Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Վրաստանի ուղղափառ եկեղեցին այսօր նշում Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մարիամոբան: Վրաստանում հատուկ ձեւով է նշվում Մարիամոբան, քանզի  Սուրբ Աստվածածինը համարվում է Վրաստանի բարեխոսը ու աջակիցը։ Տոնի առիթով Վրաստանում օրը ոչ աշխատանքային է։ Ախալցխայում սովորաբար Մարիամոբան անվանվում է նաեւ Սաֆարոբա, քանզի շատերը այս օրը մեկնում եմ Սաֆարայի մենաստան տոնական օրը այնտեղ նշելու համար։ Դեռ խորհրդային ժամանակաշրջանից տոնի…

Read More
Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար

Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:

Read More
Սևծովյան նախաձեռնությանը ՌԴ մասնակցությունը կապված չէ Վաշինգտոնի կողմից Մոսկվային որևէ զիջման հետ․ Բլինքեն

Սևծովյան նախաձեռնությանը ՌԴ մասնակցությունը կապված չէ Վաշինգտոնի կողմից Մոսկվային որևէ զիջման հետ․ Բլինքեն

Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցության վերականգնումն ուղղակիորեն կապված չէ Վաշինգտոնի կողմից Մոսկվային որևէ զիջման հետ: Նման կարծիք է հայտնել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ֆրանսիական RFI ռադիոկայանի հետ հարցազրույցում։ Պաշտոնյան իր անհամաձայնությունն է հայտնել ռուսական կողմի այն հայտարարությունների հետ, թե հացահատիկի մատակարարման հարցում լուրջ խնդիրներ կան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից արտահանումը ռեկորդային ցուցանիշների է հասել։ «Ինչ վերաբերում…

Read More
Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին. Բերբոք

Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին. Բերբոք

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը երկուշաբթի՝ նոյեմբերի 4-ին, չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այցի ծրագիրը, ըստ նախնական տվյալների, ներառում է հանդիպումներ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, համատեղ մամուլի ասուլիս արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Բերբոքը Կիև է ժամանել վաղ առավոտյան հատուկ գնացքով: Սա նրա ութերորդ այցն է Ուկրաինա՝ պատերազմն սկսվելուց ի վեր: Վերջին անգամ Գերմանիայի արտգործնախարարն…

Read More
Ախալցխայում տուն էր այրվում

Ախալցխայում տուն էր այրվում

Ախալցխայի Պ. Նաթենաձե փողոցի վրա ժամը 18:00-ին հրշեջ ծառայության կանչ է գրանցվել: Հրդեհը բռնկել է վառարանի ծխնելույզի պատճառով եւ փոխանցվել տան կտուրին ու տանիքին: Այս պահի դրությամբ հրշեջ ծառայության արագ արձագանքման շնորհիվ հրդեհը հանգցվել է:

Read More
Ռուսաստանը հայտնել է Լուգանսկին, Բելգորոդի մարզին և Բելգորոդ քաղաքին ուկրաինական հարվածների մասին

Ռուսաստանը հայտնել է Լուգանսկին, Բելգորոդի մարզին և Բելգորոդ քաղաքին ուկրաինական հարվածների մասին

Ռուսաստանը հայտնել է, որ ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Լուգանսկի Ռովենկի քաղաքին, ինչպես նաև Բելգորոդի մարզին և Բելգորոդ քաղաքին: Տեղական իշխանությունների տվյալով՝ Ռովենկիում զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ութը, Բելգորոդի մարզում էլ տուժել է ութ խաղաղ բնակիչ: «Ռուսաստանի Քննչական կոմիտեն կհետաքննի Բելգորոդի մարզի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի գնդակոծությունների փաստերը, կպարզեն տեղի ունեցածի հանգամանքները, բոլոր…

Read More
Կատալոնիայի խորհրդարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ

Կատալոնիայի խորհրդարանը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ

Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանից պահանջելով դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հետ սահմանին՝ տեղեկացնում է «Օրեր» եվրոպական ամսագիրը։ Խորհրդարանը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ապակայունացնող գործողությունների և Հայաստանի սահմանը պարբերաբար խախտելու կապակցությամբ, պահանջել, որ Ադրբեջանը դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, զերծ մնա Հայաստանի սահմանները խախտելուց և պահպանի հրադադարի ռեժիմը՝ հաստատված 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։…

Read More
ԱՄՆ-ն արգելափակել է Ուոլեսի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն արգելափակել է Ուոլեսի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Վաշինգտոնը մերժել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, գրում է The Telegraph թերթը։ «Բեն Ուոլեսի թեկնածությունն արգելափակվեց… Պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների ֆավորիտն էր, սակայն դաշինքի փաստացի առաջնորդ Վաշինգտոնի հետ զգալի լարվածություն կար՝ Ուկրաինային նրա աննախադեպ աջակցության պատճառով: Կիևին իր ռազմական աջակցությամբ՝ ներառյալ տանկերն ու հեռահար թևավոր…

Read More
Հորդանանի թագավորը կմեկնի Եվրոպա՝ ստանալու աջակցություն Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման հարցում

Հորդանանի թագավորը կմեկնի Եվրոպա՝ ստանալու աջակցություն Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման հարցում

Հորդանանի թագավոր Աբդալլահ II իբն Հուսեյնը կմեկնի Եվրոպա՝ ստանալու ԵՄ ղեկավարների աջակցությունը Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Այդ մասին Հորդանանի PETRA լրատվական գործակալությանը հայտնել է Թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին՝ փոխանցում է РИА Новости-ն: Նա ընդգծել է, որ «պաղեստինցիներին նոր տեղաշարժ պարտադրելու Իսրայելի ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն հակամարտության…

Read More
Դրական հանգուցալուծումը մոտ է. Երուսաղեմի հայկական թաղամասում արշալույսները խաղաղ են

Դրական հանգուցալուծումը մոտ է. Երուսաղեմի հայկական թաղամասում արշալույսները խաղաղ են

Երուսաղեմի հայկական Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզի» շուրջ երկու տարի առաջ բարձրացված աղմուկը ոչ մի կերպ չի դադարում: Իսրայելական կողմը պատրիարքությունից պահանջում է կալվածքն ուրիշներին վարձակալության հանձնելու համար Երուսաղեմի իշխանության հետ նոր գործարք կնքել, հայկական կողմը մերժում է:   Չնայած դրան, հայերը լավատես են, որ Երուսաղեմի հետ լեզու կգտնեն, դրական ազդակներ կան: Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան Նյութերը…

Read More
Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել

Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք չի հայտնաբերվել: Այս մասին այսօր երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Այսօր Թբիլիսիի Քութայիսի, Բաթումի և Լուգար լաբորատորիաներում մենք փորձարկել ենք մինչև 35 նմուշ, և բոլոր փորձարկման արդյունքները, բարեբախտաբար, բացասական են», — ասաց Գամկրելիձեն: Միևնույն ժամանակ, նա ավելացրեց,…

Read More
ԱՄԷ-ն չեղարկել է կացության թույլտվությունն Իրանի բոլոր քաղաքացիների համար. Tehran Times

ԱՄԷ-ն չեղարկել է կացության թույլտվությունն Իրանի բոլոր քաղաքացիների համար. Tehran Times

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) չեղյալ է հայտարարել Իրանի քաղաքացիների համար կացության բոլոր ձևերը: Այդ մասին հայտնում է Tehran Times պարբերականը։ Մասնավորապես, Աբու Դաբին չեղարկել է երկրում ներդրումների համար տրված «ոսկե» կացության թույլտվությունը։ Պարբերականը պնդել է, որ ԱՄԷ-ն այդպիսով «յուրացրել է մոտավորապես 530 միլիարդ դոլարի արժողությամբ իրանական ակտիվներ»։ Հաղորդագրություններ կան նաև դպրոցների, բժշկական և մշակութային հաստատությունների…

Read More
Ուկրաինան հակահարձակման ժամանակ ցանկանում է կտրել Ղրիմ տանող միջանցքը. WP

Ուկրաինան հակահարձակման ժամանակ ցանկանում է կտրել Ղրիմ տանող միջանցքը. WP

ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ ուկրաինական զինված ուժերը երկուշաբթի հակահարձակում է սկսել՝ նպատակ ունենալով կտրել ցամաքային միջանցքը, որը կապում է Ղրիմը և Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող այլ տարածքները: Այդ մասին երեքշաբթի հայտնել է The Washington Post-ը։ Ուկրաինացի զինվորականները երկուշաբթի սկսել են շարժվել հարավ մի քանի ուղղություններով: Ուկրաինայի ռազմավարության մի մասն է ուժերի տեղաշարժը և…

Read More
Արևմուտքը փորձում է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին դուրս թողնել Սիրիայում կարգավորման գործընթացից. Լավրով

Արևմուտքը փորձում է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին դուրս թողնել Սիրիայում կարգավորման գործընթացից. Լավրով

Արևմուտքը փորձում է նվազեցնել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դերը և նրանց դուրս թողնել Սիրիայում իրավիճակի կարգավորման գործընթացից՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան խորհրդաժողովում: Նա ընդգծել է, որ Սիրիան այժմ բախվում է շատ խնդիրների, այդ թվում՝ երկրի ներկայիս իշխանությունը՝ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորությամբ: Լավրովի խոսքով՝ Սիրիայում տարբեր ուժերի և խմբավորումների միջև երկխոսությունը…

Read More
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին․ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին․ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ մշտական կապի մեջ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված առաջընթացով և աջակցում ենք…

Read More
Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից

Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից

Զապորոժիեի մարզի Գուլյայպոլեի շրջանին ռուսական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից: Այդ մասին հայտնել է Զապորոժիեի շրջանի ղեկավար Իվան Ֆյոդորովը: «Ռուսները կրկին հարվածել են մարզին: Այս անգամ գնդակոծել են Գուլյայպոլեի գրոմադան։ Հարվածել են գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի տարածքին։ Զոհվել է երեք մարդ։ Բոլոր զոհվածները այդ ձեռնարկության աշխատակիցներն են»,- նշել է պաշտոնյան։

Read More
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն աջակցել է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների սահմանման օրինագծին, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն աջակցել է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների սահմանման օրինագծին, որտեղ խոսվում է նաև Վրաստանի մասին

1tv.ge- ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն աջակցել է օրինագծին, որը ենթադրում է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների սահմանում: Նախաձեռնած միջոցները հայտնի են «դժոխքի պատժամիջոցներ» անվանմամբ: Փաստաթղթում խոսվում է նաև Վրաստանի և Ուկրաինայի մասին: Նշված որոշմանն աջակցել է հանրապետականների կողմից վերահսկվող կոմիտեի 17 անդամ, հինգը եղել է դեմ: Հակառակորդների թվում է եղել կոմիտեի նախագահ հանրապետական Ջիմ Ռիշը:…

Read More
Անկարան պատրաստ է աջակցել Իրանի հետ բանակցություններին. Էրդողան

Անկարան պատրաստ է աջակցել Իրանի հետ բանակցություններին. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստի շրջանակում: Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և…

Read More
Ռուսաստանը խախտել է էներգետիկ հրադադարը և հարձակման համար սպասել ձմռան ամենացուրտ օրերին. Զելենսկի

Ռուսաստանը խախտել է էներգետիկ հրադադարը և հարձակման համար սպասել ձմռան ամենացուրտ օրերին. Զելենսկի

Ռուսաստանը խախտել է էներգետիկ հրադադարը և հարձակման համար սպասել ձմռան ամենացուրտ օրերին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Զելենսկին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Ռուսաստանին դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և կրիտիկական ենթակառուցվածքներին: Զելենսկին հստակեցրել է՝ ԱՄՆ-ն ակնկալում էր, որ նախաձեռնությունը կաշխատի…

Read More
ԱՄՆ-ը պատերազմի եզրին է Ռուսաստանի ու Չինաստանի հետ. Քիսինջեր

ԱՄՆ-ը պատերազմի եզրին է Ռուսաստանի ու Չինաստանի հետ. Քիսինջեր

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը Մոսկվայի ու Պեկինի հետ պատերազմի եզրին է այն խնդիրների պատճառով, որոնք մասամբ ստեղծել է հենց Վաշինգտոնը: «Մենք Ռուսաստանի ու Չինաստանի հետ պատերազմի եզրին ենք այն խնդիրների պատճառով, որոնք մասնակիորեն ստեղծել ենք մենք՝ չունենալով պատկերացում այն մասին, թե ինչով դա կավարտվի կամ ինչի դա կարող է…

Read More
Ախալցխան, Սամցխե-Ջավախեթիի շրջանի մունիցիպալիտետների հետ միասին, միացավ «Վարդագույն հոկտեմբեր» նախագծին

Ախալցխան, Սամցխե-Ջավախեթիի շրջանի մունիցիպալիտետների հետ միասին, միացավ «Վարդագույն հոկտեմբեր» նախագծին

Նախագծի շրջանակներում այսօր Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցում անցկացվեցին կրծքագեղձի քաղցկեղի անվճար ախտորոշիչ հետազոտություններ, որոնց մասնակցեց Ախալցխայի, Բորժոմիի և այլ մունիցիպալիտետների մոտ 150 մարդ։ Զննումները անցկացրեցին Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի շարժական կլինիկայի և Ախալցխայի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկները։ Անվճար սկրինինգային նախագիծը անցկացվեց «Վրացական երազանքի» Սամցխե-Ջավախեթի կանանց կազմակերպության նախաձեռնությամբ և Թբիլիսիի ազգային սկրինինգային կենտրոնի, Ախալցխայի ուղղորդող հիվանդանոցի, Սամցխե-Ջավախեթի նահանգապետի…

Read More
Քննարկվել են արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում հայ-ղազախստանյան համագործակցության խորացման հեռանկարները

Քննարկվել են արդյունաբերության, տրանսպորտի ոլորտներում հայ-ղազախստանյան համագործակցության խորացման հեռանկարները

Հուլիսի 28-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարի պաշտոնակատար Ռուսլան Բայմիշևի հետ։   Հանդիպմանը քննարկվել են արդյունաբերության, տրանսպորտի և այլ ոլորտներում հայ-ղազախստանյան համագործակցության վիճակն ու խորացման հեռանկարները։   Մասնավորապես, Ռ. Բայմիշևն ուշադրություն է հրավիրել ավտոմոբիլային տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի ոլորտում փոխգործակցության հարցերին, ինչպես նաև անդրադարձել է արդյունաբերության…

Read More
Ադրբեջանի հատուկ ծառայությունները, կեղծ լուրեր տարածելով, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել. Արցախի ԱԱԾ հայտարարությունը
		13.07.2022 . Արցախ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները, կեղծ լուրեր տարածելով, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել. Արցախի ԱԱԾ հայտարարությունը 13.07.2022 . Արցախ

Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են տիրանալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական օգտահաշիվների և դրանցով «թշնամուն…

Read More
Մակրոնը խոստացել է ավելացնել Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությունը

Մակրոնը խոստացել է ավելացնել Կիևին ցուցաբերվող ռազմական աջակցությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որը տևել է շուրջ մեկ ժամ՝ հայտնել են Ելիսեյան պալատից։ Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է նպաստելու Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ հնարավոր համաձայնագրին։ Նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ բանակցությունների հեռանկարները։ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Մարիուպոլում ստեղծված…

Read More
Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում․ Մարուքյան

Ադրբեջանը նոր սադրանքներ է նախապատրաստում․ Մարուքյան

Ամբողջ հունիս ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել 19 հայտարարությամբ՝ իբրև թե Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցների վերաբերյալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր հայտարարությունները սուտ էին և հետապնդում էին մեկ նպատակ՝ տեղեկատվական բազա պատրաստել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ամենօրյա ագրեսիաների և հարձակումների համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։…

Read More
Այժմ եկել է Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը. Լավրով

Այժմ եկել է Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը. Լավրով

Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորակազմը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը: Այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների պահպանումը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» վերտառությամբ հոդվածում: Լավրովը հերթական անգամ մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը՝ իր որակմամբ, Հայաստանին ու Ադրբեջանին միջնորդական ծառայություններ պարտադրելու և Հարավային Կովկասում անկայունություն սերմանելու համար:…

Read More
Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը

Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը

«Ջավախք» հայրենակցական միությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 9-ին ժամը 13:00-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի կունենա մեծանուն պոետ Վահան Տերյանի ծննդյան օրվան նվիրված  «Տերյանի հետ» ավանդական միջոցառումը:  

Read More
Ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում․ Վարդան Սարգսյան
		29.07.2023 . Արցախ

Ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում․ Վարդան Սարգսյան 29.07.2023 . Արցախ

Արդեն ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում,- Կոռնիձորում կանգնած-մնացած բեռների մոտ այսօր հայտարարել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Այս պահին որևէ փոփոխություն չկա, Ադրբեջանը հրաժարվում է բացել ապօրինի տեղադրված անցակետը և թույլատրել հումանիտար բեռի մուտքը ԼՂ: 360 տոննա առաջին անհրաժեշտության…

Read More