ԱՄՆ-ն չի վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ, եթե ի հայտ գան ԼՂ-ում էթնիկ զտումները վկայող ապացույցներ․ պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով ԼՂ-ից հայերի տեղահանությանը և տարածաշրջան գործուղված ՄԱԿ-ի առաքելությանը վերաբերող հարցին, հայտարարել է` Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մասին մեղադրանքներին: «Կապի մեջ ենք տեղում գործող մեր մարդկանց հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։ Չենք վարանի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ արձագանքելու վայրագություններին վերաբերող մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու…
