55-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազավրեթի գյուղում գտնվող իր տանը։
Ըստ տեղեկությունների՝ տղամարդուն կոկորդին դանակահարել են, ենթադրաբար՝ սառը զենքով։
Ինչպես հայտնում են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը վերաբերում է կանխամտածված սպանությանը։
Դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ։
