Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկում են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը
Եվրախորհրդարանի այսօրվա նիստին քվեարկության է դրվելու ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը։ Փաստաթղթի նախագծում Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել են դիտարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը. «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալոով և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ…
