Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացվի, և բոլոր ապօրինի անցակետերը պետք է հեռացվեն․ Կովաչև

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացվի, և բոլոր ապօրինի անցակետերը պետք է հեռացվեն․ Կովաչև

Ուրախալի է տեսնել առաջընթաց Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում որոշ կարևոր կետերում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը։ «Երկու երկրների միջև բանակցությունները պետք է շարունակվեն, մինչդեռ զուգահեռաբար պետք է որքան հնարավոր է շուտ վերացվի Լաչինի միջանցքի շրջափակումը, և բոլոր ապօրինի անցակետերը պետք…

Read More
Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ

Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին: Կողմերը մտքեր են փոխանակել 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի, և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Բայրամովը նշել է, թե, իբր, Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին պնդումները «խեղաթյուրում են իրականությունը»։

Read More
Ռուս զինվորականները կանխել են Ղրիմի դեմ Ուկրաինայի ահաբեկչական փորձը․ ՌԴ ՊՆ

Ռուս զինվորականները կանխել են Ղրիմի դեմ Ուկրաինայի ահաբեկչական փորձը․ ՌԴ ՊՆ

Ղրիմի կամրջի վրա հարձակման ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ռուս զինվորականները կանխել են Ղրիմի դեմ Ուկրաինայի ահաբեկչական փորձը: Գերատեսչության տվյալով՝ Ղրիմի ուղղությամբ 28 անօդաչու թռչող սարք է արձակվել, դրանք ոչնչացվել են, զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Երեկ էլ տեղի ունեցածի հետ կապված Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել, հայտարարել՝ Ղրիմի կամրջի թիրախավորումը,…

Read More
ԼՂ ԱԺ նախագահը ևս միանում է Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին
		18.07.2023 . Արցախ

ԼՂ ԱԺ նախագահը ևս միանում է Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին 18.07.2023 . Արցախ

Հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ին, ԼՂ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Խորհրդարանի ղեկավարը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին: ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը: «Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր…

Read More
Զելենսկին ու Գուտերեշը պայմանավորվել են աշխատել պարենամթերքի` Սև ծովով մատակարարումը վերականգնելու ուղղությամբ

Զելենսկին ու Գուտերեշը պայմանավորվել են աշխատել պարենամթերքի` Սև ծովով մատակարարումը վերականգնելու ուղղությամբ

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է հացահատիկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնել է ՌԻԱ-Նովոստիի` թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ ՌԴ` հացահատիկային գործարքից դուրս գալու հետ կապված` Արևմուտքն ու Կիևը կքննարկեն Ուկրաինայից համաշխարհային շուկաներ պարենամթերքի արտահանման տարբերակներ: Բլինքենը…

Read More
ԼՂ նախագահը միանում է Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնողներին` միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրելով ԼՂ-ում իրավիճակի վրա
		17.07.2023 . Արցախ

ԼՂ նախագահը միանում է Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնողներին` միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրելով ԼՂ-ում իրավիճակի վրա 17.07.2023 . Արցախ

Մենք լսել ենք միայն բարի խոսքեր, սակայն կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք. կոչից կոչ վիճակն ավելի բարդացել է, իսկ Ադրբեջանն ավելի սանձարձակ է դարձել, ինչը նշանակում է միջազգային իրավակարգի հոգեվարքը: Այս մասին իր ուղերձում նշեց ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց` ներկայում ունեն սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղություն, գյուղատնտեսական…

Read More
Դատարանը մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը

Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանն այսօր մերժել է: Հիշեցնենք, որ Բալասանյանը ձերբակալվել էր հուլիսի 13: Ինչպես հաղորդել էր Լեռնային Ղարաբաղի գլխավոր դատախազությունը՝ Բալասանյանի որդու կողմից 74.5 միլիոն դրամի պետական փոխառությունը ոչ նպատակային օգտագործելու գործով, հուլիսի 13-ին՝ դատարանի թույլտվությամբ, խուզարկել են Բալասանյանի առանձնատունը, որի ընթացքում նախկին պաշտոնյան կյանքի և առողջության…

Read More
6 ամսվա ընթացքում «Ախալցխայի բերդ» է այցելել 50 951 հազար այցելու

6 ամսվա ընթացքում «Ախալցխայի բերդ» է այցելել 50 951 հազար այցելու

6 ամսվա ընթացքում՝ հունվարի 1-ից հունիսի 30-ը, «Ախալցխայի բերդ» է այցելել 50,951 հազար այցելու, հաղորդում է բերդի տնօրինությունը։ Ըստ տեղեկությունների՝ նրանցից ավելի քան 32390-ը եղել են Վրաստանի քաղաքացիներ, իսկ ավելի քան 18561-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի համեմատ այս տարի այցելուների թիվն աճել է 49%-ով։ Տեղեկացնենք նաև, որ Ախալցխայի քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեով…

Read More
ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

«Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ ՊՆ խաղաղապահ ուժերն արձանագրել են հրադադարի ռեժիմի մեկ խախտում Մարտակերտի շրջանում: Տուժածներ չկան»,- այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրում։ «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- նշել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։

Read More
Սենատոր Գրիգորի Կարասինի պատասխանը ադրբեջանցի պատգամավորի ոչ կոռեկտ հայտարարություններին

Սենատոր Գրիգորի Կարասինի պատասխանը ադրբեջանցի պատգամավորի ոչ կոռեկտ հայտարարություններին

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն իր տելեգրամյան ալիքում արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի կոշտ հայտարարություններին: «Ես չեմ կարող չարձագանքել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի ոչ բարեկամական հայտարարություններին։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ այս տարվա հուլիսի 15-ի հայտարարության՝ նա պնդում է, որ «Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում և…

Read More
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով նիստ է անցկացնելու
		17.07.2023 . Միջազգային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով նիստ է անցկացնելու 17.07.2023 . Միջազգային

Հուլիսի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի մի շարք երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվի Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են համաշխարհային կազմակերպության աղբյուրները։ Հստակեցվում է, որ հանդիպումը վարելու է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին։…

Read More
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ապահով անցումը. ԱԳՆ խոսնակ

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ապահով անցումը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Թվիթերում ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը: «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման մասին որոշման հաստատումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց. «21.12.2022-ի իր որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պարտավոր է իր իրավասության շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անվտանգ անցում ապահովելու համար: Միջազգային այլ մասնակիցներ պետք…

Read More
Թուրքիան հերքում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համար կաշառք տալու մեղադրանքները

Թուրքիան հերքում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համար կաշառք տալու մեղադրանքները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը A Haber հեռուստաալիքի հետ հարցազրույցում հերքել է լուրերը, թե Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնության դիմաց Անկարային գումար են առաջարկել։ «Թուրքիան մի երկիր է, որն ընտրել է իր ճանապարհը, ինքնուրույն է անում իր գործը։ Շատ դժվար ժամանակաշրջանում մեր երկիրը շարունակել է և շարունակելու է իր հաջող աշխատանքը։ Այդ լուրերը սպեկուլյացիա են»,- շեշտել է…

Read More
Հացահատիկի գործարքը դադարեցվել է. Պեսկով

Հացահատիկի գործարքը դադարեցվել է. Պեսկով

Սևծովյան համաձայնագրերն այսօր փաստացի դադարել են գործելուց, քանի որ հացահատիկի գործարքի՝ Ռուսաստանին վերաբերող պայմանավորվածությունների մասը չի կատարվել։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իրականում այսօր դադարել են գործել սևծովյան համաձայնագրերը: Ավելի վաղ ՌԴ նախագահն ասել էր, որ վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: Ցավոք սրտի, սևծովյան այս համաձայնագրում Ռուսաստանին վերաբերող հատվածը մինչ…

Read More
Ադրբեջանը պարտավորությունները չկատարելով՝ խախտում է կոնվենցիոն պարտավորությունները. Մարուքյան

Ադրբեջանը պարտավորությունները չկատարելով՝ խախտում է կոնվենցիոն պարտավորությունները. Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ պարտավորությունների չկատարմանը: «Ադրբեջանն իր պարտավորությունները չկատարելով՝ խախտում է կոնվենցիոն պարտավորությունները և խաթարում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հիմնական սկզբունքները»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում:

Read More
Հունիսի 15-ից հուլիսի 5-ը հայտնաբերվել են 82 կգ մարիխուանայի և 205 կանեփի բույսեր. ԼՂ ՆԳՆ

Հունիսի 15-ից հուլիսի 5-ը հայտնաբերվել են 82 կգ մարիխուանայի և 205 կանեփի բույսեր. ԼՂ ՆԳՆ

2023 թվականի հունիսի 15-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության քրեական հետախուզության վարչության անմիջական վերահսկողությամբ և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ ուժերով անցկացվել է «Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլը: Այդ մասին հայտնում է ԼՂ ՆԳՆ-ից:   Միջոցառման արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու…

Read More
Վրաստանում Լեհաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ Սաակաշվիլու հետ կապված սկանդալի պատճառով

Վրաստանում Լեհաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ Սաակաշվիլու հետ կապված սկանդալի պատճառով

Լեհաստանի դեսպանին սպասում են Վրաստանի ԱԳՆ-ում: Կանչը կապված է «Վիվամեդի» կլինիկայում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ, ըստ վրացական կողմի, լեհ բժիշկը գաղտնի, կոշիկի մեջ թաքցրած, փորձել է դուրս բերել Վրաստանի երրորդ նախագահից վերցված կենսաբանական ստուգման նմուշները։ «Ինձ համար դա անբացատրելի է, ես պատասխան չունեմ լեհ բժշկի կողմից կենսանյութը հեռացնելու փորձին, քանի որ ոչ ոք…

Read More
Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը 5 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂ-ում. ՆԳՆ

Մեկ շաբաթում ադրբեջանական կողմը 5 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ԼՂ-ում. ՆԳՆ

2023 թվականի հուլիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 29 հաղորդում, որից 17-ը հանցագործությունների մասին են: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում դրանցից 13-ն արդեն բացահայտվել և քննության փուլում են: Այդ մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ-ից:   Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական…

Read More
Եթե Ուկրաինան հաղթի Ռուսաստանին, էլ նրա ինչի՞ն է պետք ՆԱՏՕ-ին անդամակցելը. Ղարիբաշվիլի

Եթե Ուկրաինան հաղթի Ռուսաստանին, էլ նրա ինչի՞ն է պետք ՆԱՏՕ-ին անդամակցելը. Ղարիբաշվիլի

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ուղղակիորեն ասվեց, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ չի հաղթել Ռուսաստանին։ Եթե ​​Ուկրաինան հաղթի Ռուսաստանին, էլ նրա ինչի՞ն է պետք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «ՆԱՏՕ-ն անվտանգության երաշխիք է, և դրա համար էլ մենք ձգտում ենք դառնալ դաշինքի անդամ։ Կառույցը հայտարարել է, որ չեն կարող…

Read More
Բայդենը հավանություն է տվել ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ շահագործելու ուսուցմանը. Սալիվան
		17.07.2023 . Միջազգային

Բայդենը հավանություն է տվել ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ շահագործելու ուսուցմանը. Սալիվան 17.07.2023 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ուկրաինացի օդաչուներին եվրոպական երկրներում F-16 կործանիչներ շահագործելու ուսուցմանը, CNN-ին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Նախագահը կանաչ լույս է վառել, և մենք կթույլատրենք, կաջակցենք, կօժանդակենք և կտրամադրենք անհրաժեշտ միջոցները, որպեսզի եվրոպացիները, երբ  պատրաստ լինեն, ուկրաինացիներին սովորեցնեն F-16 շահագործել: Եվրոպական երկրները մի քանի շաբաթ են…

Read More
Ղրիմի կամրջի արտակարգ իրավիճակի պատճառը պայթյուններն են. ԶԼՄ

Ղրիմի կամրջի արտակարգ իրավիճակի պատճառը պայթյուններն են. ԶԼՄ

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի վերաբերյալ վերջին տեղեկության համաձայն՝ կամրջով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է: Ղրիմի ղեկավարությունը հայտնել է, որ ավտոբուսների ուղևորներին կամրջով կտեղափոխեն էլեկտրագնացքներով, մարդատար ավտոմեքենաների համար հասանելի է երկու տարբերակ՝ երթուղի նոր տարածաշրջաններով կամ լաստանավային անցում: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ արտակարգ իրավիճակի պատճառը պայթյուններն են: Երկու պայթյունը տեղի է ունեցել ժամը 03:00-ից և…

Read More
Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք. ԼՂ ՊՆ

Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք. ԼՂ ՊՆ

Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊՆ-ից։   Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Read More
Ախալցխայում տոնեցին Վարդավառը

Ախալցխայում տոնեցին Վարդավառը

Հուլիսի 16-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնեց Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը (Վարդավառ): Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի վերնամասում` անտառի մեջ, թաքնված է խոնարհված հրաշագործ «Մայր Եկեղեցի»-ն և հավատացյալների կողմից ակամայից այս օրը հաստատվել է որպես Մայր Եկեղեցու ուխտի օր։ Տիրոջ Պայծառակերպության տոնին Վրաստանի տարբեր շրջաններից ուխտավորներ են գալիս մասնակցելու ուխտի Սուրբ Պատարագին։ Այս տարի նույնպես Մայր Եկեղեցին լի…

Read More
Հարավային Կորեան այս տարի 150 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային․ Յուն

Հարավային Կորեան այս տարի 150 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային․ Յուն

Հարավային Կորեան մտադիր է այս տարի 150 մլն դոլար հատկացնել՝ Ուկրաինային հումանիտար աջակցության համար։ Այդ մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա հիշեցրել է, որ անցած տարի իր երկիրը Կիևին 100 միլիոն դոլարի աջակցություն էր տրամադրել: Յունը հույս է հայտնել, որ կհաջողվի նաև…

Read More
Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ

Միշելը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հնգակողմ հանդիպման՝ Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո Միշելը հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նա հանդիպումը բնութագրել է որպես «անկեղծ, ազնիվ և բովանդակալից»։ Հիշեցնելով այս տարվա մայիսից ի վեր տարբեր երկրների միջնորդությամբ կայացած հանդիպումները՝ Միշելը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի…

Read More
Նեթանյահուին հոսպիտալացրել են․ լրատվամիջոցներ

Նեթանյահուին հոսպիտալացրել են․ լրատվամիջոցներ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հոսպիտալացրել են՝ հայտնել են իսրայելական լրատվամիջոցները: Walla պարբերականը, վկայակոչելով հիվանդանոցի իր աղբյուրը, գրել է, որ Նեթանյահուն տանը կորցրել է գիտակցությունը , ընկել և գլուխը ուժեղ հարվածել է, ինչից հետո նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Վարչապետի գրասենյակից էլ հայտնել են, որ նա լավ վիճակում է և բուժզննում է անցնում Թել…

Read More
Ռուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները քննարկել են Ուկրաինայի հարցով աֆրիկյան նախաձեռնությունը

Ռուսաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները քննարկել են Ուկրաինայի հարցով աֆրիկյան նախաձեռնությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։ Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարցով Աֆրիկյան խաղաղության նախաձեռնությունը և հացահատիկային գործարքը: Նախագահները պայմանավորվել են Սանկտ Պետերբուրգում հանդիպում անցկացնել երկկողմ և միջազգային օրակարգի շուրջ կարծիքների փոխանակման համար: Պուտինը հայտարարել է, որ հացահատիկի գործարքի երկարաձգման համար Ռուսաստանի պայմանները…

Read More
Չինաստանի և Եվրամիության միջև շահերի հիմնարար բախում չկա․ Վան Ի

Չինաստանի և Եվրամիության միջև շահերի հիմնարար բախում չկա․ Վան Ի

Չինաստանի և Եվրամիության միջև շահերի հիմնարար բախում չկա, քանի որ երկու կեղմերն էլ հանդես են գալիս բազմաբևեռության օգտին և աջակցում են միջազգային հարաբերություններում ՄԱԿ-ի ղեկավար դերին: Այդ մասին հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը…

Read More
Մոսկվան պատրաստակամություն է հայտնել մոտ ապագայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում

Մոսկվան պատրաստակամություն է հայտնել մոտ ապագայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում

Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։   «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո տեղի ունեցած գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց համաձայն ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի…

Read More