Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ուկրաինայի իշխանությունների հետ

Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Ուկրաինայի իշխանությունների հետ

Եվրասիայի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը Ուկրաինայում հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Չինաստանի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ կողմերը տեսակետներ են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորման և Չինաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ: Լի Հուեյը վերահաստատել է, որ Պեկինը ցանկանում է հանդես գալ որպես միջնորդ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորման համատեքստում: Նա կոչ…

Read More
ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր. Տասմագամբետով

ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր. Տասմագամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններ են ընթանում, հիշեցրել Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Գոհունակությամբ նշվել է, որ և՛…

Read More
Բախմուտի, Խերսոնի, Օդեսայի և այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. Ուկրաինայի ԶՈՒ

Բախմուտի, Խերսոնի, Օդեսայի և այլ բնակավայրերի ուղղությամբ հրթիռներ են արձակվել. Ուկրաինայի ԶՈՒ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ ռուսական ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքը: Հրթիռներ են արձակվել Բախմուտի, Խերսոնի, Օդեսայի և այլ բնակավայրերի ուղղությամբ: Նշվում է, որ բացի ռազմական օբյեկտներից՝ թիրախում են հայտնվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մայիսի 18-ի առավոտյան Ուկրաինայում լայնածավալ օդային տագնապ է…

Read More
Խորհրդարանում այսօր տեղի կունենա Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների քվեարկության երկրորդ փուլը

Խորհրդարանում այսօր տեղի կունենա Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների քվեարկության երկրորդ փուլը

Խորհրդարանում կանցկացվի Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների քվեարկության երկրորդ փուլը։ Այս մասին այսօր Բյուրոյի նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Պապուաշվիլիի խոսքով՝ այսօր քվեարկություն կանցկացվի լավագույն արդյունքներ գրանցած չորս թեկնածուների համար։ «Երեկ Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության գործընթացում երկու թափուր մանդատ է մնացել, հետևաբար լավագույն արդյունք գրանցած չորս թեկնածուները անցել են երկրորդ…

Read More
Անկարայում ուժեղ փոթորիկը և անձրևները ավերել են տներ և մզկիթներ

Անկարայում ուժեղ փոթորիկը և անձրևները ավերել են տներ և մզկիթներ

Անկարայում փոթորիկը քանդել է շենքերի տանիքներ և ավերել մզկիթների մինարեթները՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի մայրաքաղաքում փոթորկից պոկված շենքերի տանիքների կտորները վնասել են կայանված մեքենաներն ու այլ տներ։ Վնասվել է քաղաքի կենտրոնական մզկիթներից մեկի մինարեթը: Կան տուժածներ: Փոթորկի հետ մեկտեղ՝ Անկարայում հորդառատ անձրևներ են տեղացել։ Քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել։

Read More
Բայդենը խոստացել է ԱՄՆ-ում դեֆոլտ թույլ չտալ
		18.05.2023 . Միջազգային

Բայդենը խոստացել է ԱՄՆ-ում դեֆոլտ թույլ չտալ 18.05.2023 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը  լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի պայմանավորվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ պետական պարտքի շեմի բարձրացման հարցում և կանխել դեֆոլտը: Նա տեղեկացրել է Կոնգրեսի ղեկավարության հետ իր բանակցությունների մասին, նշել, որ դրանք արդյունավետ էին: Նախագահի գնահատմամբ՝ այն իրավիճակը, երբ երկիրը չի կարողանում վճարել իր պարտքերը, աղետալի է ինչպես տնտեսության,…

Read More
Տոկաևը պետական այց է կատարել Չինաստան

Տոկաևը պետական այց է կատարել Չինաստան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Չինաստան կատարած պետական այցի շրջանակում հանդիպել է նախագահ Սի Ծինփինի հետ։ Տոկաևն ընդգծել է, որ երկու երկրի համագործակցությունը հիմնված է անսասան բարեկամության և փոխադարձ աջակցության վրա։ «Մեզ միավորում է նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ամրապնդելու ցանկությունը։ Ղազախստանի համար շատ կարևոր է Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացումը»,- նշել է Տոկաևը: Սին…

Read More
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դեսպանատների շենքերի վրա չամրացնել Ուկրաինային աջակցող պաստառներ

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դեսպանատների շենքերի վրա չամրացնել Ուկրաինային աջակցող պաստառներ

Չինաստանի իշխանությունները կոչ են արել երկրում գործող դեսպանատների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին պահպանել դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան և հարգել ՉԺՀ-ի օրենքները։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով Պեկինում որոշ դեսպանատների շենքերի վրա Ուկրաինային աջակցող պաստառների տեղադրումը։ Չինաստանը Պեկինում հաստատված օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչություններին առաջարկել է իրենց շենքերը չօգտագործել քաղաքական…

Read More
Արցախում սահմանաչափից բարձր գնով ապրանքի վաճառքի ցանկացած դեպքի համար կիրառվելու է` 500 000-ից 1 000 000 դրամի տույժ

Արցախում սահմանաչափից բարձր գնով ապրանքի վաճառքի ցանկացած դեպքի համար կիրառվելու է` 500 000-ից 1 000 000 դրամի տույժ

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Սիրելի քաղաքացիներ, չնայած այն հանգամանքին, որ բավական ժամանակ է` մի շարք տնտեսվարողների նկատմամբ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել են վարչական վարույթներ, որոնց մի մասը ենթարկվել են վարչական տույժի, իսկ մնացածին` վարքագծի դրական փոփոխությամբ պայմանավորված, տրվել է հնարավորություն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական…

Read More
Հունգարիան պաշտպանել է Ֆրանսիայի տեսակետը Եվրոպայի ռազմավարական ինքնավարության վերաբերյալ

Հունգարիան պաշտպանել է Ֆրանսիայի տեսակետը Եվրոպայի ռազմավարական ինքնավարության վերաբերյալ

Հունգարիան համաձայն է Ֆրանսիայի հետ, որ Եվրոպային անհրաժեշտ է ռազմավարական ինքնավարություն, որը թույլ կտա պաշտպանել իր շահերը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը, որը երեքշաբթի հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ Ռեյկյավիկում՝ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։ Մակրոնը վերջերս բազմիցս հայտարարել է Եվրամիության ռազմավարական ինքնավարության անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով, մասնավորապես, քաղաքական անկախությունը,…

Read More
Արևմուտքի ամբողջ միջնորդությունն ապակառուցողական է. Զախարովա

Արևմուտքի ամբողջ միջնորդությունն ապակառուցողական է. Զախարովա

Մոսկվան չի տեսնում արևմտյան միջնորդության դրական արդյունքները հայ-ադրբեջանական գործընթացում, կա միայն օրակարգն ընդհատելու և Ռուսաստանի ձեռքբերումներն իրենց վերագրելու մոլեգին ցանկություն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ: «Առայժմ մենք խանդի հասնող ինչ-որ չարություն ենք տեսնում: Արևմուտքը չի հիշատակում կարգավորման հիմնարար փաստաթղթերի մասին, քանի որ դրանք մշակվել և սկսել են իրականացվել ու…

Read More
Արևմուտքը չի շտապում կործանիչներ ուղարկել Ուկրաինա
		17.05.2023 . Միջազգային

Արևմուտքը չի շտապում կործանիչներ ուղարկել Ուկրաինա 17.05.2023 . Միջազգային

Բելգիան չի կարող գեթ մեկ F-16 ինքնաթիռ փոխանցել Ուկրաինային, հայտարարել է Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն: Նաև ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցելու ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը, եթե այլ երկրներ Ուկրաինային կործանիչներ մատակարարեն: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է De Morgen թերթը։ Հրատարակությունը նշում է, որ Բելգիան F-16 կործանիչներ է շահագործում 1970 թվականից և այդ…

Read More
Մարիա Զախարովան՝ Հարավային Կովկասում ՌԴ-ի և Թուրքիայի փոխգործակցության մասին

Մարիա Զախարովան՝ Հարավային Կովկասում ՌԴ-ի և Թուրքիայի փոխգործակցության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի փոխգործակցության շուրջ ստեղծված իրավիճակը միատարր չի համարում։ Ճեպազրույցում դիվանագետն ասել է, որ կան շփման եզրեր, բայց կան նաև կետեր, որոնց շուրջ ՌԴ-ի և Թուրքիայի դիրքորոշումները տարբերվում են։ «Սա բացարձակապես նորմալ աշխատանքային գործընթաց է, բայց պետք է խոսել ոչ թե ընդհանուր առմամբ, այլ գնահատել…

Read More
Կաննում բացվել է 76-րդ միջազգային կինոփառատոնը

Կաննում բացվել է 76-րդ միջազգային կինոփառատոնը

Երեքշաբթի երեկոյան կայացել է Կաննի 76-րդ կինոփառատոնի բացման արարողությունը, որի մասին հայտարարել են ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովն ու ամերիկացի դերասան Մայքլ Դուգլասը: Բացման արարողության ժամանակ նա ստացել է պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը»:   Արարողության հյուրերի ու աստղերի թվում են եղել Ումա Թուրմանը, Մադս Միքելսենը, Հելեն Միրենը և ուրիշներ։ Կաննը սկսվել է Լյուդովիկոս XV-ի ժամանակաշրջանի Jeanne…

Read More
Մոսկվայում կկայանա Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Զախարովա
		17.05.2023 . Տարածաշրջան

Մոսկվայում կկայանա Լավրով-Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Զախարովա 17.05.2023 . Տարածաշրջան

Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետը մանրամասնել է, որ այդ օրը նախատեսված են նաև Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումներ։ «Մոսկվան հուսով է, որ շփումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջմղմանը և վիճելի…

Read More
Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից. Զախարովա

Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբջանական սահմանին տիրող իրավիճակին և Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի՝ մայիսի 11-12-ի սադրանքին:   «Ցավոք, վերջին շրջանում՝ մայիսի 11-12-ին, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ երկու կողմից  արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Ներկայումս իրավիճակը կայունացել է։    Կոչ ենք անում ադրբեջանական և հայկական կողմերին զերծ մնալ…

Read More
Կարմիր խաչը 20-օրյա դադարից հետո Լաչինի միջանցքով դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ է տեղափոխել Արցախ

Կարմիր խաչը 20-օրյա դադարից հետո Լաչինի միջանցքով դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ է տեղափոխել Արցախ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մոտ 20-օրյա դադարից հետո հնարավորություն է ստացել Լաչինի միջանցքով որոշակի քանակությամբ դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ տեղափոխել Արցախ տեղի բուժհաստատություններում վերաբաշխելու համար: Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ պատասխանատու կողմերի հետ կապի մեջ են՝ Լաչինի միջանցքով Արցախից բուժում ստանալու կարիք ունեցող քաղաքացիների տեղափոխումը…

Read More
Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման մասին

Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման մասին

Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ՝ ավարտին հասցնելու Հյուսիս-հարավ երկաթուղային անցումը, հայտնում է IRNA գործակալությունը։ Համաձայնագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը և ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը: Ռուսական կողմից արարողությանը միացել է նաև աշխատանքային այցով Իրանում գտնվող փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Արարողությանը հեռավար մասնակցել են նաև ՌԴ և…

Read More
Արցախում հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ
		17.05.2023 . Արցախ

Արցախում հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ 17.05.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները: Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված…

Read More
Իրանի բնակչությունը հատել է 85 միլիոնի սահմանը

Իրանի բնակչությունը հատել է 85 միլիոնի սահմանը

Իրանի վիճակագրական կենտրոնի տնօրեն Ալի Աքբար Մահզունը հայտնել է, որ երկրի բնակչությունը հատել է 85 միլիոնի սահմանը, գրում է radiogoftogoo.ir-ը։ «Իրանի բնակչության մոտ 24 տոկոսը մինչև 15 տարեկան երեխաներն են, 25 տոկոսը՝ 15-29 տարեկան երիտասարդները, 44 տոկոսը՝ միջին տարիքի մարդիկ, մնացածը՝ 65 տարեկանից բարձր։ Իրանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է, իսկ գրագիտության մակարդակը հասել…

Read More
Վրաստանում ձերբակալվել է ԻՊ-ի վեց կողմնակից

Վրաստանում ձերբակալվել է ԻՊ-ի վեց կողմնակից

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության վեց քաղաքացու՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները կապված են ««Իսլամական պետության» ազդեցիկ առաջնորդներից մեկի հետ, և նրա հրամանատարությամբ ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել տարբեր երկրներում»։ Բացի այդ, առգրավվել են զինամթերք և պայթուցիկ նյութեր։ Քրեական հետաքննություն է հարուցվել նաև օտարերկրյա քաղաքացու…

Read More
ԱՄՆ-ն հնարավոր է համարում Ուկրաինայում Patriot ՀՕՊ համակարգի վերանորոգումը. Reuters

ԱՄՆ-ն հնարավոր է համարում Ուկրաինայում Patriot ՀՕՊ համակարգի վերանորոգումը. Reuters

Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Վաշինգտոնից Կիև տեղափոխված Patriot զենիթահրթիռային համակարգն ամենայն հավանականությամբ վնասվել է, ոչ թե ոչնչացվել, հետևաբար այն հնարավոր է վերանորոգել Ուկրաինայի տարածքում։ Այս վարկածը հրապարակվել է Reuters գործակալության նյութում։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական զինված ուժերը Կիևում «Կինժալ» գերձայնային հրթիռով խոցել են ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգը։ Reuters-ը նշել…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնմանը

ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնմանը

«ԱՄՆ պետքարտուղարությունը կարծում է, որ այժմ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն ամրապնդելու ժամանակը չէ։ Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված զանգվածային հակառուսական պատժամիջոցների ֆոնին մտահոգիչ է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնումը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ: «Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթեր լինեն, դա աճող անհանգստություն կառաջացնի ոչ միայն…

Read More
Իրաքն արգելել է դոլարի օգտագործումը

Իրաքն արգելել է դոլարի օգտագործումը

Իրաքի կառավարությունն արգելել է ԱՄՆ դոլարի օգտագործումը երկրում։ Այս մասին հայտնում է The National գործակալությունը։ Նշվում է, որ արգելքի նպատակն է աջակցել իրաքյան դինարի օգտագործմանը, ինչպես նաև նվազեցնել դոլարի ազդեցությունը։ Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ արտարժույթի հետ գործ ունեցող ցանկացած անձ կենթարկվի իրավական տույժերի։

Read More
Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա քաշով կոկաին. ԱԱԾ

Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա քաշով կոկաին. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով  Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլին այսօր դիմելու է Ռեյկյավիկի գագաթնաժողովի մասնակիցներին |

Իրակլի Ղարիբաշվիլին այսօր դիմելու է Ռեյկյավիկի գագաթնաժողովի մասնակիցներին |

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր ելույթ կունենա Ռեյկյավիկի գագաթնաժողովի մասնակիցների առջեւ։ Երեկ Ռեյկյավիկում բացվել է Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների 4-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Վրաստանի կառավարության ղեկավարը։ Բացման նիստին Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է գագաթնաժողովին մասնակցող համաշխարհային առաջնորդների հետ։ «Harpa» կոնֆերանս կենտրոնում, որտեղ անցկացվում է միջոցառումը, Վրաստանի վարչապետին և գագաթնաժողովին մասնակցող պետությունների ու…

Read More
Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ կարող են միանալ հակառուսական պատժամիջոցներին. Գալուզին

Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ կարող են միանալ հակառուսական պատժամիջոցներին. Գալուզին

Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ հասկացնում են, որ կարող են միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Չնայած միակողմանի տնտեսական սահմանափակումների անընդունելիության և ոչ լեգիտիմության վերաբերյալ դիրքորոշումների համընկնմանը՝ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներ, այնուամենայնիվ, չեն ցանկանում ռիսկի դիմել և հասկացնում են արևմտյան սահմանափակող միջոցներին հետևելու պատրաստակամության մասին»,- ասել է փոխնախարարը: Գալուզինի խոսքով՝…

Read More
Իսրայելի նախագահը մայիսի վերջին կայցելի Ադրբեջան

Իսրայելի նախագահը մայիսի վերջին կայցելի Ադրբեջան

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նախատեսում է մայիսի վերջին այցելել Ադրբեջան՝ լրատվամիջոցներին հայտնել է Թել Ավիվում Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովը: Ավելի վաղ՝ Մամեդովի հետ հանդիպման ժամանակ, Հերցոգը հայտարարել էր Ադրբեջան այցելելու իր մտադրության մասին: Ապրիլի կեսերին էլ ներկայացուցչական կազմով Բաքվում էր Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը, որը հանդիպումներ անցկացրեց նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի…

Read More
Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է 822 խաղաղ բնակիչ

Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է 822 խաղաղ բնակիչ

Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհված խաղաղ քաղաքացիների թիվը հասել է 822-ի՝ հայտնել են Սուդանի բժիշկների արհմիությունից։ Արհմիության տվյալով՝ վիրավորվել է 3215 խաղաղ բնակիչ։ Մայիսի 2-ին բժիշկները հայտնել էին, որ հակամարտության զոհ է դարձել 447 մարդ, վիրավորվել է ավելի քան 2200-ը։ ՄԱԿ-ի տվյալով՝ մայիսի 14-ի դրությամբ բախումների հետևանքով զոհվել է 676…

Read More
Էրդողանն ու Քըլըչդարօղլուն մեկնաբանել են Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը

Էրդողանն ու Քըլըչդարօղլուն մեկնաբանել են Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը

«Ժողովրդական դաշինքը» պատվով է հաղթահարել նախագահական ընտրության առաջին փուլը՝ Twitter-ի միկրոբլոգում գրել է Թուրքիայի գործող նախագահ Էրդողանը՝ ամփոփելով մայիսի 14-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքները։ «Մենք մեծ պայքար ենք մղել՝ ուշադրություն չդարձնելով սադրանքներին ու ճնշումներին։ Մենք չենք հանձնվել դժվարությունների պատճառով»,- գրել է Էրդողանը, շեշտել՝ մայիսի 28-ին նախատեսվող ընտրության երկրորդ փուլը Թուրքիայի համար կնշանավորվեն որպես նոր դարի…

Read More