«Վրացական երազանքի» նպատակն է հաղթել ընտրություններում բոլոր 64 համայնքներում. Կոբախիձե
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է հոկտեմբերի 4-ին ՏԻՄ ընտրությունը դիտարկելու՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մերժումը: Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Թբիլիսին հասկանում է ԵԱՀԿ-ի դիրքորոշումը: «Հիշում եք, թե ինչ հարձակման ենթարկվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, երբ հրապարակեց խորհրդարանի ընտրության վերաբերյալ իր եզրակացությունը։ Գուցե, նրանք այլևս չեն ուզում բախվել նման գլխացավանքի»,- նշել է Կոբախիձեն: Միևնույն ժամանակ, Վրաստանի վարչապետի խոսքով, մեկ ամիսը միանգամայն նորմալ ժամկետ է…
