Թուրքիայի կողմից անօդաչու թռչող սարքերի վաճառքը վտանգավոր է, ապակայունացնում է իրավիճակը և սպառնալիք է խաղաղությանն ու մարդու իրավունքներին.Մենենդես
Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը մտադիր է փոփոխություններ նախաձեռնել 2022 թվականի պաշտպանական բյուջեի նախագծում, որոնք նախատեսում են Թուրքիայից անօդաչու թռչող սարքերի արտահանման խախտումների վերաբերյալ ստուգումներ, ինչպես նաև Ադրբեջանին օգնության հնարավոր սահմանափակումներ: Այս մասին ասվում է Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատորի երեկ տարածած հայտարարությունում։ Մենենդեսը փորձում է հասնել նրան, որ Պենտագոնը հաշվետվություն…
