Հունգարիան սպառնում է Ուկրաինային՝ Ռուսաստանից նավթի տարանցման արգելքի պատճառով
Հունգարիան հայտարարել է հակաքայլերի մասին, երբ Ուկրաինան արգելել է Лукойл-ից ռուսական նավթի տարանցումն իր տարածքով։ «Մենք կարգելափակենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից միջոցների հատկացումը, քանի դեռ Ուկրաինան չի լուծել Лукойл-ի խնդիրը»,- հունգարական ATV հեռուստաալիքին ասել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն: Ըստ Հունգարիայի՝ խոսքը 6,5 միլիարդ եվրոյի մասին է, որը պետք է ծախսվի Ուկրաինային զենք ու զինամթերք մատակարարելու համար։…
