Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից Եվրոպական միություն ներմուծվող ապրանքների մոտ 80 տոկոսի համար մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցով։  Եվրոպական միությունը նախատեսում է երկու տարի ժամկետով վերացնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը։ Միաժամանակ նախատեսվում է առանց մաքսատուրքի ներմուծման քվոտաներ սահմանել հայկական գյուղատնտեսական ութ տեսակի արտադրանքի համար, այդ թվում՝ խաղողի, ծիրանի, կեռասի, դեղձի և վարունգի։…

Read More
ՌԴ ԱԳՆ արձագանքը ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ արձագանքը ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն նույնպես արձագանքել է France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի կառույցներում, քանի որ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները:  Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Դրանից ելնելով՝ «Մոսկվան…

Read More
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն արդիական է: Կողմերից որևէ մեկը չի հրաժարվել դրանցից: Մենք պատրաստ ենք հետագայում էլ աջակցել մեր գործընկերներին հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով, ինչը բազմիցս հայտարարել են և՛ նախարարությունը, և՛ երկրի ղեկավարությունը։ Այդ մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով…

Read More
Մոսկվայի մարզի տարածքում խոցվել է երեք անօդաչու թռչող սարք

Մոսկվայի մարզի տարածքում խոցվել է երեք անօդաչու թռչող սարք

Հունիսի 21-ի առավոտյան ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների օգնությամբ Նոր Մոսկվայում և Մոսկվայի մարզում խոցվել են երեք անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մեկ ԱԹՍ ընկել է Նոր Մոսկվայի Լուկինո գյուղի մոտակայքում, դեպքի վայրը շրջափակված է, տուժածներ չկան։ Երկու անօդաչու թռչող սարքերն էլ խոցվել են զորամասերից մեկի մոտ, ինչից ենթադրում են, որ դրանց հնարավոր թիրախը կարող էին…

Read More
Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածի հետևանքով 400 մարդ է զոհվել

Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածի հետևանքով 400 մարդ է զոհվել

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ Քաբուլում նարկոլոգիական հիվանդանոցին Պակիստանի հարվածի հետևանքով 400 մարդ է զոհվել: Աֆղանստանի կառավարության ներկայացուցչի տվյալով՝ տուժածների թիվը հասել է 250-ի։ Նշվում է, որ հարվածը հասցվել է մարտի 16-ի ցերեկը։     Պակիստանը հերքել է հիվանդանոցի վրա հարձակման մեղադրանքը և պնդում է, որ իր հարվածները չեն ազդել քաղաքացիական օբյեկտների վրա:    Պակիստանի և…

Read More
ՌԴ-ն ու ԱՄՆ-ը քննարկում են ուկրաինական հակամարտությունը. Կիևի կարծիքը կարող է քննարկվել հետագա փուլերում. Պեսկով

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը քննարկում են ուկրաինական հակամարտությունը. Կիևի կարծիքը կարող է քննարկվել հետագա փուլերում. Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը այժմ քննարկում են ուկրաինական հակամարտությունը. Կիևի կարծիքը, հնարավոր է, քննարկվի հետագա փուլերում՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա տեղեկացրել է, որ Ալյասկայում սպասվող՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ավարտին փաստաթուղթ չի նախատեսվում ստորագրել: Պաշտոնյայի խոսքով՝ առաջնորդները միայն կձևավորեն պայմանավորվածությունների և փոխըմբռնման շրջանակը։ Կրեմլի խոսնակը նշել է, որ առաջիկա…

Read More
ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում. Բորել

ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակը Վրաստանից նոր մակարդակի ջանքեր է պահանջում. Բորել

Եվրամիությունը Վրաստանին կոչ է արել արագացնել բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում, և իրականացնել ինը քայլերը, որոնք նախատեսված են Եվրահանձնաժողովի հանձնարարականներով եվրաինտեգրման ճանապարհին։ Հայտարարությունն արվել է Բրյուսելում կայացած ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի նիստում: Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ թեկնածու երկրի կարգավիճակը, որը Վրաստանին…

Read More
Հակահարձակումը դանդաղ է առաջ գնում, բայց սա հոլիվուդյան ֆիլմ չէ, խոսքը մարդկային կյանքերի մասին է. Զելենսկի

Հակահարձակումը դանդաղ է առաջ գնում, բայց սա հոլիվուդյան ֆիլմ չէ, խոսքը մարդկային կյանքերի մասին է. Զելենսկի

Ուկրաինայի գլխավոր շտաբից հայտնել են, որ հակահարձակումը շարունակվում է, երկրի զինված ուժերն առաջ են շարժվում և այժմ ամրապնդում դիրքերը Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղությամբ, միաժամանակ զսպում են ռուսական զորքերի հարձակումներն արևելքում։ Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը հիմնականում կենտրոնացած են Լիմանի, Բախմուտի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում: Ցամաքած Կախովկայի ջրամբարն էլ կարող է  նոր հարթակ դառնալ ուկրաինական հարձակման…

Read More
Ախալցխայում անցկացվել են  Վրաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ

Ախալցխայում անցկացվել են Վրաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ

Ախալցխայում՝  Ռաբաթի բերդի  տարածքում, անցկացվել են  Վրաստանի Անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներ՝ համախմբելով բազմաթիվ այցելուների և քաղաքի բնակիչների։ Տոնակատարությունների շրջանակում բերդի վերին հատվածում ներկայացվել է ռազմական տեխնիկայի ցուցադրություն, իսկ ներքին տարածքում կազմակերպվել է տեղացի ձեռնարկատերերի և արհեստավորների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։ Միջոցառումը հնարավորություն է տվել այցելուներին ծանոթանալ տեղական արտադրանքին, մշակութային նախաձեռնություններին և տոնական մթնոլորտում…

Read More
Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի հետ խաղաղ ապրելու պատրաստակամության մասին իր կեղծ նարատիվներից. Մարուքյան

Ադրբեջանը հրաժարվում է ԼՂ ժողովրդի հետ խաղաղ ապրելու պատրաստակամության մասին իր կեղծ նարատիվներից. Մարուքյան

Ամեն օր Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ խաղաղ գոյակցության պայմաններում ապրելու պատրաստակամության մասին իր ստեղծած կեղծ նարատիվներից։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որին Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան էին տեղափոխում ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ…

Read More
ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու մասին առաջարկը ԵՄ-ում քննարկման է ներկայացվել

ՌԴ քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու մասին առաջարկը ԵՄ-ում քննարկման է ներկայացվել

Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու մասին առաջարկը Եվրամիությունում քննարկման է ներկայացվել: Բեռլինն այն ընդունել է ի գիտություն, սակայն առայժմ մտադիր չէ գնահատել հնարավոր արդյունքները: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։ «Որոշ երկրներ նախագիծը ներկայացրել են ԵՄ-ի քննարկմանը, այն օրակարգում է։ Գերմանիայի կառավարությունն այժմ պետք է դրա շուրջ քննարկումներ անցկացնի կառավարության…

Read More
Բրազիլիայի դատարանը պետք է որոշի Պուտինի ձերբակալության հարցը, եթե նա մասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. նախագահ Լուլա դա Սիլվա
		11.09.2023 . Միջազգային

Բրազիլիայի դատարանը պետք է որոշի Պուտինի ձերբակալության հարցը, եթե նա մասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. նախագահ Լուլա դա Սիլվա 11.09.2023 . Միջազգային

2024 թվականին Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովին մասնակցելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության հարցը կքննարկի երկրի դատարանը՝ հաշվի առնելով Ռուսաստանի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը։ Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Եթե Պուտինը որոշի միանալ հաջորդ տարվա գագաթնաժողովին, ապա հնարավոր ձերբակալության մասին որոշումը կայացնում է դատական ​​համակարգը, ոչ…

Read More
Հույն պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հույն պատգամավորներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 24-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված…

Read More
Կիևի պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը ՆԱՏՕ-ին անդամակցությունը մոտեցնելու ամենաարագ միջոցն է. Ստուբ

Կիևի պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը ՆԱՏՕ-ին անդամակցությունը մոտեցնելու ամենաարագ միջոցն է. Ստուբ

Պատերազմի ամբողջ ընթացքում Ուկրաինան ներկայումս գտնվում է լավագույն վիճակում, ինչը հնարավոր է դարձել ռուսական տարածքի խորքերում ուժեղ հարվածների շնորհիվ՝ Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը: «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը չի դադարեցնի այս պատերազմը մարտի դաշտում կորուստների պատճառով, որոնք, իհարկե, հսկայական են։ Դա չի լինի նաև տնտեսության անկման պատճառով։ Բայց դա…

Read More
2024-ը կարող է դառնալ խաղաղության տարի Հարավային Կովկասի համար. Շոլց

2024-ը կարող է դառնալ խաղաղության տարի Հարավային Կովկասի համար. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Լոնդոնում եվրոպական քաղաքական համայքի գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներին։ «Ինձ համար կարևոր էր Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ զրույցը: Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն գործուն և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց ընդառաջ։ Ես առիթն…

Read More
Սուդանում շարունակվում են բախումները երկրի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև

Սուդանում շարունակվում են բախումները երկրի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև

Սուդանում շարունակվում են բախումները երկրի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև՝ հայտնում են լրատվամիջոցները: Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ Ալ Բուրհանը հայտարարել է, որ իրենք բանակցություններ չեն վարի արագ արձագանքման ուժերի ներկայացուցիչների հետ, քանի դեռ նրանց ջոկատները չեն վերադարձել իրենց մշտական տեղակայման վայրեր, որոնք նրանք զբաղեցնում էին մինչև անցյալ տարվա դեկտեմբերը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել…

Read More
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե նման դիմում լինի. Ստանո

ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե նման դիմում լինի. Ստանո

Եվրամիության երկրները կքննարկեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին հարցումը, եթե նման դիմում ստանան Կիևից: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «Եթե նման հարցում լինի, ապա ԵՄ անդամ երկրները կքննարկեն այն»,- նշել է Ստանոն: Հիշեցնենք, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում չեզոք կարգավիճակի դիմաց պահանջում է անվտանգության միջազգային երաշխիքներ: Ըստ Կիևի՝ երաշխավորի…

Read More
«Թալիբանն» արգելել է աֆղանստանցի կանանց մասնակցել ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություններին

«Թալիբանն» արգելել է աֆղանստանցի կանանց մասնակցել ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություններին

ՄԱԿ-ն Աֆղանստանում իր կին աշխատակիցներին խնդրել է չգնալ աշխատանքի առաջիկա երկու օրվա ընթացքում, քանի որ թալիբները հայտարարել են, որ արգելում են աֆղանստանցի կանանց աշխատել ՄԱԿ-ում: Այս կապակցությամբ գրավոր հրաման չի եղել, այն տրվել է բանավոր, և ՄԱԿ-ը որոշել է սպասել հետագա զարգացումներին: Ներկայիս արգելքը չի տարածվում Աֆղանստանում ՄԱԿ-ի հովանու ներքո աշխատող օտարերկրյա կանանց վրա, սակայն,…

Read More
Իրանի առաջնորդները միասնության կոչ են անում լարվածության սրման ֆոնին. Reuters

Իրանի առաջնորդները միասնության կոչ են անում լարվածության սրման ֆոնին. Reuters

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել համակարգված հայտարարություններով՝ ընդգծելով ազգային միասնությունը և հերքելով ներքին քաղաքական տարաձայնությունների մասին լուրերը՝ տարածաշրջանում շարունակվող լարվածության ֆոնին, գրում է Reuters Գործակալությունը: Նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական մեդիա հարթակում գրառման մեջ նշել է, որ Իրանում «կոշտ գծի» և «չափավոր» ուժերի միջև տարբերություն չկա, բոլոր իրանցիներին նա անվանել է «հեղափոխական» և պետության…

Read More
Ֆրանսիայում ընտրապայքարից ավելի քան 200 թեկնածու է դուրս եկել

Ֆրանսիայում ընտրապայքարից ավելի քան 200 թեկնածու է դուրս եկել

Երեքշաբթի` օրվա ավարտին հրապարակվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլի թեկնածուների վերջնական ցուցակը։ Պարզ է դարձել, որ երկրորդ փուլ անցած առնվազն 214 թեկնածու՝ նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կենտրոնամետ դաշինքից և «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կոալիցիայից երեքշաբթի՝ հուլիսի 2-ի երեկոյան հանել է իր թեկնածությունը, հայտնում է AFP-ն։ Նման որոշում է կայացվել` միավորելու Մարին…

Read More
ԱՄՆ-ը կրկին վետո է կիրառել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման նկատմամբ

ԱՄՆ-ը կրկին վետո է կիրառել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման նկատմամբ

ԱՄՆ-ը երեքշաբթի՝ փետրվարի 20-ին, վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ այլ բանաձևի ընդունման նկատմամբ, որը պահանջում է անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ հումանիտար նպատակներով: Բանաձևի նախագիծը պատրաստել է Ալժիրը, դրա ընդունմանը կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի ներկա 15 անդամներից 13-ը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։ Դա երրորդ նման բանաձևն է, որը ձախողվում է ԱՄՆ-ի…

Read More
Իրանը սպառնացել է հարվածել արաբական երկրների նավթային օբյեկտներին

Իրանը սպառնացել է հարվածել արաբական երկրների նավթային օբյեկտներին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի ավագ խորհրդականը հայտարարել է, որ Թեհրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանային տնտեսական և նավթային օբյեկտներին, եթե հարձակվեն նրա հիմնական կենտրոնների վրա: «Ամերիկան նավթի կարոտ է։ Թող իմանան, որ այս պահին մենք փակել ենք Հորմուզի նեղուցը և թույլ չենք տա, որ նավերն անցնեն։ Մենք նաև աշխարհին հայտարարել ենք, որ ցանկացած երկրի, որը…

Read More
ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է Իսրայելին հասցված Իրանի հարվածները

ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է Իսրայելին հասցված Իրանի հարվածները

Իրանի հարվածը Իսրայելին բնական իրավունք է ու պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ հարձակմանը, հայտնել է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ը:   Շարժման հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ում համարում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գործողությունը Իսրայելի դեմ բնական իրավունք է Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ կատարված հանցագործության համար, ինչի հետևանքով սպանվել էին մի շարք հրամանատարներ:…

Read More
Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին․ վճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին

Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին․ վճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին

Երդվյալ ատենակալները մեղադրական դատավճիռ են կայացրել Թրամփի գործով՝ ֆինանսական հաշվետվությունների կեղծման մեղադրանքի 34 դրվագներով։ Դատավորը դատավճիռը կհրապարակի հուլիսի 11-ին, սակայն, ըստ Washington Post-ի փորձագետների, այն դժվար թե բանտարկություն լինի։ Ամենայն հավանականությամբ, կընտրվի պայմանական պատիժ, ինչը նշանակում է, որ Թրամփը երկրի սահմաններից դուրս ճանապարհորդելու համար իշխանություններից թույլտվության կարիք կունենա։ Թրամփին կարող են նաև տուգանել, բայց նա…

Read More
Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Արցախի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող (համայնքի ղեկավարի), Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքներում (ավագանու անդամների) և Մարտունու շրջանի Խերխան համայնքում (ավագանու անդամների): Այդ մասին հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Արցախի Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 5 ընտրական տեղամասերը և…

Read More
Թրամփի ինքնաթիռը խնդիրների պատճառով վերադարձել է ռազմաօդային բազա

Թրամփի ինքնաթիռը խնդիրների պատճառով վերադարձել է ռազմաօդային բազա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Դավոսի թռիչքից հետո վերադարձել է Էնդրյուսի ռազմաօդային բազա։ Թռիչքի ժամանակ էլեկտրականության հետ կապված խնդիր է հայտնաբերվել` հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ ԱՄՆ թիվ 1 օդանավը նախազգուշական նպատակով է վերադարձել ավիաբազա: ԱՄՆ նախագահը Շվեյցարիա կմեկնի մեկ այլ ինքնաթիռով:   Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ մամուլի համար նախատեսված սրահի լույսերը կարճ…

Read More
Աստղիկ աստվածուհին և Վարդավառը՝ Disney-ի մուլտֆիլմում

Աստղիկ աստվածուհին և Վարդավառը՝ Disney-ի մուլտֆիլմում

Առաջին անգամ հայկական մշակույթը ներկայացվել է Disney-ում: «Միկի Մաուսը և Զատիկը» մուլտֆիլմի վերջին մասը նվիրված է հայկական Վարդավառ տոնին: Մուլտֆիլմի մի հատվածում Միկի Մաուսը ողջունում է Աստղիկ աստվածուհուն, որը ներկայանում է հայկական տարազով:   Աստղիկը խոսում է հայերեն և կոչ անում զվարճանալ Վարդավառի տոնին: Վերջում Աստղիկը հայկական տարազ է հագցնում նաև Մինիին, որն էլ  ուրախությամբ…

Read More
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզի որոշ բնակավայրերից զորքի դուրսբերման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզի որոշ բնակավայրերից զորքի դուրսբերման մասին

Խարկովի մարզի Բալակլեա և Իզյում բնակավայրերում տեղակայված ռուսական զորքերը վերախմբավորվել են՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։   «Դոնբասի ազատագրման հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար որոշում է կայացվել վերատեղակայել ռուսական ուժերը՝ կենտրոնացնելու ջանքերը Դոնեցկի ուղղությամբ: Նշված տարածքներում տեղակայված ռուսական ստորաբաժանումը Դոնեցկ տեղափոխելու օպերացիան իրականացվել է 3 օրվա ընթացքում»,- նշել է Իգոր Կոնաշենկովը։  …

Read More
Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի և լարվածության աճի կապակցությամբ

Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի և լարվածության աճի կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր առանձին երկկողմ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ասված է ԵՄ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Որպես 2023 թվականի փետրվարի 16-17-ը Մյունխենում երկրների ղեկավարների հետ իր վերջին հանդիպումների շարունակություն՝ նախագահ Միշելը նրանց հետ անդրադարձել է Բրյուսելյան գործընթացի շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած…

Read More