ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչը Ռուսաստանից ուղղակի ռազմական սպառնալիքներ չի տեսնում
Ֆինլանդիան ներկայումս չի տեսնում ուղղակի ռազմական սպառնալիքներ Ռուսաստանից։ Այդ մասին հինգշաբթի CNN-ին հայտնել է ՆԱՏՕ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կլաուս Կորհոնենը։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի հավանական մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք «անվտանգության միջավայրի շատ կտրուկ փոփոխության» արդյունք է, սակայն այժմ Ռուսաստանից «ուղիղ ռազմական սպառնալիքներ» կամ «ոչ ստանդարտ ակտիվություն» չկան։ Դա, իհարկե, չի խանգարում, որ Ֆինլանդիան չհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից։ Կորհոնենը…
