Նալբանդյանն ու Թիլերսոնը ուղերձներով են փոխանակվել
Հայաստանի արտաքին գործերի նախարարը և ԱՄՆ պետական քարտուղարը ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանը և Միացյալ Նահանգները ձևավորել են փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել…
