ԵՄ-ն հավատարիմ է Իրանի միջուկային համաձայնագրին. ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ

ԵՄ-ն հավատարիմ է Իրանի միջուկային համաձայնագրին. ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ

ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում ամրագրված մոտեցումներին՝ հինգշաբթի ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։ «Այդ համաձայնագրի հետ կապված՝ մեր քաղաքականությունը չի փոխվել, մենք շարունակում ենք գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը»,- ասել է խոսնակը Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Մասրալին հայտարարել է, որ այդ գործարքին…

Read More
Թրամփը մի փոքր առաջ է անցել Հարիսից՝ մի շարք տատանվող նահանգներում

Թրամփը մի փոքր առաջ է անցել Հարիսից՝ մի շարք տատանվող նահանգներում

ԱՄՆ նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը ժողովրդականությամբ մի փոքր գերազանցում է դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսին մի քանի «տատանվող» նահանգներում: Դա են վկայում հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք անցկացրել են The Hill պարբերականը և Emerson College-ը: Ըստ ստացված տվյալների՝ Թրամփը 49 %-ով Արիզոնայում հինգ տոկոսային կետով առաջ է Հարիսից՝ 44%, Ջորջիա նահանգում երկու տոկոսային կետով՝ 48%,…

Read More
Եվրամիությունը չի աջակցել Հունգարիայի և Սլովակիայի բողոքին ընդդեմ Ուկրաինայի FT

Եվրամիությունը չի աջակցել Հունգարիայի և Սլովակիայի բողոքին ընդդեմ Ուկրաինայի FT

ԵՄ երկրների դիվանագետները չեն աջակցել Հունգարիայի և Սլովակիայի բողոքին՝ Лукойл ընկերությունից Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի տարանցումը դադարեցնելու վերաբերյալ։ Ինչպես նշում է Financial Times-ը, հանդիպման մասնակից դիվանագետներից ոչ ոք չի պաշտպանել  Բուդապեշտին և Բրատիսլավային:  Ուկրաինան դադարեցրել է հումքի մատակարարումները Лукойл-ից՝ ընկերության դեմ պատժամիջոցների խստացումից հետո։ Միաժամանակ Կիևը նշել է, որ չեն խոչընդոտում մնացած տարանցմանը, իսկ «Դրուժբա»…

Read More
Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ որոշ պայմանների հետևելու դեպքում. Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ որոշ պայմանների հետևելու դեպքում. Պեսկով

«Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայի հետ՝ որոշ պայմանների հետևելու դեպքում»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:   «Սկզբում պետք է հասկանալ՝ որքանով է ուկրաինական կողմը պատրաստ դրան, և որքանով նրանք ունեն թույլտվություն՝ այսպես ասենք, իրենց վերահսկողների կողմից»,- նշել է խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:    Պեսկովը նաև հայտնել է, որ բանակցությունների կայանալու…

Read More
ԱՄՆ-ի և Իսրայելի առաջարկով պաղեստինցի քաղաքական գործիչ Մուհամմեդ Դահլանը կարող է գլխավորել Գազայի անվտանգության ուժերը

ԱՄՆ-ի և Իսրայելի առաջարկով պաղեստինցի քաղաքական գործիչ Մուհամմեդ Դահլանը կարող է գլխավորել Գազայի անվտանգության ուժերը

Միացյալ Նահանգների, Իսրայելի և արաբական երկրների մի շարք պաշտոնյաներ առաջարկում են ԱՄԷ արտագաղթած պաղեստինցի քաղաքական գործիչ Մուհամմեդ Դահլանին ղեկավարել Գազայի հատվածում պաղեստինյան անվտանգության ուժերը, գրում է The Wall Street Journal-ը (WSJ): «Արաբ պաշտոնյաներն ասել են, որ ներկայումս քննարկվող տարբերակի համաձայն՝ Դահլանը կունենա 2500 հոգանոց պաղեստինյան անվտանգության ուժեր, որոնք կաշխատեն միջազգային ուժերի հետ, մինչև տարածաշրջանից իսրայելական…

Read More
ՌԴ Քննչական կոմիտեն փոփոխություններ է առաջարկել երկրի միգրացիոն օրենսդրության մեջ

ՌԴ Քննչական կոմիտեն փոփոխություններ է առաջարկել երկրի միգրացիոն օրենսդրության մեջ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հանդես է եկել միգրացիոն օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որն ավելի վաղ ուղարկվել էր Պետդումա։ Կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ առաջարկվում է խստացնել ՌԴ տարածքում անօրինական գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հանցագործություն կատարելու համար պատիժը: Նախատեսվում է նաև, որ օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանի սահմանը հատելիս անպայման մատնահետք հանձնեն և գենոմային գրանցում…

Read More
Օբաման կաջակցի ԱՄՆ նախագահի՝ Հարիսի թեկնածությանը. NBC

Օբաման կաջակցի ԱՄՆ նախագահի՝ Հարիսի թեկնածությանը. NBC

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շուտով կաջակցի փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությանը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում՝ չնայած մամուլում տարածված լուրերին, թե նախկին ղեկավարը չի հավատում ընտրություններում Հարիսի հաջողությանը։ Այդ մասին հայտնում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ նրանց՝ Օբաման արդեն մասնավոր կարգով աջակցել է Հարիսին, իսկ հրապարակայնորեն դեռևս չի պաշտպանել փոխնախագահի թեկնածությունը, քանի որ չի ցանկացել,…

Read More
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները տարաձայնություններ ունեն Նեթանյահուի ելույթի հարցում

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները տարաձայնություններ ունեն Նեթանյահուի ելույթի հարցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթն ԱՄՆ Կոնգրեսում հակասական արձագանքներ է առաջացրել։ Տասնյակ դեմոկրատներ բոյկոտել են ելույթը, Նեթանյահուին քննադատել են, որ իր ելույթում չկարողացավ համարժեք բացատրություն տալ, թե ինչպես է նախատեսում վերջ տալ Գազայում պատերազմին և տուն բերել 116 պատանդի, որոնք դեռևս գերության մեջ են ՀԱՄԱՍ-ի մոտ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, որը կոչ…

Read More
Մեր հանրապետությունը հիմա ձեր ձեռքերում է. Բայդենը՝ ամերիկացիներին

Մեր հանրապետությունը հիմա ձեր ձեռքերում է. Բայդենը՝ ամերիկացիներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել հատուկ ուղերձով: Նա նշել է նախագահական մրցապայքարից դուրս գալու պատճառները, մոտակա փոփոխությունները և խոստացել է շարունակել պայքարը ՌԴ-ի դեմ:    Ելույթում Բայդենը հայտարարել է, որ արժանի է նախագահական պաշտոնին, սակայն պատրաստ է լքել հանուն ժողովրդավարության և տալ հնարավորություն նոր սերնդին:   Նախագահը կոչ է արել ժողովրդին՝ քվեարկել Քամալա…

Read More
Դրոնների գիշերային հարձակում Ուկրաինայի տարածքի վրա

Դրոնների գիշերային հարձակում Ուկրաինայի տարածքի վրա

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հուլիսի 25-ի գիշերը խոցել են ռուսական 38 կամիկաձե անօդաչու թռչող սարքից 25-ը, երեքը կարողացել են հատել Ռումինիայի սահմանը։ Ուկրաինայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախներից մեկը եղել է Կիևը, բոլոր կամիկաձե անօդաչուները խոցվել են մայրաքաղաքի մոտակայքում՝ ասել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն: Նա նաև նշել է, որ…

Read More
Ինչ թեմաներ են քննարկվելու Պուտին-Ասադ հանդիպմանը Մոսկվայում

Ինչ թեմաներ են քննարկվելու Պուտին-Ասադ հանդիպմանը Մոսկվայում

Կրեմլում հանդիպել են ՌԴ և Սիրիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ասադի հետ կքննարկի տարածաշրջանային իրավիճակը, որ սրվելու միտում ունի, և դա վերաբերում է նաև Սիրիային։ «Մենք հնարավորություն կունենանք քննարկել նաև տնտեսական հարաբերությունները, որոնք զարգացման միտում ունեն»,- ասել է նա։ Սիրիայի նախագահը նշել է՝ ուրախ է, որ այս հանդիպումը…

Read More
Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշումն առողջական վիճակի հետ կապված չէ․ Սպիտակ տուն

Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշումն առողջական վիճակի հետ կապված չէ․ Սպիտակ տուն

Սպիտակ տունը վստահեցնում է՝ Բայդենի՝ նախընտրական մրցապայքարից դուրս գալու որոշումը կապ չունի վերջինիս առողջական վիճակի հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրեր առաջ հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին։

Read More
ԵՄ-ում արձագանքել են Ռուսաստանից նավթը ստանալու` Հունգարիայի պահանջին

ԵՄ-ում արձագանքել են Ռուսաստանից նավթը ստանալու` Հունգարիայի պահանջին

Եվրահանձնաժողովը մերժել է Հունգարիայի և Սլովակիայի պահանջը՝ երեք օրվա ընթացքում դիտարկել Ուկրաինայի կողմից ռուսական նավթի մատակարարումների արգելափակման հարցը: Այդ մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։ «Եվրահանձնաժողովը պարտավոր չէ երեք օրվա ընթացքում պատասխանել Հունգարիայի և Սլովակիայի հարցմանը»,- գործակալությանը հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ այս պահին Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Բուդապեշտի և Բրատիսլավայի…

Read More
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լուի Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լուի Բոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին: ԱԽ քարտուղարը վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ…

Read More
Ֆրանսիան և ԱՄՆ-ը կհյուրընկալեն ձմեռային օլիմպիական խաղերը 2030 և 2034 թվականներին

Ֆրանսիան և ԱՄՆ-ը կհյուրընկալեն ձմեռային օլիմպիական խաղերը 2030 և 2034 թվականներին

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է 2030 և 2034 թվականների ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի անցկացման վայրերը՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Որոշումն ընդունվել է չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, Փարիզում կայացած ՄՕԿ-ի նստաշրջանում քվեարկությունից հետո: Ակնկալվում է, որ Ֆրանսիայում ձմեռային մարզաձևերի մրցումներ կանցկացվեն ֆրանսիական Ալպերի տարբեր վայրերում, իսկ սառույցի մրցումները՝ Նիսում Լազուրե ափին։ ԱՄՆ-ում 2034 թվականի օլիմպիական խաղերի…

Read More
Ուկրաինան Ղրիմը վերադարձնելու ծրագիր ունի. Սիրսկի

Ուկրաինան Ղրիմը վերադարձնելու ծրագիր ունի. Սիրսկի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Ուկրաինան ունի մշակված ծրագիր, «որն ապահովում է Ղրիմի շուտափույթ վերադարձը»:    «Այն իրատեսական է: Դա, իհարկե, ռազմական գաղտնիք է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Մենք պետք է հաղթենք, որպեսզի ազատենք մեր քաղաքացիներին, ովքեր տառապում են օկուպացված տարածքներում»,- հայտարարել…

Read More
Եվրահանձնաժողովը սպառնացել է Սլովակիային՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի հնարավոր ընդունման հետ կապված

Եվրահանձնաժողովը սպառնացել է Սլովակիային՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի հնարավոր ընդունման հետ կապված

Եվրահանձնաժողովը Սլովակիայի դեմ խախտումների վերացման պաշտոնական ընթացակարգ կսկսի, եթե այնտեղ շարունակվի օտարերկրյա ֆինանսավորում ստացող ոչ կառավարական կազմակերպություններին օտարերկրյա գործակալի կարգավիճակ տալու մասին տեղական օրենքի ընդունման գործընթացը: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է թափանցիկության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան: «Եթե Սլովակիան գնա Հունգարիայի ճանապարհով ՀԿ-ների մասին օրենք ընդունելու առումով, մենք անմիջապես կսկսենք խախտումը վերացնելու ընթացակարգը»,-…

Read More
Շոլցը հայտնել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին

Շոլցը հայտնել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում վերընտրվելու մտադրության մասին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հայտարարել է, որ 2025 թվականի ընտրությունում կրկին կառաջադրվի երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում: Չնայած Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) և իշխող կոալիցիայի ցածր վարկանիշին, ինչպես նաև Եվրախորհրդարանում SPD-ի համար անհաջող ընտրությանը, Շոլցը բազմիցս խոսել է 2025 թվականին կանցլերի պաշտոնի համար կրկին մրցելու իր ծրագրերի մասին:

Read More
ԱՄՆ-ն համաձայնել է սկսել զորքերի մասնակի դուրսբերումն Իրաքից

ԱՄՆ-ն համաձայնել է սկսել զորքերի մասնակի դուրսբերումն Իրաքից

ԱՄՆ-ն համաձայնել է Իրաքից դուրս բերել զինվորականների մի մասին, որոնք ծառայել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի կազմում, հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: Միաժամանակ երկուշաբթի և երեքշաբթի Վաշինգտոնում բանակցություններ են տեղի ունեցել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և Իրաքի պաշտպանության նախարար Թաբեթ Ալ Աբբասիի մասնակցությամբ: Խոսքը կոալիցիայի գործունեության ավարտի և Բաղդադի՝ նոր…

Read More
Բաքուն արձագանքել է հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությանը

Բաքուն արձագանքել է հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությանը

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ հարթակներում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև նակցությունների համար…

Read More
Հունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումը

Հունաստանի ԱԳ նախարարությունը պատմական է համարել ՀՀ վերաբերյալ ԵՄ-ի որոշումը

Հունաստանի արտգործնախարարությունը ողջունել է ԵՄ-ի որոշումը՝ Հայաստանին աջակցելու հարցում: «Հունաստանը ողջունում է ԵՄ-ի պատմական որոշումը՝ Հայաստանին օգնություն տրամադրել Խաղաղության եվրոպական հիմնադրամից և Հայաստանի հետ երկխոսություն սկսել վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ: ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդումը նպաստում է ժողովրդավարությանը, խաղաղությանն ու տարածաշրջանային կայունությանը»,- նշված է նախարարության X-ի էջում:

Read More
ԵՄ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներ են անցկացվում Բուդապեշտում

ԵՄ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներ են անցկացվում Բուդապեշտում

Հունգարիան, որը նախագահում է ԵՄ-ն, Բուդապեշտում երկօրյա հանդիպման է հրավիրել դաշինքի երկրների արդարադատության նախարարներին և ներքին գործերի նախարարության ղեկավարներին, սակայն ոչ բոլորն են եկել: Մի շարք պետություններ բոյկոտում են հունգարական միջոցառումները՝ Ուկրաինայի հարցով Վիկտոր Օրբանի հետ տարաձայնությունների պատճառով։ Բուդապեշտում դաշինքի երկրների արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում է ժամանակի մարտահրավերներին ԵՄ օրենքների համապատասխանության հարցը։ ՆԳՆ…

Read More
Ե՞րբ և ի՞նչ ուղղությամբ կշարժվեն նոր ավտոբուսներ Ախալցխայում

Ե՞րբ և ի՞նչ ուղղությամբ կշարժվեն նոր ավտոբուսներ Ախալցխայում

Ե՞րբ և ի՞նչ ուղղությամբ կշարժվեն նոր ավտոբուսներ Ախալցխայում։ Ախալցխայում հայտնի է քաղաքային տրանսպորտի ժամացուցակը։ Այս փուլում քաղաքապետարանի կողմից 6 ամիս առաջ գնված 18 ավտոբուսից միայն 8-ն է ուղեւորափոխադրում, մնացած ավտոբուսները դեռ չեն աշխատում։ Ախալցխայում ներքաղաքային տրանսպորտը սկսել է գործել մարտի 29-ից, թեև երթևեկության ժամանակացույցը դեռ որոշված ​​չէր, ինչը, ըստ տեղի բնակիչների, շարժման խնդիր է ստեղծել,…

Read More
Մտադիր չեմ հրաժարական տալ. Մակրոն

Մտադիր չեմ հրաժարական տալ. Մակրոն

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն առաջ է անցել նախկին նախագահ Դոնալդ Թրամփից Ռոյթերզի և Այփսոսի անցկացրած ազգային հարցման արդյունքներով։ Հարիսին աջակցել է հարցվածների 44 տոկոսը, իսկ Թրամփին՝ 42։ Ուսումնասիրությունն անցկացվել է վերընտրվելու համար պայքարից Ջո Բայդենի հեռանալուց հետո։ Քամալա Հարիսն իր նախընտրական քարոզարշավի առաջին հանրահավաքում խոստացել է վերականգնել կուսակցական միասնությունը։ Միջազգային անցուդարձի ուշագրավ այլ նորությունները՝ տեսաշարում:

Read More
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Պ.Ս.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Պ.Ս.-ն մեղադրվում է ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու համար: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Պ.Ս.-ի տեղափոխումը Երևան:  

Read More
Վրաստանի վարչապետը հայտնել է Բիձինա Իվանիշվիլու դեմ ծրագրված մահափորձի մասին

Վրաստանի վարչապետը հայտնել է Բիձինա Իվանիշվիլու դեմ ծրագրված մահափորձի մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է իր անհանգստությունը Բիձինա Իվանիշվիլու դեմ ծրագրված մահափորձի մասին:   Վարչապետը նշել է, որ մահափորձն ունի նույն ձեռագիրը, ինչ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:   «Այս դեպքը չափազանց տագնապալի է: Առավել ևս, երբ հաշվի ենք առնում ահաբեկչությունները, որոնք կատարվում են աշխարհում` առաջինը՝ Սլովակիայում, երկրորդը՝…

Read More
ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ-ի ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներ են. Զախարովա

ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ-ի ծրագրերի հետևում աշխարհաքաղաքական հաշվարկներ են. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրման վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշմանը, նշել, թե իբր ԵՄ-ն ռազմականացման ուղղություն է վերցրել և ծառայում է ոչ թե իր քաղաքացիների, այլ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերին։ «ԵՄ ծրագրի համաձայն՝ առկա հակասությունների ուժեղացումը, այդ թվում՝ Երևանի և Բաքվի…

Read More
Մենք խաղաղության ճարտարապետության հիմք ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը. Զախարովա

Մենք խաղաղության ճարտարապետության հիմք ենք համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է շարունակել իր հարթակը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափով բանակցությունների համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվան պարտավորվել է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Նման աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար։ Մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված…

Read More
Նեպալում վթարի է ենթարկվել ինքնաթիռ. կան զոհեր

Նեպալում վթարի է ենթարկվել ինքնաթիռ. կան զոհեր

Նեպալի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել Կատմանդուից Փոխարա մեկնող Bombardier BBDb.TO ինքնաթիռը:    Ինքնաթիռում եղել են օդանավակայանի տեխնիկական անձնակազմի 17 աշխատակից և ինքնաթիռի անձնակազմի 2 անդամ: Բոլորը մահացել են: Դեպքը տեղի է ունեցել թռիչքուղուց բարձրանալու ընթացքում: Լսվել են մարդկանց ձայներ, ինքնաթիռը բռնկվել է: Օդանավակայանում գտնվող աշխատակիցները փորձել են օգնել, սակայն չեն հասցրել: Այդ մասին…

Read More
Հունգարիան սպառնում է Ուկրաինային՝ Ռուսաստանից նավթի տարանցման արգելքի պատճառով

Հունգարիան սպառնում է Ուկրաինային՝ Ռուսաստանից նավթի տարանցման արգելքի պատճառով

Հունգարիան հայտարարել է հակաքայլերի մասին, երբ Ուկրաինան արգելել է Лукойл-ից ռուսական նավթի տարանցումն իր տարածքով։ «Մենք կարգելափակենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից միջոցների հատկացումը, քանի դեռ Ուկրաինան չի լուծել Лукойл-ի խնդիրը»,- հունգարական ATV հեռուստաալիքին ասել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն: Ըստ Հունգարիայի՝ խոսքը 6,5 միլիարդ եվրոյի մասին է, որը պետք է ծախսվի Ուկրաինային զենք ու զինամթերք մատակարարելու համար։…

Read More