ԱՄՆ-ն և Իրանը նախնական համաձայնության են եկել, սակայն Թրամփը դեռևս չի հաստատել այն
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա փոխըմբռնման հուշագրի շուրջ, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի երկարաձգում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյայի և միջնորդական ջանքերին մասնակցող տարածաշրջանային աղբյուրի։ Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի հաստատել փաստաթուղթը։ Axios-ի տվյալով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են հուշագրի պայմանների մեծ մասը։…
