ԼՂ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորվեն. Խոսե Մանուել Ալբարես
Իսպանիայի արտաքին գործերի, Եվրամիության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը X-ի իր էջում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանման առիթով: «Անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և հարյուրավոր զոհերի պատճառ դարձած պայթյունից։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորվեն։ Իսպանիայի օգնությունը կուղարկվի Միջազգային զարգացման համագործակցության…
