Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությամբ՝ երկու երկրների տարածքում մարտավարական զորավարժություններ կանցկացվեն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հունիսի 12-ին մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությանը կներգրավվեն մարտական տեխնիկա, ավիամիջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտավարական զորավարժությունները միաժամանակ կանցկացվեն նաև Իրանի տարածքում՝ իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ: Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրականացվեն «ռազմավարական…
