Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել ապրիլի 9 փողոցի  տարիներ առաջ վնասված մարզադաշտը

Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել ապրիլի 9 փողոցի տարիներ առաջ վնասված մարզադաշտը

Ախալցխայում  նախատեսվում է վերանորոգել   ապրիլի 9 փողոցի  վրա գործող մինի մարզադաշտը ։ Մարզահրապարակը երկար տարիներ վերանորոգման կարիք ուներ։ Չնայած ավերված ենթակառուցվածքին, երեխաները դեռ խաղում են այս դաշտում։ Անցյալ ամիս մեր խմբագիրներն այս թեմայով ծավալուն հոդված էին պատրաստել։ Ախալցխայի  քաղաքապետարանը նախատեսում է ավելի քան 300 հազար լարի ծախսել մինի-մարզադաշտի վերանորոգման վրա։ Այս տեղեկությունը հրապարակված է Պետական…

Read More
Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Մակրոնը շնորհավորել է Փեզեշքիանին ընտրությունում հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա նախագահության օրոք Ֆրանսիայի, եվրոպական մյուս երկրների և Իրանի հարաբերություններն ավելի կզարգանան:   Փեզեշքիանն էլ ընդգծել է փոխվստահության հիման վրա Փարիզի հետ շփումները զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը:    Նախագահները քննարկել են նաև հակաիրանական…

Read More
Բլինքենը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում առաջընթացի ուղղությամբ. Պատել

Բլինքենը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում առաջընթացի ուղղությամբ. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը վերջերս տարածաշրջանում էր, շարունակում են ակտիվ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում առաջընթացի ուղղությամբ: «Սակայն որևէ ժամկետ նշել չենք կարող», — հավելել է պաշտոնյան: Լրագրողներից մեկը հարց է հնչեցրել հայ-թուրքական կարգավորման հարցով…

Read More
Սեն գետի աղտոտվածության պատճառով մարզումներն այնտեղ հետաձգվել են

Սեն գետի աղտոտվածության պատճառով մարզումներն այնտեղ հետաձգվել են

Սեն գետը դեռ բավականաչափ մաքուր չէ լողի մրցումների համար՝ հայտարարել են օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և Եռամարտի համաշխարհային ֆեդերացիան: Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները ստիպված են եղել չեղարկել կիրակի նախատեսված եռամարտի մարզումները։ Ուրբաթ հրապարակված փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ գետի ջրի որակը մի փոքր ցածր է լողալու համար անհրաժեշտ չափանիշներից: Սենում ջրի որակը վատացել է նախորդ երկու…

Read More
Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարաններից մեկում. կա 14 տուժած

Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարաններից մեկում. կա 14 տուժած

Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում պայթյունի պատճառով տուժել է 14 մարդ:    Դաշնային Հանրապետության ամենամեծ քիմիական գործարանում՝ BASF-ում, պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ բռնկվել՝ տեղեկացրել են գերմանական լրատվամիջոցները:   Ավելի ուշ աշխատակիցները հանգցրել են կրակը, 14 մարդ միջին աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:    Պայթյունի պատճառը պարզվում է:   Հեղինակ՝ Նարե Գրիգորյան 

Read More
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։  Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը:  ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:  Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության…

Read More
Կիմ Չեն Ընի դստերը սկսել են պատրաստել Հյուսիսային Կորեան ղեկավարելու համար. Reuters

Կիմ Չեն Ընի դստերը սկսել են պատրաստել Հյուսիսային Կորեան ղեկավարելու համար. Reuters

Կիմ Չեն Ընի դուստրը՝ Կիմ Չժու Էն, սկսել է պատրաստվել Հյուսիսային Կորեայի հաջորդ առաջնորդը դառնալու համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեղինակները նշել են, որ հյուսիսկորեական պետական ​​լրատվամիջոցները լուսաբանել են Կիմ Չեն Ընի դստեր սոցիալական գործունեությունը։ Միևնույն ժամանակ, նրա քաղաքական ապագայի մասին նախկինում չի հաղորդվել: Կիմ Չեն Ընը դստեր հետ առաջին անգամ…

Read More
Որևէ պատճառ չկա Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացնելու համար. Կալաձե

Որևէ պատճառ չկա Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացնելու համար. Կալաձե

Որևէ պատճառ չկա Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացնելու համար. հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ լրատվամիջոցների հետ զրույցում:    Ըստ քաղաքապետի՝ չկան օրինակներ, երբ Վրաստանի իշխանությունը ձեռնարկել է հակաարևմտյան, հակաեվրոպական կամ հակաժողովրդավարական քայլ:    ««Ռուսական օրենք» գոյություն չունի, դա սուտ է: Այդ «ռուսական օրենքը», ինչպես դուք եք կոչում, ոչ մի նմանություն չունի Ռուսաստանի օրենսդրության հետ: Դա…

Read More
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Read More
Խոշոր երկաթուղային վթար ՌԴ Վոլգոգրադի մարզում

Խոշոր երկաթուղային վթար ՌԴ Վոլգոգրադի մարզում

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Աղետի պատճառը բախումն է «ԿամԱԶ» բեռնատարի հետ, որի վարորդը կոպտորեն խախտել է կանոնները և փորձել է երկաթգծերն անցնել կարմիր լույսի տակ: Գնացքի վեց վագոն կողաշրջվել է, ևս երեքը՝ թեքվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ըստ վերջին տեղեկությունների զոհվել է երկու ուղեկցորդուհի, վթարի պահին գնացքում եղել է…

Read More
Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորի այցը Մոսկվա առաջացրել է Տոկիոյի սուր քննադատությունը

Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորի այցը Մոսկվա առաջացրել է Տոկիոյի սուր քննադատությունը

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմաշա Հայաշին տեղեկացրել է, որ խորհրդարանի պատգամավոր Մունեո Սուձուկիի այցը ՌԴ եղել է անօրինական:    Սուձուկին այցելել է Մոսկվա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում առևտրային կապերի բարելավման թեմայով հանդիպմանը մասնակցելու նպատակով:    Այդ լուրից քիչ անց Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմաշա Հայաշին տեղեկացրել է, որ պատգամավորի այցն անօրինական է: Ավելին` նա ճապոնացիներին…

Read More
Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի 5-րդ հանդիպումը

Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի 5-րդ հանդիպումը

Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում: Հիշեցնենք՝ այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում:

Read More
Պուտինն աշխատանքից ազատել է Լավրովի առաջին տեղակալին

Պուտինն աշխատանքից ազատել է Լավրովի առաջին տեղակալին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տիտովի պաշտոնանկության պատճառը հրամանագրում չի նշվում։ ԱԳՆ-ը որոշումը դեռ չի մեկնաբանել։ Տիտովի մասին հայտնի է, որ 2013 թվականից ղեկավարում է եվրոպական երկրների հետ հարաբերությունները։ Նախկինում աշխատել է Շվեդիայում և Բուլղարիայում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչություններում։ «Կոմերսանտը», վկայակոչելով ԱԳՆ-ին մոտ կանգնած…

Read More
Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա. Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա. Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե նահանգում իշխող կուսակցության մասնաճյուղի նիստին:   Էրդողանի ելույթը հեռարձակել է տեղական հեռուստաընկերությունը:   Էրդողանը մատնանշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, սակայն, ըստ նրա, եթե դրանք զգալի լինեին, ապա Իսրայելը «չէր անի Պաղեստինի…

Read More
Իտալիայի վարչապետն այցելել է Չինաստան

Իտալիայի վարչապետն այցելել է Չինաստան

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Պեկինում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ:    Հռոմը նկարագրել է այցը ինչպես «նոր փուլ մեկնարկելու և երկկողմ համագործակցության դրսևորում»: Մելոնին նաև տեղեկացրել է, որ երկրները համաձայնագրեր են կնքել, ըստ որոնց` կամրապնդվի գործակցությունը էլեկտրական մեքենաների արտադրության և վերականգնվող էներգիայի ոլորտներում:     «Մենք ցանկություն ունենք խոշորացնել փոքր և միջին ձեռնարկությունների միջև…

Read More
Իսրայելն ու Թուրքիան միմյանց սպառնալիքներ են ուղղում

Իսրայելն ու Թուրքիան միմյանց սպառնալիքներ են ուղղում

Իսրայելի արտգործախարարի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին հնչեցված հայտարարությանն իր հերթին արձագանքել է Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը: Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելի արտգործխնախարար Իսրայել Կացը մեր նախագահի հասցեին ուղղված խոսքով բացահայտեց իր նացիստ լինելը։ Նա անցնում է սահմանները»,-գրել է Չելիքը: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ գրել է՝ «Իսրայելի վարչապետ Բենիամին…

Read More
Պուտինն Իրանի նորընտիր նախագահին սպասում է Կազանում BRICS-ի գագաթնաժողովին

Պուտինն Իրանի նորընտիր նախագահին սպասում է Կազանում BRICS-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հանդիպել Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ BRICS-ի գագաթնաժողովում, որը կանցկացվի հոկտեմբերին՝ Կազանում: «Իրանական կողմն արդեն վավեր հրավեր ունի, և մենք հույս ունենք, որ նոր նախագահը կգա գագաթնաժողովին։ Մենք ուրախ կլինենք տեսնել նրան, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է առաջիկա հանդիպմանը»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ…

Read More
Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը ընդլայնելու պատրաստակամություն կա. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը ընդլայնելու պատրաստակամություն կա. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Նիկոսիա շարունակվել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ երկկողմ քննարկումներով։ ԱԳՆ-ում կայացել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ առանձնազրույցը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ…

Read More
Հայտնի է Իրանի առաջին փոխնախագահի անունը

Հայտնի է Իրանի առաջին փոխնախագահի անունը

Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին փոխնախագահ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ 73-ամյա Մոհամմադ Ռեզան բարեփոխիչ քաղաքական գործիչ է, որը որպես առաջին փոխնախագահ աշխատել է Մոհամմադ Խաթամիի վարչակազմի օրոք և Իրանի 14-րդ կառավարության առաջին փոխնախագահ է նշանակվել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով: Նա նաև եղել է Իրանի մեջլիսի պատգամավոր և ներկայացրել է…

Read More
Իսրայելի օդուժն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի քաղաքներին

Իսրայելի օդուժն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի քաղաքներին

Կիրակի Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում և ռմբակոծել լիբանանյան չորս քաղաք, հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով լիբանանյան աղբյուրներին: Իսրայելն այդ հարձակումներով պատասխանել է իսրայելական հսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամս գյուղի հրթիռակոծմանը: Հրթիռը պայթել է ֆուտբոլի դաշտում, զոհվել է առնվազն 12 մարդ՝ 10-16 տարեկան երեխաներ։ Իսրայելական…

Read More
Իսրայել Կացն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը՝ հիշեցնելով Սադամ Հուսեյնի ճակատագիրը

Իսրայել Կացն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը՝ հիշեցնելով Սադամ Հուսեյնի ճակատագիրը

Իսրայելն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը կարող է կրկնել Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնի ճակատագիրը։ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես հիշեցրեք նրան, թե ինչ կատարվեց այնտեղ՝ Իրաքում, և դա ինչպես ավարտվեց»,- գրել է Կացը…

Read More
Լեհաստանի ԱԳՆ-ն Հունգարիային առաջարկել է դուրս գալ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից

Լեհաստանի ԱԳՆ-ն Հունգարիային առաջարկել է դուրս գալ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից

Լեհաստանի փոխարտգործնախարար Վլադիսլավ Բարտոշևսկին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին առաջարկել է իր երկիրը դուրս բերել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից ու դաշինք ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու է Հունգարիան ցանկանում մնալ այն կազմակերպությունների անդամ, որոնք իրեն այդքան էլ դուր չեն գալիս, և որոնք, իբր, վատ են վերաբերվում իրեն: Ինչո՞ւ Օրբանը դաշինք…

Read More
Այաթոլլա Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում

Այաթոլլա Խամենեին պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին այսօր առավոտյան պաշտոնապես հաստատել է Մասուդ Փեզեշքիանին երկրի նախագահի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:   Գործակալության տվյալներով՝ արարողության սկզբում Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին ներկայացրել է արտահերթ ընտրության անցկացման վերաբերյալ պաշտոնական զեկույց և շնորհակալություն հայտնել Իրանի ժողովրդին և գերատեսչության աշխատակիցներին դրա հաջող անցկացման…

Read More
Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան

Հայաստանը ծրագրում է մշտական ​​դիվանագիտական ​​ներկայացուցչություն հիմնել Կիպրոսում. Միրզոյան

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս մեկնարկել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին նախարար Միրզոյանի մասնակցությամբ։ Վերջինս կայացել է Կիպրոսի ԱԳ նախարարի հրավերով, միջոցառմանը ներկա են եղել շուրջ 50 դեսպաններ, ինչպես նաև ԱԳՆ ղեկավար կազմը։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ներածական խոսքով, որից հետո պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք…

Read More
Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը նախագահի ընտրությունում հաղթող է ճանաչել Մադուրոյին

Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը նախագահի ընտրությունում հաղթող է ճանաչել Մադուրոյին

Վենեսուելայի ազգային ընտրական խորհուրդը հայտարարել է, որ քվեաթերթիկների 80 տոկոսի մշակումից հետո գործող նախագահը ստացել է ձայների 51,2 տոկոսը, իսկ միասնական ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44։ Նախընտրական հարցումներն ու էքզիթ փոլերը ցույց են տվել, որ Գոնսալեսը մեծ առավելություն ունի Մադուրոյի նկատմամբ, որը կառավարել է 11 տարի։ Ընդդիմությունը վստահ է, որ արդյունքները, ինչպես 2018-ի վերջին ընտրությունում,…

Read More
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս

Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Կիպրոս։ Սպասվում է Միրզոյանի հանդիպումը Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Կիպրոսի արտգործնախարարի հրավերով Արարատ Միրզոյանը կմասնակցի և ելույթով հանդես կգա Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին: Ծրագրված են նաև հանդիպումներ Կիպրոսի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Read More
Կրակոցներ՝ Գոլանի բարձունքների ուղղությամբ․ Իսրայելը պատասխանատու է համարում Հեզբոլլահին

Կրակոցներ՝ Գոլանի բարձունքների ուղղությամբ․ Իսրայելը պատասխանատու է համարում Հեզբոլլահին

Գոլանի բարձունքների ուղղությամբ կրակոցների հետևանքով 10 մարդ է զոհվել, 34-ը՝ վիրավորվել, հայտնում է France Presse-ը։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդականը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների գնդակոծման և զոհերի համար Իսրայելը պատասխանատու է համարում Հեզբոլլահ շարժմանը։ Վերջինը, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ ժխտում է Գոլանի բարձունքների ուղղությամբ հարձակմանն իրենց մասնակցության մասին լուրերը։

Read More
ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Հայաստանին առնվազն 65 միլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Հայաստանին առնվազն 65 միլիոն դոլար հատկացնելու օրինագիծը

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովն այս շաբաթ հավանություն է տվել 2025 ֆինանսական տարվա Արտաքին գործառնությունների օրինագծին, որը Հայաստանին տրամադրում է «առնվազն 65 միլիոն դոլար՝ շարունակելու բարեփոխումների իր ջանքերը և եվրաատլանտյան ինտեգրումը»։

Read More
ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում. ՀՀ ՊՆ

ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Read More
Իսրայելը Գազայի հատվածում դպրոցի շենքի է հարվածել. զոհվել է առնվազն 30 մարդ

Իսրայելը Գազայի հատվածում դպրոցի շենքի է հարվածել. զոհվել է առնվազն 30 մարդ

Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող դպրոցի շենքին: Անկլավի առողջապահության նախարարության տվյալով՝ զոհվել է առնվազն 30 մարդ: Գերատեսչությունից նշել են, որ ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Նշվում է, որ զոհերի և տուժածների թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ: Գազայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ դպրոցն օգտագործվել է որպես ապաստան տեղահանվածների համար: Իսրայելի…

Read More