ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 150 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 64 անդամ ապրիլի 28-ին նամակ է հղել հատկացումների հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը և 150 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին ու Արցախին՝ դիմագրավելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների պատճառով ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամին։ Օրենսդիրները՝ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջնորդությամբ, նշել են, որ Արցախի ժողովուրդը շարունակում…
