ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն

ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է ուղարկել Հայաստան: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բիլյաջարի կայարանից մեկնել է 14 երկաթուղային վագոն՝ բեռնված 979 տոննա ցորենով։ 2025 թ. հոկտեմբերից ի վեր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ տեղափոխվել է ավելի քան 36 000 տոննա հացահատիկ, մոտ 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67…

Read More
Հայաստանն 9 հորիզոնականով բարելավել է դիրքերը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում

Հայաստանն 9 հորիզոնականով բարելավել է դիրքերը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս — 2025» զեկույցը, որի համաձայն՝ լրատվամիջոցների ազատությունը մտահոգիչ անկում է ապրում աշխարհի շատ մասերում, և ԶԼՄ-ների թուլացման պատճառներից մեկը, չնայած հաճախ թերագնահատվում է, տնտեսական ճնշումն է։ RSF Index տնտեսական ցուցիչով չափված տվյալները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա լրատվամիջոցները գտնվում են իրենց խմբագրական անկախությունը պահպանելու…

Read More
Արցախի շրջափակման հետևանքով 430 բուժառու զրկվել է վիրահատվելու հնարավորությունից

Արցախի շրջափակման հետևանքով 430 բուժառու զրկվել է վիրահատվելու հնարավորությունից

Արցախի կառավարության տեղեկագրի (շրջափակման 37-րդ օրը) համաձայն՝ 13 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 142 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 430 քաղաքացի զրկվել է վիրահատվելու…

Read More
Ասպինձեի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում վերականգնվում են ներքին ճանապարհները

Ասպինձեի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում վերականգնվում են ներքին ճանապարհները

Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում շարունակվում են ներքին թաղամասային ճանապարհների վերականգնողական աշխատանքները։ Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն՝ քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Պապաշվիլիի հետ միասին, տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին։ Ծրագրի շրջանակներում բարեկարգվում և վերականգնվում են գյուղի ներքին թաղամասային ճանապարհները, ինչը կնպաստի բնակիչների տեղաշարժի պայմանների բարելավմանը և ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 210 300…

Read More
Մոսկվան անհանգստացած է տեղեկություններով, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան անհանգստացած է տեղեկություններով, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմն անհանգստացած է տեղեկություններով, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդություն պարտադրել Բաքվին և Ստեփանակերտին, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությանը։ «Մեզ անհանգստացնում են լրատվամիջոցներում հայտնված տվյալներն այն մասին, որ ԱՄՆ-ը փորձում է պարտադրել իր միջնորդական ծառայություններն այժմ նաև Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեջ, այդ…

Read More
Լաչինի միջանցքն արգելափակելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր պահանջներն օրինական են. Մարուքյան
		05.01.2023 . Միջազգային

Լաչինի միջանցքն արգելափակելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր պահանջներն օրինական են. Մարուքյան 05.01.2023 . Միջազգային

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել: «Օր 25, Լաչինի միջանցքը դեռ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելով՝ Ադրբեջանը հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր պահանջներն օրինական են՝ համապատասխան միջազգային իրավունքին, ուստի վաղ թե ուշ դրանք պետք է պատշաճ կերպով բավարարվեն»,- գրել է Մարուքյանը՝…

Read More
Մոսկվան պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը. Լավրով

Մոսկվան պատրաստ է նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերջնական հաստատմանը. Լավրով

Այսօր  ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպման ժամանակ Լավրովը ասել է, որ իրենց նպատակն է իրականացնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու պետությունների ղեկավարների՝ Պուտինի և Ալիևի միջև: Վերջին հետաքրքիր ծրագրերից մեկն էլ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքն է, որով շահագրգռված են…

Read More
«Ուժեղ և կայուն Վրաստանի գոյությունը անմիջականորեն բխում է Հայաստանի անվտանգային շահերից». ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյան

«Ուժեղ և կայուն Վրաստանի գոյությունը անմիջականորեն բխում է Հայաստանի անվտանգային շահերից». ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյան

2022 թվականը հայ-վրացական դիվանագիտական հարաբերություններում հոբելյանական է՝ նշվում է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը։ Թե՛ վրացական, թե հայկական կողմից մշտապես կարևորվում է դարավոր բարեկամական հարաբերությունների կայությունն ու հարատեւությունը։ Այս առթիվ զրուցել ենք ՀՀ ԱԺ պատգանավոր, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանի հետ։ Հայ-վրացական պաշտոնական փոխայցերը վերջերս ավելի հաճախակի են դարձել, ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների հարաբերությունները…

Read More
Ռուսական նավթով տանկերները սպասում են Հնդկաստանի ափերի մոտ. Bloomberg

Ռուսական նավթով տանկերները սպասում են Հնդկաստանի ափերի մոտ. Bloomberg

Ռուսական նավթով բեռնված առնվազն չորս տանկեր կանգնած է Հնդկաստանի արևմտյան ափերի մոտ, հաղորդում է Bloomberg-ը։ Դրանցից երկուսը գտնվում է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։ ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին սպառնացել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից նավթ գնող երկրների համար։ Մոսկվայի առևտրային գործընկերների թվում է նաև Հնդկաստանը: Թրամփի սպառնալիքներից հետո Հնդկաստանի իշխանությունները…

Read More
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  մոնիտորինգի համազեկուցողները այցելելու են Վրաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի համազեկուցողները այցելելու են Վրաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներ Կլոդ Քերնը և Էդիթ Էստրելլան հունվարի 14-16-ը փաստահավաք առաքելությամբ կայցելեն Վրաստան, հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ «Այցի նպատակն է գնահատել Վրաստանի,  որպես Եվրախորհրդի անդամ երկրի՝ ստանձնած պարտավորությունների և պարտականությունների կատարումը, հատկապես հոկտեմբերյան ընտրություններից հետո շարունակվող քաղաքական ճգնաժամի և ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման լույսի ներքո»,- ասվում է տեղեկատվության…

Read More
Ալեն Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ալեն Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության իշխող Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի հետ: Հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող համակողմանի քննարկումների արդյունքում Տո Լամը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը նոր թափ կհաղորդի առաջիկայում երկկողմ ավանդական բարեկամության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը:   Ալեն Սիմոնյանն էլ իր…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետին աջակցության համար
		06.06.2024 . Միջազգային

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետին աջակցության համար 06.06.2024 . Միջազգային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել Լիտվայի կառավարության ղեկավարին՝ ջրհեղեղից տուժած Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: «Ինգրիդա Շիմոնիտե, շնորհակալություն Ձեր անսասան աջակցության համար այս դժվարին ժամանակներում: Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը։ Միասին մենք կհաղթահարենք այս դժվարությունները և կվերականգնվենք ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է ՀՀ վարչապետը: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Թուրքիայի Դենիզլի քաղաքում բախվել են բեռնատարը և ավտոբուսը. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի Դենիզլի քաղաքում բախվել են բեռնատարը և ավտոբուսը. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում ավազով լցված բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսի: Լրատվամիջոցները հայտնում են, որ առնվազն 6 մարդ զոհվել է, 43-ը՝ վիրավորվել: Արտակարգ ծառայությունների տվյալով՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը։ Բախման հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է: Սկսվել է հետաքննություն: Թուրքական լրատվամիջոցների տեղեկության համաձայն՝ ավտոբուսը Իզմիրից Կայսերի էր տեղափոխում հարսանեկան արարողության մասնակիցներին:

Read More
Նյու Օռլեանում բեռնատարը մխրճվել է Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Նյու Օռլեանում բեռնատարը մխրճվել է Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Նյու Օռլեանի ֆրանսիական թաղամասում բեռնատարը մխրճվել է Նոր տարին նշող մարդկանց բազմության մեջ: Քաղաքապետարանից հայտնել են, որ զոհվել է առնվազն տասը մարդ, երեսուն մարդ վնասվածքներ է ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։ Ականատեսները CBS News-ին պատմել են, որ վարորդն այնուհետև դուրս է եկել մեքենայից և կրակոցներ արձակել։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Read More
Պակիստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել

Պակիստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքում երկու օր տևած ինտենսիվ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ, հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած: Տեղի իշխանությունների տվյալով՝ փրկարարական աշխատանքները և արգելափակված ճանապարհների մաքրումը շարունակվում են: Օդերևութաբանները հայտնել են, որ հորդառատ անձրևները կտևեն մինչև օգոստոսի 21-ը։ Վերջին շաբաթվա հորդառատ անձրևներից և ջրհեղեղներից տուժել են նաև Հնդկաստանի և Նեպալի…

Read More
Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր. IRNA

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն էր. IRNA

«Տեխնիկական անսարքությունը» պատճառ է դարձել Իրանում ուղղաթիռի կործանմանը, որում եղել են նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարարը և այլ պաշտոնյաներ՝ հաղորդում է պետական ​​IRNA գործակալությունը: Ինչպես նշում են փորձագետները, կործանված ամերիկյան Bell 212 ուղղաթիռը UH-1N Twin Huey-ի վերափոխված ոչ մարտական ​​տարբերակն է, որը մինչ այժմ լայնորեն կիրառվում է։ Այն 40 տարեկանից բարձր է։ Պատշաճ շահագործման…

Read More
ԻՀՊԿ-ն Իսրայելին աջակցելու կասկածով 16 անձի է ձերբակալել

ԻՀՊԿ-ն Իսրայելին աջակցելու կասկածով 16 անձի է ձերբակալել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին աջակցելու կասկածանքով իրանական Լուրեստան գավառում ձերբակալել է 16 անձի, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Ըստ հաղորդագրության` ձերբակալված անձինք իրենց գործողություններով համացանցում խուճապ էին տարածում և փորձում էին թուլացնել իրանցի ժողովրդի միասնականությունը։ Գործակալությունը նշում է, որ համացանցում ցանկացած գործողություն, որ միտված է Իսրայելի նպատակների իրագործմանը, ինչպես նաև կեղծ լուրերի ու տեղեկությունների տարածումը,…

Read More
Բայդենը չի ցանկանում Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի հարցով նրա առարկությունները. Սալիվան

Բայդենը չի ցանկանում Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի հարցով նրա առարկությունները. Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ երկրի ղեկավար Ջո Բայդենը չի նախատեսում իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Անկարայի մտահոգությունները։ Նրա խոսքերը հայտնում է РИА Новости-ն։ Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, և այդ երկրների ղեկավարներին խնդրեց չնեղանալ իրենից։…

Read More
Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահը դիմել է ՀՀ իշխանություններին արագաչափերի կողմից գրանցված տուգանքներ զրոյացնելու խնդրանքով

Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահը դիմել է ՀՀ իշխանություններին արագաչափերի կողմից գրանցված տուգանքներ զրոյացնելու խնդրանքով

Վերջերս Ախալքալաքում վարորդների շրջանում մեծ բողոքի ալիք էր բարձրացրել: Քաղաքացիներից շատերը ստացել են արագաչափերի կողմից գրանցված տույժ տուգանքներ՝ նախկին ամիսների համար, ինչն էլ կազմում է բավականին մեծ գումար: Դժվարին իրավիճակում հայտնված վարորդները դիմել են Ախալքալաքի Մունիցիպալիտետի ղեկավարությանը (Նաիրի Իրիցյան և Յուրիկ Ունանյան), խնդրելով ՏԻՄ ջանքերով և ՀՀ կառավարության օժանդակությամբ նպաստել հարցի լուծմանը: Այս մասին տեղեկացնում…

Read More
ՃՏՊ դեպի Օրջա գյուղ տանող ճանապարհին

ՃՏՊ դեպի Օրջա գյուղ տանող ճանապարհին

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ախալքալաքաի մունիցիպալիտետի Օրջա տանող ճանապարհահաատվածում։ Բախվել են Mercedes եւ Skoda մակնիշի մարդատար մեքենաներ, Mercedes-ն ամբողջությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից։ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցից Atv12-ին հայտնեցին, որ պատահարի հետեւանքով 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց, տուժողների կյանքին վտանգ չի սպառնում։ Մեքենաներին հասցված վնասը զգալի է։ Ճանապարհի այդ հատվածում երթեւեկությունը կաթվածահար է։…

Read More
Արցախում երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգը ենթարկվել է փոփոխությունների

Արցախում երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգը ենթարկվել է փոփոխությունների

Մայիսի 23-ի՝ Արցախի կառավարության համապատասխան որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգում:   Ինչպես տեղեկացնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից՝ սկսած 2023 թվականի հունիսի 1-ից, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաև նրա մոր՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո ԱՀ կամ ՀՀ պաշտպանության…

Read More
Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել Հալեպում լայնամասշտաբ ռազմական գործողության դեմ

Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել Հալեպում լայնամասշտաբ ռազմական գործողության դեմ

Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացրել Հալեպում լայնամասշտաբ ռազմական գործողության դեմ: Ցույցեր են տեղի ունեցել, մասնավորապես, Վանում և Մարդինում: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» կոչ է արել պահպանել Դամասկոսի հետ կնքված համաձայնությունը և վերջ դնել Հալեպում բախումներին: Ըստ Ֆիդանի՝ քրդական խմբավորումը չի կատարում մարտին կնքված համաձայնագրի պայմանները, ըստ որոնց՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերը»…

Read More
Ալիևը Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին մեղադրել է Հայաստանին զինելու համար

Ալիևը Ֆրանսիային, Հնդկաստանին և Հունաստանին մեղադրել է Հայաստանին զինելու համար

Ադրբեջանը չի կարող պարզապես «նստել և սպասել», մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին Ադրբեջանի դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ այդ երկրները դա անում են բացահայտ՝ փորձելով ինչ-որ բան ապացուցել։ «Եթե մենք լուրջ սպառնալիք տեսնենք, մենք ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,- սպառնացել…

Read More
Ախալքալաքի N4 հանրային դպրոցում նշվեց ուսուցչի տոնը

Ախալքալաքի N4 հանրային դպրոցում նշվեց ուսուցչի տոնը

Այսօր՝ հոկտեմբերի 5֊ին, ուսուցչի միջազգային տոնի առթիվ,  Ախալքալաքի N4 հանրային դպրոցի շրջանավարտները գեղարվեստական ցերեկույթ էին կազմակերպել՝ նպատակ ունենալով եւս մեկ անգամ արժեւորելու ուսուցչի դժվարին աշխատանքը եւ իրենց երախտիքը հայտնելու սիրելի մանկավարժներին։ 12֊ի բ դասարանի աշակերտները բեմից շնորհակալության խոսք հղեցին մանկավարժներին եւ ծաղիկներ նվիրեցին։ Դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանը մեզ հետ զրույցում…

Read More
Եվրոպական 6 երկիր զորք կտեղակայի Գրենլանդիայում՝ ի պաշտպանություն կղզու

Եվրոպական 6 երկիր զորք կտեղակայի Գրենլանդիայում՝ ի պաշտպանություն կղզու

Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու Թրամփի սպառնալիքների ֆոնին, եվրոպական երկրները՝ Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան և Նորվեգիան, որոշել են իրենց զորքերը ուղարկել կղզու պաշտպանությունն ամրապնդելու համար: Politico-ն հաղորդում է, որ Նիդերլանդները և Կանադան մասնակցում են նախաձեռնությանը: Դանիայի հրավերով Բունդեսվերը 13 զինվորական է ուղարկել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ: Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բեռլինը նպատակ ունի ուսումնասիրել տարածաշրջանում Դանիայի անվտանգության ապահովման գործում…

Read More
Հրապարակվել է Հռոմի պապի հոգևոր կտակը

Հրապարակվել է Հռոմի պապի հոգևոր կտակը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է կաթվածից և դրան հաջորդած սուր սրտային անբավարարությունից՝ նշված է 88-ամյա պոնտիֆիկոսի մահվան վկայականում։ Վատիկանյան բժիշկ Անդրեա Արկանջելին փաստաթղթում գրել է, որ Ֆրանցիսկոս պապը երկուշաբթի վաղ առավոտյան՝ մահվանից առաջ, կոմայի մեջ է եղել։ Վատիկանը հրապարակել է նաև Հռոմի պապի հոգևոր կտակը, որում նա խնդրում է իրեն հուղարկավորել Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։…

Read More
Թրամփն առաջարկել է ԱՄՆ վերահսկողություն Գազայի հատվածի հանդեպ և պաղեստինցիների վերաբնակեցում

Թրամփն առաջարկել է ԱՄՆ վերահսկողություն Գազայի հատվածի հանդեպ և պաղեստինցիների վերաբնակեցում

Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ասել է, որ Միացյալ Նահանգները «կվերահսկի» Գազայի հատվածը, հնարավոր է՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, մինչդեռ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան: Հայտարարությունը Թրամփն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելի ուշ նկարագրելով իր տեսլականը տարածքի վերաբերյալ որպես նոր «Ռիվիերա», գրում է CNN-ը: «Գազան մեր հսկողության տակ կլինի,…

Read More
Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասնում է հարյուրի

Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասնում է հարյուրի

Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված ավերիչ հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 94 մարդ, ավելի քան 80-ը, այդ թվում 11 հրշեջ, ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, 4800 բնակչից մոտ 900-ին տեղափոխել են ժամանակավոր կացարաններ։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, մոտ 300 մարդ անհայտ կորած է համարվում։ Այդ մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։ Հրդեհի առաջացման…

Read More
Ֆրանսիայի Սենատի անդամ Բուայեն Թայվանից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ֆրանսիայի Սենատի անդամ Բուայեն Թայվանից հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Պաշտոնական այցով Թայվանում գտնվելով՝ Ֆրանսիայի Սենատի անդամ Բուայեն չի մոռացել հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Ուզում եմ հարգանքի տուրք մատուցել բոլոր հայերին, որոնք ոգեկոչում են 1915 թվականի ապրիլի 24-ի Ցեղասպանությունը։ Հիշում եմ Հայաստան և Արցախ կատարած իմ ճամփորդությունները, հատկապես 2021 թվականի ապրիլին, երբ փորձում էի կիսել ընտանիքների ցավը: Թող որևէ մեկը մոլորության մեջ չընկնի,…

Read More
Բրիտանիայի դեսպանը վաղը կայցելի Ախալցխա

Բրիտանիայի դեսպանը վաղը կայցելի Ախալցխա

Դեկտեմբերի 6-ին «Մեծ Բրիտանիայի աշնանային սեզոնը Վրաստանում» ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջասթին Մակքենզի Սմիթը և դեսպանության ներկայացուցիչները կայցելեն Ախալցխա: Այսցի նպատակն է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը։ Նախատեսվում են հանդիպումներ տեղական իշխանության ներկայացուցիչներին, Սամցխե-Ջավախքի պետական ​​համալսարանի, Ախալցխայի կենտրոնական գրադարանի և Ախալցխայի բնակիչների հետ: Քաղաքի կենտրոնական այգում դեսպանը կհանդիպի քաղաքի բնակիչների հետ ժամը 13:…

Read More