Եվրոպական քաղաքական համայնքը չի փոխարինելու ԵՄ անդամակցությանը. Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մակրոնի առաջարկը
Ֆրանսիայի արտգործնախարարությունից պարզաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ ԵՄ անդամ պետությունների և կառույցին անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ ցանկացողների համար ստեղծելու եվրոպական քաղաքական համայնք։ «Այն չի փոխարինելու ԵՄ անդամակցությանը»,- նշել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը։ Նա հայտարարել է, որ Փարիզը ողջունում է կառույցին անդամակցելու Կիևի հայտը: «Եվրահանձնաժողովն այժմ դիտարկում է հայտը, հունիսին այն Եվրոպական…
