ԵՄ-ն 62 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Վրաստանին
ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 62 միլիոն եվրո է հատկացրել Վրաստանին՝ նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Վրաստանի պաշտպանության ուժերի համար ոչ մահաբեր տեխնիկայի առաջին խմբաքանակը Վրաստան է ժամանել ապրիլին, մատակարարումները շարունակվում են: Այս սարքավորումները կենսական նշանակություն կունենան ճգնաժամերին արագ արձագանքելու համար»,- ասել…
