ՀՀ պատվիրակությունը դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով

ՀՀ պատվիրակությունը դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Միջազզգային ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջոցառումներ» օրակարգային կետի ներքո ՀՀ պատվիրակությունը միանշանակ դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով՝ ընդգծելով միջազգային իրավունքի, այդ թվում մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդյունավետ միջազգային համագործակցության կարևորությունն ունիվերսալ և տարածաշրջանային ձևաչափերում: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ ՀՀ…

Read More
Ռումինիայի տարածքում հայտնված ԱԹՍ-ն, անկասկած, ռուսական է. Դան

Ռումինիայի տարածքում հայտնված ԱԹՍ-ն, անկասկած, ռուսական է. Դան

Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որր Գալաց քաղաքում բազմահարկ բնակելի շենքի տանիքին ընկած դրոնը ռուսական է եղել. նրա խոսքով՝ այն լիովին նույնական էր մեկ այլ սարքի, որը մի քանի շաբաթ առաջ ընկել էր Ռումինիայի տարածքում և չէր պայթել: Նախագահը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի արևմուտքի վրա հարձակման ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքերը Ուկրաինական ՀՕՊ-ի…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը  փողքաղաքապետ Թեյմուրազ  Մճեդլիձեի հետ  ծանոթացել է Օլավերդ գյուղի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներին

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը  փողքաղաքապետ Թեյմուրազ  Մճեդլիձեի հետ  ծանոթացել է Օլավերդ գյուղի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներին

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը  փողքաղաքապետ Թեյմուրազ  Մճեդլիձեի հետ  ծանոթացել է Օլավերդ գյուղի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներին։ Ներքին գյուղական ճանապարհից հետո վերանորոգվել է նաև գյուղ տանող մուտքի ճանապարհը։ Նախագիծն իրականացվում է երկու փուլով։ Աշխատանքների շրջանակներում բարելավվել է ճանապարհահատվածը, որից հետո սկսվել է ասֆալտաբետոնե ծածկույթի աշխատանքները 3413 մ հատվածում։ Ճանապարհի ասֆալտապատումից հետո կտեղադրվեն ջրային հիդրատներ և…

Read More
Ես չեմ կարող, ոչ թե չեմ ուզում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ. Միյատովիչ

Ես չեմ կարող, ոչ թե չեմ ուզում այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ. Միյատովիչ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նշել է, որ փորձել է այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն չի հաջողվել: «Խնդիրն այն չէ, որ ոչ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող գնալ այնտեղ։ Ես մի քանի…

Read More
ԼՂ-ի բնակչության նկատմամբ Ադրբեջանի բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակն էթնիկ զտումների իրականացումն է. դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան
		05.04.2022 . Միջազգային

ԼՂ-ի բնակչության նկատմամբ Ադրբեջանի բռնության և ահաբեկման քաղաքականության նպատակն էթնիկ զտումների իրականացումն է. դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան 05.04.2022 . Միջազգային

Ապրիլի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով։ Իր ելույթում դեսպանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից այս օրերին իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք խախտում են Արցախի հայության կենսական իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը։ Նշվել է, որ մի քանի շաբաթ շարունակ խափանված պահելով Լեռնային Ղարաբաղը մատակարարող գազատարի…

Read More
Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Քոչար- բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսը։ Ժամանակակից տեխնոլոգիաների և ինստալյացիաների կիրառմամբ ներկայացվող ցուցահանդեսը բացահայտում է Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգության բազմազանությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացված է նաև ժամանակակից արվեստագետ Աշոտ Մարաբյանի քանդակագործական աշխատանքները, որոնք ստեղծվել են Երվանդ Քոչարի ստեղծագործությունների մոտիվներով։ Ցուցահանդեսի բացման նախապատրաստական աշխատանքներին…

Read More
Եվրամիությունն անկման եզրին է, և չի կարող օգնել իր հետ կապ չունեցող երկրներին. Զախարովա

Եվրամիությունն անկման եզրին է, և չի կարող օգնել իր հետ կապ չունեցող երկրներին. Զախարովա

Եվրամիությունն ինքն անկման եզրին է, և չեն մտածելու, թե ինչպես փրկեն մի պետություն, որն իրենց հետ որևէ կապ չունի՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին: Նա Հայաստանի համար նաև մեծ խնդիր է համարել ԵՄ չափանիշներին համապատասխանելու հարցը, բարձր մաքսատուրքերը, ՀՆԱ-ի անխուսափելի անկումը: Զախարովայի խոսքով՝ Հայաստանի…

Read More
Իրավունք չունեն հանրությանն ահաբեկել նոր «կապիտուլյացիաներով». Նիկոլ Փաշինյան

Իրավունք չունեն հանրությանն ահաբեկել նոր «կապիտուլյացիաներով». Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթին: Վարչապետի խոսքով՝ այդ փաստաթուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա, և դրա շուրջ շարժումներ ու ասելիքներ կառուցեցին: «Հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները: Եվ այսօր նրանք,…

Read More
Տոկաևը մտադիր է նախագահական ընտրություններում առաջադրվել լայն դաշինքից

Տոկաևը մտադիր է նախագահական ընտրություններում առաջադրվել լայն դաշինքից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին առաջադրվելով ոչ թե որևէ կոնկրետ կազմակերպությունից, այլ հասարակական-քաղաքական ուժերի դաշինքից: Նախագահի կարծիքով՝ դա «հնարավորություն կտա հաստատել տարբեր կուսակցություններից ու միավորումներից պետության ղեկավարի հավասար հեռավորության սկզբունքը», որը երկրի սահմանադրությունում հաստատվեց հունիսին՝ Ղազախստանում կայացած հանրաքվեից հետո։ Ապրիլի վերջին Տոկաևը լքեց իշխող «Ամանաթ» (նախկին Նուր…

Read More
Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան

Ձգտում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ կապերը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում անդրադարձել է վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին: «Ուրախ եմ ուղեկցել ՀՀ վարչապետին՝ Վաշինգտոն այցի ժամանակ: Հիմնվելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության վրա՝ մենք շարունակում ենք ջանքերն ու կարևոր բանակցությունները՝ ուղղված Հայաստան-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում: Ունենալով ամուր հիմք և հիանալի հեռանկարներ՝ մենք ձգտում ենք խորացնել կապերը և…

Read More
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սամիր Շարիֆովի հետ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը: Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել երկկողմ և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք…

Read More
Թրամփը ցանկանում է մշտական հրադադար. Սպիտակ տուն

Թրամփը ցանկանում է մշտական հրադադար. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է մշտական հրադադարի հաստատմանն Ուկրաինայում։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ Հաղթանակի օրը եռօրյա հրադադար հաստատելու որոշումը։ «Նախագահը հասկացրել է, որ առաջին հերթին ցանկանում է տեսնել մշտական հրադադար»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ ու հավելել, որ Թրամփը դժգոհ է երկու կողմի առաջնորդների գործողություններից։…

Read More
Ֆրանսիան առաջիկա ժամերին օգնություն կուղարկի Ուկրաինային

Ֆրանսիան առաջիկա ժամերին օգնություն կուղարկի Ուկրաինային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ` Վոլոդիմիր Զելենսկու հետ: Նա խոստացել է առաջիկա ժամերին օգնություն ուղարկել` կապված Կախովկայի ՀԷԿ-ի աղետի հետ: Այս մասին Մակրոնը նշել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Առաջիկա ժամերին մենք օգնություն կուղարկենք` ընթացիկ կարիքները բավարարելու համար»,- գրել է նա:

Read More
Կրեմլը կարող է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ. Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ

Կրեմլը կարող է Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ. Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ՊՈւԻ) տվյալներով՝ Կրեմլը կփորձի շահագործել «Միութենական պետության» կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը՝ Բելառուսին Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ ներքաշելու և Բելառուսի մարդկային ու ուսումնական ռեսուրսներին հասանելիություն ստանալու համար։ ՊՈւԻ-ն գրել է, որ Կրեմլը Բելառուսի քաղաքացիներին կփորձի զորակոչել ռուսական բանակ՝ հաշվի առնելով, որ բելառուսներն ու ռուսները Միութենական պետության մասին պայմանագրով ունեն միասնական քաղաքացիության կարգավիճակ և հավասար…

Read More
Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է ևս 4 ամսով

Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է ևս 4 ամսով

Բաքվի դատարանի որոշմամբ՝ Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է ևս 4 ամսով: Նրան սպառնում է 14 տարվա ազատազրկում: Ադրբեջանում Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումների գործունեության կազմակերպման և մասնակցության, սահմանի ապօրինի հատման հոդվածներով:

Read More
Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ
		22.07.2023 . Միջազգային

Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ 22.07.2023 . Միջազգային

Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեին։ Վերջինիս տեղեկություններով՝ հրթիռներն արձակվել են լույս հուլիսի 22-ի գիշերը՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ին։ Նշվում է, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորականներն այժմ տվյալների վերլուծություն են անցկացնում՝ արձակված հրթիռների բնութագրերը որոշելու համար։…

Read More
Իսրայելը անօդաչու թռչող սարքերից նռնակներ է նետել Լիբանանում խաղաղապահներից ոչ հեռու. ՄԱԿ

Իսրայելը անօդաչու թռչող սարքերից նռնակներ է նետել Լիբանանում խաղաղապահներից ոչ հեռու. ՄԱԿ

Իսրայելցի զինվորականներն անօդաչու թռչող սարքերից չորս նռնակ են նետել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) անձնակազմից ոչ հեռու, չորեքշաբթի հայտնել է UNIFIL-ի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ UNIFIL-ի խաղաղապահներն այդ պահին աշխատել են վերացնել ճանապարհային արգելապատնեշները, որոնք սահմանափակում էին խաղաղապահների մուտքը դեպի իրենց դիրքերը Կապույտ գծի՝ իսրայելա-լիբանանյան սահմանի երկայնքով: Մեկ նռնակ նետվել է ՄԱԿ-ի…

Read More
Հայ իրավաբանների համագումարին քննարկվել են հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրավական մեխանիզմներին առնչվող հարցեր
		29.10.2023 Sona Tonakanian Լրահոս

Հայ իրավաբանների համագումարին քննարկվել են հայ ժողովրդի անվտանգության ապահովման իրավական մեխանիզմներին առնչվող հարցեր 29.10.2023 Sona Tonakanian Լրահոս

Երևանում շարունակվում է Հայ իրավաբանների համագումարը՝ 30-ից ավելի երկրներից 250 իրավաբանների մասնակցությամբ: Համագումարը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Հավաքի առաջին պանելային քննարկման թեման էր սփյուռքի իրավաբանական համայնքի դերը ՀՀ օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում: Որպես բանախոսներ հանդես են եկել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի…

Read More
Իսրայելի հետախուզության ղեկավարը ցուցմունք է տվել Նեթանյահուի դեմ

Իսրայելի հետախուզության ղեկավարը ցուցմունք է տվել Նեթանյահուի դեմ

Իսրայելում սրվել է քաղաքական դիմակայությունը, «Շին-Բեթ» (ՇԱԲԱՔ) անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը դատարանում ցուցմունք է տվել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ: Անկախ արդյունքից, այն արդեն համարվել է Իսրայելի պատմության ամենաաղմկահարույց գործը: Առաջին անգամ հատուկ ծառայությունները լայնածավալ մեղադրանքներ են ներկայացրել երկրի գործող ղեկավարին: Այս շաբաթ Ռոնեն Բարը երդման տակ ասել է, որ Նեթանյահուն իրենից պահանջել…

Read More
Հայտարարություն

Հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ. Այս տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Անսահման կարեւոր է, որ մեր ժողովրդի համար այս բարդ ու նշանակալից օրը մենք բոլորս լինենք միասին: Ապրիլի 23-ին ժամը 19:30-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց կմեկնարկի ավանդական դարձած ջահերով երթը: Ապրիլի 24-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունենալիք Պատարագից հետո տեղի է ունենալու…

Read More
Բայրամովը ԵՄ դեսպանների հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

Բայրամովը ԵՄ դեսպանների հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրամիության երկրների դեսպանների հետ։ Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանի գործողությունների նպատակը տարածաշրջանում կայունությունն է, և թե Բաքուն պատրաստ է երաշխավորել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները։ Անդրադարձ է եղել նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարին։…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք պատրաստվում ենք միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին

Իրակլի Ղարիբաշվիլի. Մենք պատրաստվում ենք միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին

Մենք պատրաստվում ենք միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին,- կառավարության նիստում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով, այդ նպատակով ակտիվ աշխատանք է տարվում։ «Ուզում եմ մեր քաղաքացիներին դրական տեղեկություն հայտնել՝ կապված Եվրամիության հետ ինտեգրման հետ։ Մենք պատրաստվում ենք միանալ միասնական եվրոպական վճարային տարածքին։ Նման կազմակերպության անվանումն է SEPA, սա Եվրամիության և Եվրոգոտու…

Read More
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատվիրակության հետ միասին այցելեցին Թբիլիսիի Արդարադատության տուն

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատվիրակության հետ միասին այցելեցին Թբիլիսիի Արդարադատության տուն

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատվիրակության հետ միասին Թբիլիսիի Արդարադատության տանը ծանոթացավ պետական ​​ծառայությունների մատուցման վրացական մոդելին։ ՀՀ պատվիրակության ներկայացուցիչներին Արդարադատության տանը հյուրընկալեցին արդարադատության փոխնախարար Լանա Մորգոշիան և Արդարադատության տան նախագահ Վախթանգ Ժվանիան։ Հյուրերին ներկայացվեց Արդարադատության տան հայեցակարգը և տեղեկատվություն Արդարադատության տան կողմից ամեն օր մատուցվող մոտ 500 ծառայությունների մասին։ Պատվիրակության անդամները ծանոթացան նաև Պետական…

Read More
Ասկերանի Նորագյուղ համայնքի տարածքում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի 60 առանձնատուն

Ասկերանի Նորագյուղ համայնքի տարածքում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի 60 առանձնատուն

Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի տարածքում շարունակվում են նոր բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից: Թաղամասը բաղկացած կլինի 145 մեկ հարկանի և երկհարկանի բնակելի տներից։ Առաջին փուլում իրականացվում են 90 առանձնատների կառուցման աշխատանքները, որոնցից 60-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։ Ընթացիկ աշխատանքները ներկա պահին տարբեր փուլերում են՝ ըստ առաձնատների, համապատասխանաբար,…

Read More
Վրաստանում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 11-ի: Դեռևս անհետ կորած է 25 մարդ։ Վրաստանի առողջապահության նախարար Զուրա Ազարաշվիլին հայտնել է, որ որոնողական և փրկարարական աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 5-ի առավոտյան: Նրա խոսքով՝ զուգահեռաբար կշարունակվեն կամուրջների և լրացուցիչ ճանապարհների կառուցման աշխատանքները, որոնք կօգնեն սողանքի էպիկենտրոնի գոտի հասցնել հատուկ տեխնիկա…

Read More
Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 667 մարդ. Reuters

Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 667 մարդ. Reuters

Ֆրանսիայում 17-ամյա դեռահասի սպանության պատճառով բռնկված անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 667-ը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ՆԳՆ-ին։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը հայտնել է, որ հինգշաբթի գիշերը տեղի ունեցած անկարգությունները նշանավորվել են «բռնության անսովոր բարձր մակարդակով»: Խոշոր անկարգություններ են տեղի ունեցել Փարիզում և նրա շրջակայքում։ Մասնակիցները հրկիզել են կառավարական…

Read More
Արցախի նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել

Արցախի նախագահը մի շարք հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Սաֆարյանն ազատվել է Արցախի գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Արցախի գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Հայրիյանը:   Արմեն Մանգասարյանն ազատվել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Առաքելյանը:   Արամ Սարգսյանն ազատվել է Արցախի քաղաքաշինության նախարարի…

Read More
Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը

Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը

Իրանում հրապարակվել է անցյալ տարվա վերջից այս տարվա հունվարի կեսերը երկրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը: Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ կառավարությունը, հավատարիմ մնալով լիակատար թափանցիկության խոստմանը, հրապարակում է ցույցերի ընթացքում զոհված 3117 անձի ամբողջական ցուցակը, որոնց թվում է ոստիկանության 200 սպա:  Ավելի վաղ Իրանի իշխանությունները հրապարակել էին ցույցերի…

Read More
ԵՄ-ն կոչ է անում Վրաստանին ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրության ընդունումից, որը կարող է վտանգել երկրի ուղին դեպի ԵՄ-Ջոզեֆ Բորել և Օլիվեր Վարհեյ

ԵՄ-ն կոչ է անում Վրաստանին ձեռնպահ մնալ այնպիսի օրենսդրության ընդունումից, որը կարող է վտանգել երկրի ուղին դեպի ԵՄ-Ջոզեֆ Բորել և Օլիվեր Վարհեյ

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը և ԵՄ Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը հայտարարություն են տարածել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ «Այսօր Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած Եվրամիության բազմաթիվ կոչերին՝ մերժելու նման օրենսդրությունը և չնայած զանգվածային բողոքներին։ Իրադարձությունների այս զարգացումը…

Read More
Հակահարձակման ձախողման դեպքում Կիևը կփորձի կազմակերպել ևս մեկը. Կուլեբա

Հակահարձակման ձախողման դեպքում Կիևը կփորձի կազմակերպել ևս մեկը. Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան չգիտի, թե ինչ արդյունքներ կունենա հակահարձակումը: Եթե այն անհաջող լինի, Կիևը կփորձի կազմակերպել ևս մեկը: Համապատասխան հայտարարությամբ արտգործնախարարը հանդես է եկել Bild թերթի հետ հարցազրույցում: Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավարը հերթական անգամ Բեռլինից պահանջել է ավելացնել ռազմական օգնությունը։ «Պատերազմում հաղթելու համար հարկավոր է զենք, զենք և դարձյալ զենք։ Գերմանիան դա ունի, և նրանից…

Read More