Ուկրաինան ականապատում է Բելառուսի հետ սահմանը

Ուկրաինան ականապատում է Բելառուսի հետ սահմանը

Ուկրաինացի զինվորականներն ու սահմանապահները 10 օրվա ընթացքում Բելառուսի հետ սահմանին հակատանկային ականներով ականապատել են 30 դաշտ՝ օգտագործելով 5,8 հազար ական: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը։ «Խնդիր է դրված սահմանային գոտին անանցանելի դարձնել թշնամու համար»,- հավելել է պաշտոնյան։ Բացի դրանից՝ սահմանի երկայնքով փորվել է մոտ հինգ կիլոմետր խրամատ և…

Read More
Անկարան պատրաստվում է ակտիվացնել եվրաինտեգրման գործընթացը. Էրդողան

Անկարան պատրաստվում է ակտիվացնել եվրաինտեգրման գործընթացը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստվում է ակտիվացնել եվրաինտեգրման գործընթացը։ Նա նշել է, որ խոսքը մաքսային միության շուրջ Բրյուսելի հետ երկխոսության մասին է։ «Եվրամիությունում դրական մթնոլորտ է մեր եվրաինտեգրման գործընթացի աշխուժացման վերաբերյալ։ Մենք կարագացնենք Մաքսային միության շրջանակներում հարաբերությունների նորացման բանակցությունները, ինչը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա։ Հուսով եմ, որ առանց…

Read More
Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանին և Բելառուսին չի հրավիրի 2024 թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին

Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանին և Բելառուսին չի հրավիրի 2024 թ․ Փարիզի Օլիմպիական խաղերին

Միջազգային օլիմպիական կոմիտեն Ռուսաստանին և Բելառուսին չի հրավիրի մասնակցելու 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին: Այս մասին տեղեկացրել են կազմակերպության մամուլի ծառայությունից։ Հաղորդվում է, որ հուլիսի 26-ին ՄՕԿ-ը Փարիզի Օլիմպիական խաղերի հրավերներ կուղարկի 203 ազգային օլիմպիական կոմիտեների: Այդ ցուցակում չեն ընդգրկվել Ռուսաստանի և Բելառուսի օլիմպիական կոմիտեները, որոնք պատժամիջոցների տակ են։ Բացի Ռուսաստանից և Բելառուսից՝ 2024 թվականի…

Read More
Թուրքիայի Բոդրում հանգստավայրից ոչ հեռու գտնվող անտառային գոտում ուժեղ հրդեհ է բռնկվել

Թուրքիայի Բոդրում հանգստավայրից ոչ հեռու գտնվող անտառային գոտում ուժեղ հրդեհ է բռնկվել

Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի Բոդրում հանգստավայրից ոչ հեռու գտնվող անտառային գոտում ուժեղ հրդեհ է բռնկվել՝ հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Թուրքիայի անտառտնտեսության վարչությունից հայտնել են, որ կրակի մարումն իրականացվում է մեծ քանակությամբ ցամաքային և ավիատեխնիկայի կիրառմամբ: Հրդեհը զբաղեցրել է մի քանի հեկտար տարածք։ Ուժեղ քամու պատճառով հրդեհի գոտու տարածման վտանգ կա: Բռնկման վայրը հիմնական առողջարանային շրջաններից…

Read More
Հնդկաստանը պատրաստ է աջակցել բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կարող են օգնել վերջ դնելու հակամարտությանը․ Մոդի

Հնդկաստանը պատրաստ է աջակցել բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կարող են օգնել վերջ դնելու հակամարտությանը․ Մոդի

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել բոլոր անկեղծ ջանքերին, որոնք կարող են օգնել վերջ դնելու հակամարտությանը։ Մոդին հիշեցրել է, որ վերջերս մի քանի անգամ խոսել է Պուտինի և Զելենսկու հետ։ Հնդկաստանի վարչապետը կարծիք է հայտնել, որ բոլոր…

Read More
ԼՂ 3-ամյա և 6-ամյա բնակիչները մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով․ Միրզոյան

ԼՂ 3-ամյա և 6-ամյա բնակիչները մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով․ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ «Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի բնակչության տոտալ պաշարումն անդառնալի և կործանարար ազդեցություն են թողնում մարդկանց կյանքի վրա։ Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոն և 6-ամյա Գիտան մահացել են հումանիտար լուրջ իրավիճակի հետևանքով։ 21-րդ դարում։ Դրան չի կարելի համակերպվել»,- գրել է ԱԳ նախարարը։ 7-month blockade…

Read More
Կիևի համար վերացել են բոլոր կասկածները, որ Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում․ Զելենսկի

Կիևի համար վերացել են բոլոր կասկածները, որ Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ուղերձում ամփոփել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անցկացրած հանդիպումներն ու բանակցությունների արդյունքները: «Մենք տուն ենք վերադառնում լավ արդյունքով մեր երկրի և շատ կարևոր նորություններով՝ մեր մարտիկների համար»,- հայտարարել է Զելենսկին՝ մանրամասնելով, որ Կիևին սպասվում է զինամթերքի համալրում՝ ներառյալ հակաօդային պաշտպանություն, հրթիռներ, զրահատեխնիկա և հրետանի: Ուկրաինայի նախագաի խոսքով՝ անկախությունից ի վեր առաջին անգամ Կիևը…

Read More
Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանը բաժանել երկու մասի, խզել Իրանի և Հայաստանի կապը․ Վելայաթի

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Հայաստանը բաժանել երկու մասի, խզել Իրանի և Հայաստանի կապը․ Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին իրանական Tasnim պարբերականում հրապարակված ծավալուն հոդվածում անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին, ինչպես նաև դրա ազդեցությանը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա։ Նա անդրադարձել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի վերջին քայլերի մասին, նշել՝ Թուրքիան, որ ավելի վաղ ներկայանում էր որպես Ռուսաստանի մտերիմ, փոխում է քաղաքականությունը՝…

Read More
Բայդենը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա F-16 ինքնաթիռներ վաճառել Թուրքիային

Բայդենը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա F-16 ինքնաթիռներ վաճառել Թուրքիային

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ Վաշինգտոնն «աշխատում է» լուծելու Ուկրաինայի հրետանային արկերի պակասը: Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը շատ լավ է անցել: «Մենք քննարկումներ անցկացրինք մոտ մեկ ժամ, և ես կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք»,- շեշտել է Սպիտակ տան ղեկավարը: Նա նշել է…

Read More
ՌԴ-ն աջակցում է ցանկացած միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության․ Զախարովան՝ Բրյուսելի հանդիպման մասին

ՌԴ-ն աջակցում է ցանկացած միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության․ Զախարովան՝ Բրյուսելի հանդիպման մասին

Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հուլիսի 15-ին նախատեսված հանդիպմանը: Նրա խոսքով՝ որևէ հետևություն անելու համար վաղ է։ «Մենք…

Read More
Ուկրաինայում F-16 կործանիչների հայտնվելը Մոսկվան կդիտարկի որպես սպառնալիք միջուկային ոլորտում․ Լավրով

Ուկրաինայում F-16 կործանիչների հայտնվելը Մոսկվան կդիտարկի որպես սպառնալիք միջուկային ոլորտում․ Լավրով

Ուկրաինայում միջուկային զենք կրելու ունակ F-16 կործանիչների հայտնվելու փաստը Մոսկվայի կողմից կդիտվի որպես Արևմուտքի կողմից սպառնալիք միջուկային ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որ Մոսկվան չի կարող անտեսել այդ ինքնաթիռների՝ միջուկային զենք կրելու հնարավորությունը: Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարն…

Read More
Արզիկ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանություն կատարելու համար. ԼՂ դատախազություն

Արզիկ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանություն կատարելու համար. ԼՂ դատախազություն

Ի լրումն դատախազության կայքում 31.10.2022 թ. տեղադրված՝ «Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան» վերտառությամբ հաղորդագրության` ԼՂ դատախազությունը նոր հաղորդագրություն է տարածել, որում նշված է.   «ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնփակ դատական նիստում քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի Արզիկ Հարությունյանի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի…

Read More
Ինդոնեզիայի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների հանդիպումը

Ինդոնեզիայի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների հանդիպումը

Ինդոնեզիայի մայրաքաղաքում մեկնարկել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի արտգործնախարարների հանդիպումը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ջակարտայում կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Սա Վաշինգտոն-Պեկին լարված հարաբերությունների ֆոնին նրանց երկրորդ հանդիպումը կլինի երկու ամսվա ընթացքում։ Բլինքենը և Վան Ին կհանդիպեն «ԱՍԵԱՆ+3» ձևաչափում արտաքին գործերի նախարարների բանակցությունների շրջանակում: Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովն արդեն հանդիպել է Վան…

Read More
Հայաստանն ու Ադրբեջանը վերջին հանդիպման ժամանակ փոքրացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Միլլեր
		13.07.2023 . Արցախ

Հայաստանն ու Ադրբեջանը վերջին հանդիպման ժամանակ փոքրացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Միլլեր 13.07.2023 . Արցախ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ճեպազրուցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ են նոր եռակողմ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, նշել է, որ դեռևս նախատեսված չէ հանդիպում, թեև ամերիկյան կողմը սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը: Միլլերը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարություններն այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղությունը…

Read More
Վրաստանում և Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում և Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում՝ Բաքվին սահմանակից Հաջիգաբուլի շրջանում, այսօր առավոտյան 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: 2,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Վրաստանի հարավում՝ Սամցխե-Ջավախքում։

Read More
Թուրքիայում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայում անտառային հրդեհ է բռնկվել

Թուրքիայի հարավ-արևմուտքում խոշոր հրդեհ է բռնկվել. հրշեջները փորձում են այն մարել: Հրդեհը բռնկվել է զբոսաշրջիկների շրջանում տարածված Բոդրում քաղաքի հարևանությամբ: Այրվում է մի քանի հեկտար անտառ: Հավանականություն կա, որ ուժեղ քամու պատճառով կրակը կարող է տարածվել նաև բնակելի տների ուղղությամբ: Տեղական իշխանությունները հաղորդել են, որ անհրաժեշտության դեպքում տարածքի բնակիչները կտարհանվեն:

Read More
Ալիևն արդարացրել է Սոյուդլու գյուղում ոստիկանության կիրառած բռնությունը

Ալիևն արդարացրել է Սոյուդլու գյուղում ոստիկանության կիրառած բռնությունը

Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը մտահոգված է Ադրբեջանի Սոյուդլու գյուղում էկոլոգիական աղետի դեմ խաղաղ ցույցերի մասնակիցներին բռնությամբ ցրելու մասին հաղորդումներով։ Ըստ հարթակի՝ մտահոգիչ է նաև, որ տեղի ունեցածի հետ կապված դժգոհություն հայտնած ակտիվիստներն ու լրագրողներն անարդարացիորեն պատժվել են իշխանությունների կողմից: Եվրոպական դեմոկրատական երիտասարդական ցանցը կոչ է արել պաշտոնական Բաքվին ապահովել Ադրբեջանի քաղաքացիների հիմնարար իրավունքները։ Ավելի վաղ…

Read More
Վրաստանն անարդյունք է համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վրաստանն անարդյունք է համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Վրաստանում երկրի համար անարդյունք են համարել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, գրում է Взгляд թերթը: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցում առաջընթաց չկա: «Ինչպես երեկ ոչ ոք չգիտեր, թե երբ են Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, այդպես էլ այսօր՝ ամփոփիչ կոմյունիկեից հետո»,- նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով,…

Read More
ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի մեկ խախտում են արձանագրել Մարտունու շրջանում, այդ մասին ասված է ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրում: «Զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- նշել է ՌԴ ՊՆ-ն։

Read More
Ըստ պայմանավորվածության՝ Ռուսաստանը 2025 թ. լքելու է ԼՂ-ն. Էրդողանը՝ Վիլնյուսում

Ըստ պայմանավորվածության՝ Ռուսաստանը 2025 թ. լքելու է ԼՂ-ն. Էրդողանը՝ Վիլնյուսում

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից հետո կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հարցին:  Նա հիշեցրել է, որ ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում պետք է մնան մինչև 2025 թվականը, իսկ այնուհետև լքեն տեղակայման վայրերը: «Հավատում եմ, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա պայմանավորվածությանը»,- նշել…

Read More
Ախալցխայի հայկական պետական ​​դպրոցի մարզիկները նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը

Ախալցխայի հայկական պետական ​​դպրոցի մարզիկները նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը

Ախալցխայի հայկական թիվ 3 պետական ​​դպրոցի թիմը «Դպրոցական մարզական օլիմպիադա 2023»-ի հաղթող է։ Անակլիայում կայացած մրցավազքի եզրափակիչ խաղերում նրանք երիտասարդների մեջ գրավեցին առաջին տեղը և նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը։ Հուլիսի 7-ից 13-ը չորս մարզաձևերում անցկացվում են մրցումներ դպրոցական թիմերի միջև:

Read More
Իրանը բողոքի նոտա է հղել  Ռուսաստանին՝ վիճելի կղզիների նկատմամբ դիրքորոշման պատճառով. Tasnim

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ վիճելի կղզիների նկատմամբ դիրքորոշման պատճառով. Tasnim

Իրանի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին բողոքի նոտա է հանձնել Մոսկվայի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության հրապարակումից հետո, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Փաստաթուղթը վերաբերում է Պարսից ծոցի երեք՝ Մեծ և Փոքր Թոմբ ու Աբու Մուսա կղզիներին։ Երկուշաբթի Մոսկվայում Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում կայացել…

Read More
ԵՄ-նպատրաստ է ՆԱՏՕ-ի հետ աջակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում

ԵՄ-նպատրաստ է ՆԱՏՕ-ի հետ աջակցել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Երկուսն էլ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, գրում է ՏԱՍՍ-ը: «ԵՄ-ն պատրաստ է մասնակցելու Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների ապահովմանը, երբ դրանք տրամադրվեն։ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պետք է միասին աշխատեն Ուկրաինային աջակցելու համար։…

Read More
ԱՄՆ-ը կարող է պարտավորեցնել Թուրքիային չօգտագործել F-16 կործանիչները ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ. Politico

ԱՄՆ-ը կարող է պարտավորեցնել Թուրքիային չօգտագործել F-16 կործանիչները ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ. Politico

Ամերիկյան կողմը կարող է համաձայնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառելուն, եթե Անկարան ստանձնի այդ ինքնաթիռների օգտագործման պարտավորությունները։ Այդ մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրները։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ը ցանկանում է սահմանափակումներ մտցնել մարտական ​​ինքնաթիռների օգտագործման հարցում։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի կարող ինքնաթիռները վաճառել առանց այն հանրապետականների և դեմոկրատների աջակցության, որոնք նախկինում…

Read More
Կարմիր խաչից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը. Գեղամ Ստեփանյան

Կարմիր խաչից պահանջում եմ վառել մարդկանց ցեղասպանվելու վտանգի ահազանգի կարմիր կոճակը. Գեղամ Ստեփանյան

ԼՂ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ ահազանգելով ստեղծված օրհասական իրավիճակի մասին:   Գրառումն ամբոջությամբ ներկայացնում ենք ստորև.   «Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120.000 մարդու կյանքին։ Ադրբեջանը…

Read More
Իրանի նախագահի այցը Աֆրիկա հարաբերությունների նոր փուլ է ազդարարում

Իրանի նախագահի այցը Աֆրիկա հարաբերությունների նոր փուլ է ազդարարում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին սկսել է աֆրիկյան շրջագայությունը: Նրան Քենիայում դիմավորել է երկրի նախագահ Ուիլյամ Ռուտոն։ Իրանական կողմը նշում է, որ այս այցն աֆրիկյան երկրների հետ հարաբերություններում նոր փուլ է ազդարարում և միտված է երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Ռայիսին հանդիպումներ կանցկացնի նաև Ուգանդայում և Զիմբաբվեում: Հատկանշական է, որ 11 տարվա ընթացքում սա Իրանի նախագահի…

Read More
Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն են. Բլինքեն

Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն են. Բլինքեն

Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն են՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Երեկ հեռախոսազրույց ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու իմ վճռական աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու շարունակական ջանքերին։ Հավատարիմ եմ այս գործընթացին նպաստելու հանձնառությանը»,- ասել է Բլինքենը:

Read More
Կիևը չգիտի, թե որոնք են ՆԱՏՕ հրավիրվելու համար անհրաժեշտ պայմանները. Կուլեբա

Կիևը չգիտի, թե որոնք են ՆԱՏՕ հրավիրվելու համար անհրաժեշտ պայմանները. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դմիտրո Կուլեբան ասել է, որ Կիևը չգիտի, թե ինչ պայմաններ պետք է կատարվեն՝ երկիրը ՆԱՏՕ հրավիրելու համար։ Նրա խոսքը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ «Այստեղ է խնդիրը: Այսինքն՝ ե՞րբ են կատարվելու պայմանները։ Ի՞նչ պայմաններ են դրանք։ Ո՞վ պետք է դրանք ձևակերպի»,- հարցերն ուղղել է  ուկրաինացի նախարարը: Կուլեբան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի…

Read More
Թուրքիան կշարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ. Hürriyet

Թուրքիան կշարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ. Hürriyet

Թուրքիան երես չի թեքել Ռուսաստանից, Անկարան կաջակցի պաշտոնական Մոսկվայի հետ «թափանցիկ բանակցություններին», գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական շրջանակներում իր աղբյուրներին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ավելի վաղ մեկնաբանելով Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը, հիշեցրել է, որ կան տարաձայնություններ, բայց կա նաև հարաբերությունների այն հատվածը, որը համապատասխանում է երկու երկրի շահերին։ Մոսկվան մտադիր է…

Read More
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 12-ին՝ ժամը 09:25-ի սահմաններում, կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։   Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:      

Read More