Բայրամովը Բաքվում ընդունել է Բելգիայի արտգործնախարարին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբին։ Կողմերը քննարկել են երկկողմ գործակցության հետ կապված հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին: Բայրամովը հերթական անգամ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից», մեղադրել Հայաստանին կարգավորման գործընթացը իբր խափանելու համար: Բայրամովը նաև պնդել է, թե իբր Լաչինի միջանցքով երթևեկությունն արգելափակված չէ: Բայրամովը հիշեցրել է, որ հունվարից…
