների խոսքերով գողերը թալանել են մոտ 3000 լարի: Երիտասարդ տղամարդուն, ում վիրավորել էին գողերը շտապ հասցրել են «Իմեդի» հիվանդանոց: Բժիշկների խոսքերով նրան դանակահարել են գլխի եւ պարանոցի շրջանում: Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքը տեղի է ունեցել  հունիսի 27-ին, ժամը 05:30 —…

Read More
Չինաստանում ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է զոհվել

Չինաստանում ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է զոհվել

Չինաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 10 մարդ: Եվս երկուսը համարվում են անհայտ կորած: Այս մասին հայտնում է Սինհուա լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:   Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 16-ին Ներքին Մոնղոլիայի խոտհարքներով հոսող գետը ափերից դուրս է եկել: Տարածքում ճամբար դրած 13 զբոսաշրջիկներից մեկին հաջողվել է փրկել: Երկու անհայտ կորածների որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: …

Read More
Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց լուծումն ավելի է մոտենում. Թրամփ

Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց լուծումն ավելի է մոտենում. Թրամփ

Տարածքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ֆլորիդայում կայացած հանդիպումից հետո: Մասնավորապես, Դոնբասի 90 տոկոսը, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի 75 տոկոսը գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: Մոսկվան ցանկանում է, որ ուկրաինական զորքերը հետ քաշվեն Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ գտնվում են Կիևի վերահսկողության տակ:…

Read More
Ջավախքահայերը մասնակցեցին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին

Ջավախքահայերը մասնակցեցին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին

Ջավախքահայերը եւս մասնակցեցին այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, որը նվիրված էր թավշյա հեղափոխության հոբելյանական 100 օրվան։ Ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա Սամցխե-Ջավախքի հայությունը, որպես հայ ժողովրդի անբաժան մասնիկ աջակցել է թավշյա հեղափոխությանը ընթացքին տարբեր միջոցներով ու ձեւերով։ Եւ այդ գաղափարին հավատարիմ, որ այլեւս պետք է կառուցվի նոր ու արդար Հայաստան Ջավախքի երիտասարդությունը…

Read More
Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել մուտքը միջազգային ֆինանսական շուկաներ

Ուրսուլա ֆոն դեր Լեյեն. Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանը կարող է կորցնել մուտքը միջազգային ֆինանսական շուկաներ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հստակեցրել է արևմտյան պատժամիջոցները, որոնք սպառնում են Ռուսաստանին Ուկրաինայի վրա հարձակման դեպքում և կրկին զգուշացրել ռուսական տնտեսության համար լայնածավալ հետևանքների մասին։ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ծրագրված պատժամիջոցները կոչված են «էապես կտրելու Ռուսաստանին միջազգային ֆինանսական շուկաներից», ասել է ֆոն դեր Լեյենը գերմանական ARD հեռուստաալիքի եթերում, գրում է Deutsche Welle-ն։ Տնտեսական…

Read More
Իսրայելը հայտարարում է Գազայի հատվածից զինյալների ներթափանցման մասին

Իսրայելը հայտարարում է Գազայի հատվածից զինյալների ներթափանցման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածից սահմանամերձ շրջաններ «անորոշ թվով» զինյալների ներթափանցման մասին: Ականատեսները հաղորդում են փողոցային մարտերի մասին: Իսրայելի բնակչուհին մահացել է Գազայի հատվածից հրթիռակոծման հետևանքով: Իսրայելի պաշտպանության բանակը, ինչպես հաղորդում են զինվորականները, բերվել է պատերազմական պատրաստականության վիճակի:

Read More
Ռուբեն Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել անվտանգային իրավիճակը ԼՂ-ում
		02.09.2022 . Միջազգային

Ռուբեն Ռուբինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել անվտանգային իրավիճակը ԼՂ-ում 02.09.2022 . Միջազգային

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակության հետ: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում: Նա ընդգծել է պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի, տեղահանված բնակիչների, Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման…

Read More
Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը

Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը

Արդեն 10-րդ օրն է՝ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Արցախի Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել է վերելակների աշխատանքի խափանման դեպքերը:   Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4…

Read More
Գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիական անձ

Գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացիական անձ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուս խաղաղապահների ռուսական խաղաղապահ ուժերի տելեգրամ ալիքը: «Արցախում գերեվարված և անհետ կորած անձանց համար բացված «թեժ գծի» (+3-744-794-61-94) հեռախոսահամարին տեղեկություն էր ստացվել, որ նոյեմբերի 30-ին անհետացել են Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղի բնակիչներ…

Read More