Հանդիսավոր արարողություն Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին
Ապրիլի 20-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարն դեպարտամենտի ղեկավարության, բազմաթիվ քաղաքապետների և Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների մասնակցությամբ՝ տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից: Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրեց, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915…
