Պատերազմի հետևանքով Արցախի կրթական համակարգում ծագել կամ սրվել են բազմաթիվ հիմնախնդիրներ. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 22-ին մասնակցել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Ֆորում 405» կրթական համաժողովին՝ «Ինչպես նորարարության և առաջնորդության միջոցով սկիզբ տալ հայկական վերածննդին» խորագրի ներքո: Արտակ Բեգլարյանը ողջունել է «Ֆորում 405»-ի կազմակերպման նախաձեռնությունը, որի շրջանակներում Հայաստանի ու Արցախի կրթական համակարգերի հարյուրավոր ներկայացուցիչներ քննարկում են առկա մարտահրավերները,…
