ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրները պետք է միանան հակառուսական պատժամիջոցներին. Շոլց
Բեռլինը ողջունում է Եվրամիությանը Սերբիայի անդամակցությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերը: «Դա տեղի չի ունենա վեց ամսից, բայց գործընթացը կշարունակվի»,- ընդգծել է Օլաֆ Շոլցը՝ Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նաև Բելգրադին և Պրիշտինային կոչ է արել վերջնականապես լուծել Կոսովոյի հարցը և կարգավորել հարաբերությունները: Կանցլերը նշել է, որ Եվրամիությանն անդամակցել…
