Ուկրաինան 660 անօդաչու թռչող սարքով հարձակվել է Ռուսաստանի և Ղրիմի վրա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 12 շրջանում, Մոսկվայում, Ղրիմում և Սև ու Ազովի ծովերում 660 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Տուլայի մարզում հարձակման է ենթարկվել «Ազոտ» քիմիական գործարանը: «Ազոտի» կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ այն Ռուսաստանի ամոնիակային և ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողն է: Տեղի բնակիչները հայտնել են քաղաքում բազմաթիվ պայթյունների, օդում ամոնիակի տարօրինակ հոտի և էլեկտրաէներգիայի…
