Սեմինար-քննարկում կամավորների հետ «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի շրջանակում
Հունիսի 24–ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ Շիրակ Թորոսյանը և «Տոները Քվեմո Քարթլիում․ Ծալկա, Բոլնիս» ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը սեմինար-քննարկում անցկացրեցին ծրագրում ներգրավված կամավորների հետ։ Հանդիպման ընթացքում ՀԿ-ի նախագահ Շ. Թորոսյանը ներկայացրեց ծրագրի գաղափարական հիմքերը, նպատակներն ու ակնկալվող արդյունքները՝ ընդգծելով Քվեմո Քարթլիի հայաբնակ համայնքներում պահպանվող տոնական ավանդույթների և մշակութային ժառանգության ուսումնասիրման ու արժևորման կարևորությունը։ Նա ներկայացրեց…
