Ֆրանսիան ցավում է ևս 3 հայ զինվորների մահվան կապակցությամբ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Ֆրանսիան ցավում է ևս 3 հայ զինվորների մահվան կապակցությամբ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կոչ է արել պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը: «Ֆրանսիան ցավում է ևս 3 հայ զինվորների մահվան կապակցությամբ և կոչ է անում պահպանել հրադադարը»,- նշված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության Twitter-ի գրառման մեջ:

Read More
Խերսոնի շրջանում Ռուսաստանի կազմում ընդգրկվելու շուրջ հանրաքվե կանցկացվի

Խերսոնի շրջանում Ռուսաստանի կազմում ընդգրկվելու շուրջ հանրաքվե կանցկացվի

Խերսոնի շրջանում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ընթացակարգը, հավանաբար, տեղի կունենա հանրաքվեի միջոցով, այնուհետև կանցկացվեն ընտրություններ՝ օրենսդիր իշխանության ձևավորման համար: Այդ մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը: Նա պարզաբանել է, որ նախատեսվում է որակապես փոխել քաղաքական էլիտան, այնպես որ, այն ուղղված լինի հասարակական շահերի պաշտպանությանը։ Անդրադառնալով հանրաքվեի անցկացման ժամկետներին՝ Ստրեմոուսովը տեղեկացրել…

Read More
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և անվտանգության հարցերով օգնականը հանդիպել է Դաշինքում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։   Բորիս Ռուգեն X-ի էջում գրել է. «ՆԱՏՕ-ի անունից շնորհավորել եմ Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին Վաշինգտոնում ԱՄՆ կառավարության կազմակերպած պատմական հանդիպման կապակցությամբ։ Դաշինքը ողջունում է այդ առաջընթացը և կշարունակի սերտորեն գործակցել երկու երկրի հետ՝ ամրապնդելու մեր գործընկերությունը և խթանելու…

Read More
Ինդոնեզական կողմը կարևորում է առևտրի և ՏՏ ոլորտներում կապերի սերտացումը. ուղերձների փոխանակում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև

Ինդոնեզական կողմը կարևորում է առևտրի և ՏՏ ոլորտներում կապերի սերտացումը. ուղերձների փոխանակում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև

Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 22-ին ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինդոնեզացի գործընկերոջն ուղղված իր ուղերձում կարևորել է երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ինդոնեզական համագործակցությունը…

Read More
Այսօր Իրանին շատ լուրջ հարված կհասցվի. Թրամփ

Այսօր Իրանին շատ լուրջ հարված կհասցվի. Թրամփ

Իրանը ներողություն է խնդրել հարևաններից և խոստացել այլևս կրակ չբացել նրանց վրա. հազարավոր տարիների ընթացքում առաջին անգամ Իրանը պարտություն կրեց, այսօր նրան շատ լուրջ հարված կհասցվի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Truth Social-ի իր էջում Թրամփը գրել է, որ Իրանը Մերձավոր Արևելքում պարտվողի դերում է, և այդպես կլինի դեռ շատ տասնամյակներ, մինչև երկիրը կապիտուլյացիայի…

Read More
«Վրացական երազանքը» մեղադրել է BBC-ին վրացի ցուցարարների դեմ քիմիական նյութեր կիրառելու մասին կեղծ տեղեկություններ հայտնելու համար

«Վրացական երազանքը» մեղադրել է BBC-ին վրացի ցուցարարների դեմ քիմիական նյութեր կիրառելու մասին կեղծ տեղեկություններ հայտնելու համար

«Վրացական երազանքը» մեղադրել է BBC-ին վրացի ցուցարարների դեմ քիմիական նյութեր կիրառելու մասին կեղծ տեղեկություններ հայտնելու համար։ Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է բրիտանական կորպորացիայի դեմ իրավական վարույթ սկսելու մասին:  Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ BBC-ն վերածվել է «խորքային պետության» քարոզչական զենքի, իսկ հրապարակումը նման մեղադրանքների ապացույցներ չի պարունակում: Ավելի վաղ ընկերության հրապարակած նյութում նշվում էր,…

Read More
Գյուլերն Անկարայում ընդունել է Ադրբեջանի զինված ուժերի գեներալներին

Գյուլերն Անկարայում ընդունել է Ադրբեջանի զինված ուժերի գեներալներին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում ընդունել է Ադրբեջանի զինված ուժերի գեներալներին: Թուրքիայի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել նախարարությունում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Read More
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 500 օբյեկտների ուղղությամբ

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 500 օբյեկտների ուղղությամբ

Իսրայելն անցած գիշերվա ընթացքում ավիացիոն հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և Գազայի հատվածի «Իսլամական ջիհադի» ավելի քան 500 օբյեկտների: Այս մասին հայտարարել են իսրայելցի զինվորականները: ԶԼՄ-ները, հղում անելով Իսրայելի բանակի ներկայացուցչին, հաղորդում են, որ ակտիվ ռազմական գործողություններ են վարվում Գազայի հատվածի հետ սահմանային ևս վեց շրջաններում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է` առանց Գազայի իրադարձությունների վերաբերյալ…

Read More
Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ դպրոցներում հրաձգության երեք դեպք է գրանցվել

Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ դպրոցներում հրաձգության երեք դեպք է գրանցվել

Անցած 24 ժամվա ընթացքում երեք կրակոց է եղել ԱՄՆ Թենեսիի, Լուիզիանայի և Միչիգանի դպրոցներում: Այդ մասին գրում է Daily Mail-ը։ Երեք միջադեպն էլ տեղի է ունեցել ավագ դպրոցի ավարտական ​​դասարաններում։ Լուիզիանայում երեք մարդ է գնդակահարվել, Միչիգանում 16-ամյա տղան և 40-ամյա կինը ծանր վիրավորվել են, իսկ Թենեսիում 18-ամյա շրջանավարտը մահացել է։ Բացի դրանից՝ բոլոր երեք նահանգներում…

Read More
Վրաստանում ձերբակալվել է ԻՊ-ի վեց կողմնակից

Վրաստանում ձերբակալվել է ԻՊ-ի վեց կողմնակից

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության վեց քաղաքացու՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները կապված են ««Իսլամական պետության» ազդեցիկ առաջնորդներից մեկի հետ, և նրա հրամանատարությամբ ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել տարբեր երկրներում»։ Բացի այդ, առգրավվել են զինամթերք և պայթուցիկ նյութեր։ Քրեական հետաքննություն է հարուցվել նաև օտարերկրյա քաղաքացու…

Read More

Գիշերը հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 55 անգամ

Փետրվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմի խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական

Read More
ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի ներկայացուցիչներին է հանձնել ևս երկու իսրայելցի գերու

ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի ներկայացուցիչներին է հանձնել ևս երկու իսրայելցի գերու

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր խաչի ներկայացուցիչներին է հանձնել երկու իսրայելցի գերու:   Գործընթացը տեղի է ունեցել Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում: Եվս մեկ մարդու ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին կհանձնի շաբաթ՝ Գազայի նավահանգստի շրջանում: Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել Գազայի հատվածում պահվող 8 պատանդի՝ իսրայելցիների և Թաիլանդի քաղաքացիների: Իսրայելն էլ ազատել է բանտերում պահվող 110 պաղեստինցու:

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Հուլիսի 27-ին, ժամը 18:30-ին, Ախալցիխեի պատմական Ռաբաթ ամրոցում տեղի է ունենալու «Վարդավառ» պարերի փառատոնը։ Փառատոնին իրենց ելույթներով հանդես կգան Ախալցխայի շրջանի 10-ից ավելի հայկական պարային համույթներ՝ ներկայացնելով մեր մշակույթի գեղեցկությունը և բազմազանությունը՝ ավանդական պարերի միջոցով։ Սիրով սպասում ենք բոլորիդ, միանալու Վարդավառյան գեղեցիկ երեկոյին եւ ջերմ մթնոլորտում միասին նշելու պարերի փառատոնը։ Հուլիսի 27 Վայրը՝ Ախալցիխե, Ռաբաթ…

Read More
«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է. Շեկերինսկա

«Ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է. Շեկերինսկա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հայտարարել է, որ «ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ» մոտեցումը դաշինքի առանցքային նպատակն է հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ: Շեկերինսկան նշել է, որ գագաթնաժողովը պետք է հզոր ազդանշան լինի Ուկրաինայի ուժեղ դիրքերը պահպանելու անհրաժեշտության մասին: Նա ընդգծել է, որ աշխարհը թևակոխում է ուժեղ աշխարհաքաղաքական մրցակցության շրջան, որի առաջին…

Read More
Հայաստանը մասնակցում է Ցյուրիխի հայտնի «Էքսպովինա» գինու ցուցահանդեսին և փառատոնին

Հայաստանը մասնակցում է Ցյուրիխի հայտնի «Էքսպովինա» գինու ցուցահանդեսին և փառատոնին

Հայաստանը, որպես հիմնական հյուր, մասնակցում է Ցյուրիխի հանրահայտ «Էքսպովինա» գինու ցուցահանդեսին և փառատոնին: Այս կարգավիճակում Հայաստանը զբաղեցնում է մեկ ամբողջ նավ, որը կրում է «Ռոզենշտադտ»՝ վարդագույն քաղաք, խորհրդանշական անունը։ «Հայկական նավի» վրա ցուցադրված են տասնվեց անուն հայկական գինեգործական ընկերությունների բազմաթիվ ապրանքատեսակներ։ Ցուցահանդեսի հենց առաջին օրը «հայկական նավը» մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ Գիշերային ժամերին…

Read More
Ճանապարհային քարտեզ է պատրաստվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար. Նասեր Քանանի

Ճանապարհային քարտեզ է պատրաստվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերսկսելու համար. Նասեր Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրանի ու Ադրբեջանի գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների հանդիպմանը, նշել է, որ այն անցկացվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման գործով մնացած խնդրահարույց հարցերը քննարկելու նպատակով: «Ադրբեջանի դեսպանատան վերաբացման համար ճանապարհային քարտեզ է մշակվել, և ջանքերը լավ առաջընթաց են ունեցել:  Գործընթացը մինչև այժմ դրական է եղել, այս գործի…

Read More
Զելենսկին ողջունել է «Մեծ յոթնյակի» որոշումը ռուսական նավթի համար գնային շեմ սահմանելու վերաբերյալ

Զելենսկին ողջունել է «Մեծ յոթնյակի» որոշումը ռուսական նավթի համար գնային շեմ սահմանելու վերաբերյալ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների որոշումը Մոսկվայի եկամուտների կրճատման նպատակով ռուսական նավթի համար գնային շեմ սահմանելու վերաբերյալ: Իր ուղերձում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին այդ որոշման համար: Ավելի վաղ G7-ի երկրների ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը միաձայն որոշվել է ռուսական նավթի գնի շեմ…

Read More
Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության տակ. Իրանի ԳՇ

Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության տակ. Իրանի ԳՇ

Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հերքել է Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները՝ դրանք անվանելով «սուտ և հորինվածք»: Շտաբում հայտարարել են, որ նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության տակ, իսկ առևտրային նավերն ու նավթային լցանավերը չեն կարող անվտանգ անցնել դրանով՝ առանց իրանական զինված ուժերի թույլտվության և վերահսկողության: Ավելի վաղ Հորմուզի նեղուցի նկատմամբ ամերիկյան…

Read More
Վրաստանում սպասվում են տեղումներ հիմնականում ձյան տեսքով

Վրաստանում սպասվում են տեղումներ հիմնականում ձյան տեսքով

Հունվարի 23-ից 25-ը Վրաստանում սպասվում են տեղումներ հիմնականում ձյան տեսքով: Տեղեկատվությունը տարածում է Բնապահպանության ազգային գործակալությունը: Ըստ նրանց, ծովում սպասվում է 4-5 բալանոց փոթորիկ:

Read More
Ադրբեջանական ԶՈՒ-ն անցած շաբաթ Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

Ադրբեջանական ԶՈՒ-ն անցած շաբաթ Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂ ՆԳՆ ոստիկանություն

2023 թվականի սեպտեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 19 հաղորդում, որից 16-ը՝ հանցագործությունների մասին: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Այդ մասին հայտնում են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:   Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների…

Read More
Սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում. Արտակ Բեգլարյան

Սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ:   «Նոր կյանք ու վերածնունդ խորհրդանշող այս յուրահատուկ տոնը նշում ենք մեծ հույսով ու անբեկանելի հավատով՝ հատկապես դժվար պատմական շրջափուլում, որտեղ արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Մեծ գնահատանքով ու երախտագիտությամբ այսօր…

Read More
Իրանի բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում

Իրանի բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում

Իրանի բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցի արևելյան հատվածից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային տարածքը։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։ «Զոլֆաքար 1401» կոչվող համատեղ զորավարժությունները կրել են «Ինքնավստահություն, ուժ, կայուն անվտանգություն» կարգախոսը։ Իրանի բանակի փոխհրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է, որ զորավարժություններին մասնակցել և ներգրավվել են հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև ցամաքային զորքերի,…

Read More
Ինչ թեմաներ են քննարկվելու Պուտին-Ասադ հանդիպմանը Մոսկվայում

Ինչ թեմաներ են քննարկվելու Պուտին-Ասադ հանդիպմանը Մոսկվայում

Կրեմլում հանդիպել են ՌԴ և Սիրիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ասադի հետ կքննարկի տարածաշրջանային իրավիճակը, որ սրվելու միտում ունի, և դա վերաբերում է նաև Սիրիային։ «Մենք հնարավորություն կունենանք քննարկել նաև տնտեսական հարաբերությունները, որոնք զարգացման միտում ունեն»,- ասել է նա։ Սիրիայի նախագահը նշել է՝ ուրախ է, որ այս հանդիպումը…

Read More
Հանդիպման վայրի և օրակարգի՝ ադրբեջանական կողմի պայմանները վկայում են սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը. Արցախի ԱԳՆ
		28.03.2023 . Տարածաշրջան

Հանդիպման վայրի և օրակարգի՝ ադրբեջանական կողմի պայմանները վկայում են սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը. Արցախի ԱԳՆ 28.03.2023 . Տարածաշրջան

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ:   «Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։   Արցախի Հանրապետությունը…

Read More
Չինաստանի, Ճապոնիայի և Կորեայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ

Չինաստանի, Ճապոնիայի և Կորեայի ԱԳՆ ղեկավարները կքննարկեն համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ

Հարավկորեական Բուսան քաղաքում նոյեմբերի 26-ին տեղի կունենան Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները: Կքննարկվեն Պեկինի, Տոկիոյի և Սեուլի համագործակցության կոնկրետ նախաձեռնություններ: Վան Իի, Յոկո Կամիկավայի և Պակ Չինի եռակողմ հանդիպման մասին հայտնել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ն: Նման ձևաչափով արտգործնախարարների բանակցություններն առաջին անգամ տեղի են ունեցել 2007 թվականին։ Եռակողմ գագաթնաժողովներ չեն անցկացվել…

Read More
Politico-ի հոդվածը սխալ է և որևէ կերպ չի արտացոլում պետքարտուղար Բլինքենի ասածները. ԱՄՆ պետքարտուղարություն

Politico-ի հոդվածը սխալ է և որևէ կերպ չի արտացոլում պետքարտուղար Բլինքենի ասածները. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել է Politico պարբերականի հրապարակումը։  «Լուրերին» տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ ԱՄՆ պետքարտուղարն ասել է օրենսդիրներին»։ «Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի…

Read More
Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների»
		11.03.2023 . Միջազգային

Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի. «Լրագրողներ առանց սահմանների» 11.03.2023 . Միջազգային

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին կոչ է անում թույլ տալ լրագրողներին ազատ տեղաշարժվել Լաչինի միջանցքով, որպեսզի նրանք կարողանան լուսաբանել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և դրա լուրջ մարդասիրական ազդեցությունը: «Լեռնային Ղարաբաղը վերածվում է լրատվական և տեղեկատվական սև խոռոչի: Լաչինի միջանցքում ցույցերը կարող են լուսաբանել միայն պետական կամ իշխանամետ լրատվամիջոցների ադրբեջանցի լրագրողները։ Մի քանի…

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի սահմանամերձ շրջաններին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի սահմանամերձ շրջաններին

Գազայի հատվածում զոհվել է 10.000-ից ավելի մարդ, այդ թվում՝ 4100 երեխա: Իսրայելում զոհերի թիվը գերազանցում է 1400-ը: ՀԱՄԱՍ-ի հաղորդմամբ Իսրայելը դադարեցրել է խմելու ջրի մատակարարումը Գազայի հատված, մարդիկ չունեն նաև սնունդ, վառելիք և կենսական անհրաժեշտության պարագաներ: Օրվա միջազգային զարգացումները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Read More
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։ «Մենք ձգտում ենք թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում»,- ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ առաքելության կենտրոնակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, որին ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։    «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ուրախ…

Read More
Վարչապետ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
		08.12.2022 . Միջազգային

Վարչապետ Փաշինյանը և Տոյվո Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 08.12.2022 . Միջազգային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանն առնչվող խնդիրների, Հայաստանի և…

Read More