Ճանապարհաշինարարական աշխատանքներ Ախալքալաքի մունիցիպալիտետում

Ճանապարհաշինարարական աշխատանքներ Ախալքալաքի մունիցիպալիտետում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթի-Դավնյա-էրինջա ճանապարհի վերականգնման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆբ էջը։  Ենթակառուցվածքային նախագիծը տեղում ուսումնասիրել են Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը՝ տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ միասին։ Նշված հատվածում կառուցվում է երկաթ-բետոնե ճանապարհ, և գյուղացիները շուտով կկարողանան տեղաշարժվել առանց արգելքների։ Ճանապարհի 5.5 մետրանոց հատվածում կառուցվում է երկաթբետոնե ծածկ։ Ծրագիրը ֆինանսավորվում է մարզերի…

Read More
Գազայի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ պաղեստինցիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է հրմշտոցի ժամանակ. Իսրայելի ՊՆ

Գազայի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի ժամանակ պաղեստինցիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է հրմշտոցի ժամանակ. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարություն է արել փետրվարի 29-ին Գազայի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի մասին, որը հանգեցրել է պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան։ Ըստ ՑԱՀԱԼ-ի խոսնակ Դանիել Հագարիի՝ նախնական ստուգումը հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը չի հարվածել օգնության շարասյունին. պաղեստինցիների մեծ մասը սպանվել կամ վիրավորվել է հրմշտոցի ժամանակ: Դանիել Հագարիի մեկ այլ հայտարարության համաձայն՝ օգնության բեռնատարների մոտ…

Read More
Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար

Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում դրական է գնահատել Անկարա կատարայ այցը: «Բրյուսել եմ վերադարձել երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո։ Քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղութան գործընթացին»,-գրել է Տոյվո Կլաարը:

Read More
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Սեթ Մեգըզայների հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքները

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Սեթ Մեգըզայների հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքները

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 1-ին հանդիպել է նորընտիր կոնգրեսական Սեթ Մեգըզայների հետ (Ռոդ Այլընդ, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը, Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքներին առնչվող հարցեր։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր հարցերին աջակցության, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում ներկայացված H.Res.108 բանաձևը…

Read More
Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Արարատ Մելքումյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր` տեղեկացնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից: Համաձայն հրամանագրերի՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։ Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի…

Read More
Մուտքը դեպի տուն արգելված է. Գուգար Պետրոսյան

Մուտքը դեպի տուն արգելված է. Գուգար Պետրոսյան

Ցավալին այն է, որ Ախալցխայում այսօր օր օրի ավիրվում է պապիցս ժառանգած արհոստանոցը եւ ոչ ոք տեր չի կանգնում։ Այդ արհեստանոցից դուրս են եկել ինքնաշեն մեքենաներ պատրաստող այն մասնագետները, որոնցով հպարտանում է Վրաատանը, այդ արհեստանոցում 100֊ից ավելի խաչ է պատրստվել հայկական եւ վրացական եկեղեցիների համար։ Այսօր արհեստանոցը թալանի է ենթարկվում ։ Գուգար Պոտրոսյան Մեկ տարուց…

Read More
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական ​​անվտանգության ծառայության անձնակազմին է ներկայացրել Պետական ​​անվտանգության ծառայության նոր ղեկավար Թամազ Բորաշվիլիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական ​​անվտանգության ծառայության անձնակազմին է ներկայացրել Պետական ​​անվտանգության ծառայության նոր ղեկավար Թամազ Բորաշվիլիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական ​​անվտանգության ծառայության անձնակազմին է ներկայացրել Պետական ​​անվտանգության ծառայության նոր ղեկավար Թամազ Բորաշվիլիին: Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության աշխատակազմը: Նրանց խոսքով՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցներին իրենց արժանապատիվ ծառայության համար և ուշադրություն հրավիրել Թամազ Բորաշվիլիի փորձի վրա: Վարչապետը նաև հաջողություն է մաղթել Պետական ​​անվտանգության ծառայության նախկին…

Read More
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը: Այս մասին ծանուցումը հրապարակված է դեսպանատան կայքում: Որպես նման նախազգուշացման պատճառ նշվում է Լիտվայի` վերջերս ընդունված որոշումը` Բելառուսի հետ սահմանային երկու անցակետերը փակելու մասին, ինչպես նաև Լիտվայի, Լատվիայի ու Լեհաստանի հայտարարությունն այն մասին, որ դիտարկում են բելառուսական սահմանի ամբողջական փակման հնարավորությունը: Դեսպանությունը հիշեցրել է, որ…

Read More
Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է. Ստոլտենբերգ

Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է. Ստոլտենբերգ

Բաքու կատարած այցից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մեկնել է Թբիլիսի, նրան ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Գլխավոր քարտուղարը վստահեցրել է՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից է, կառույցն աջակցում է Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Նա խոստացել է, որ Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ, երբ համապատասխանի անդամության չափանիշներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Ուկրաինային Վրաստանի…

Read More
Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին. Փրայս
		16.02.2023 . Միջազգային

Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին. Փրայս 16.02.2023 . Միջազգային

Ռուսաստանը փորձում է իր կամքը պարտադրել ինքնիշխան երկրներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով այն հարցին, որ ՌԴ պաշտոնյաները հանրային կերպով կշտամբում են որոշ երկրների: Լրագրողը հիշեցրել է, որ, օրինակ, Ռուսաստանի խորհրդարանի խոսնակը Հայաստանին կոչ է արել ընդառաջ չգնալ Արևմտյան ինստիտուտներին։ «Մենք դա դիտարկում ենք որպես ինքնիշխան երկրներին իր…

Read More
ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. Բադալյան

ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի. Բադալյան

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ ընդունված համատեղ հայտարարությանը միացած երկրների թիվը հասել է 40-ի: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Նա հիշեցրել է հայտարարության այն հատվածը, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի…

Read More
Թաիլանդն ու Կամբոջան համաձայնության են եկել սահմանային լարվածության կարգավորման շուրջ

Թաիլանդն ու Կամբոջան համաձայնության են եկել սահմանային լարվածության կարգավորման շուրջ

Թաիլանդի և Կամբոջայի ներկայացուցիչները Կուալա Լումպուրում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել սահմանային լարվածության կարգավորման շուրջ: Նշվում է, որ կողմերը համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ 13 կետից բաղկացած համաձայնագիրը, երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են սահմանային լարվածության կարգավորմանն ու սահմանային տարածքում խաղաղության վերականգնմանն ուղղված արձանագրությունները: Բացի այդ, Բանգկոկը և Պնոմ Պենը պատրաստակամություն են հայտնել Հարավարևելյան…

Read More
Վրաստանում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է

Վրաստանում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է

Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանության դեպարտամենտի ղեկավար Մերաբ Գափրինդաշվիլին՝ վկայակոչելով գերատեսչության հաշվետվությունը: Նա նշել է, որ սառցադաշտի փլուզումից հետո ջրերի հոսքը շարժվել է կիրճի հունով, իսկ բարձր ջերմաստիճանը և առատ տեղումներն արագացրել են դրա ընթացքը։…

Read More
Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել՝ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով. Գրիգորյան

Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել՝ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով. Գրիգորյան

Քաղաքացիներին մեր այսօրվա ասածը հետևյալը պետք է լինի. լավ է, որ ձևավորվում է մեխանիզմ, որովհետև սա երաշխիք է, և մեր քաղաքացիները առնվազն մեկ բանում կարող են վստահ լինել, որ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով՝ իրենց համար հասանելի տեղեկատվության և հրապարակումների միջոցով, այլ ոչ թե անսպասելի ռազմական կամ ուժային ճանապարհով: Այս մասին խորհրդարանում Հայաստանի…

Read More
«Միլթոն» փոթորիկը հարվածում է Ֆլորիդային

«Միլթոն» փոթորիկը հարվածում է Ֆլորիդային

«Միլթոն» փոթորիկը հասել է  Ֆլորիդա նահանգ՝ հայտնում է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC): Սիեստա Քիի մոտակայքում քամին շարժվում է մոտ 200 կմ/ժ արագությամբ և ուժեղ պոռթկումներով։ Փոթորիկը մահացու ալիքներ է առաջացրել Ֆլորիդայի ափի մեծ մասում, ներառյալ՝ խիտ բնակեցված տարածքները, ինչպիսիք են Տամպան, Սենթ Պիտերսբուրգը, Սարասոտան և Ֆորտ Մայերսը: Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհեր կան Ֆլորիդայի արևելյան…

Read More
Նախորդ շաբաթ Արցախում սակրավորները հայտնաբերել են 121 միավոր ռազմամթերք
		17.10.2022 . Արցախ

Նախորդ շաբաթ Արցախում սակրավորները հայտնաբերել են 121 միավոր ռազմամթերք 17.10.2022 . Արցախ

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը. 2022 հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 778 զանգ:   Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է հրդեհի վերաբերյալ կանչերը: Գրանցված 13 կանչերին ժամանակին արձագանքել են հրշեջ փրկարարները և մեկուսացրել կրակը: Հրդեհները հիմնականում բռնկվել են չոր խոտածածկույթներում և աղբանոցներում, մեկը՝ կենցաղային…

Read More
Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի խոսքի հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի խոսքի հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին

«Քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը, տակտիկան, այնպես որ ես քննիչի փոխարեն չխոսեմ, դուք տեղյակ կլինեք ամեն ինչից»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հրավիրվե՞լ է հակակոռուպցիոն կոմիտե՝ ցուցմունք տալու: Խաչատրյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի սկզբունքայնություն և կամք ոչ միայն այս, այլ…

Read More
ԱՄՆ-ը և դաշնակիցները սկսել են դիտարկել Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու իրավական տարբերակները. Բլինքեն

ԱՄՆ-ը և դաշնակիցները սկսել են դիտարկել Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու իրավական տարբերակները. Բլինքեն

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները սկսել են դիտարկել Ռուսաստանի սառեցված ակտիվները Կիևին փոխանցելու հնարավոր իրավական տարբերակները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա հիշեցրել է, որ Արևմուտքի երկրները սառեցրել են 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ:   Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի վերականգնման համար, և սառեցված ակտիվների…

Read More
Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկմանը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է արհեստական բանականությանը նվիրված քննարկմանը

Դեկտեմբերի 3-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է The AI Economy and the Future of Work Մերիդիան միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված պանելային քննարկմանը։    ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են՝ պանելային քննարկմանը մասնակցել են նաև Մերիդիան միջազգային կենտրոնի ռազմավարական համագործակցության հարցերով փոխնախագահ Քեյթ Բիլը, ԱՄՆ-ում Ալբանիայի փոխդեսպան Բրունիլդա Մինարոլի Պեչին, I have a dream հիմնադրամի նախագահ և…

Read More
Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն․ ԱՄՆ դեսպանություն

Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն․ ԱՄՆ դեսպանություն

Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այդ մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։ «Երևանում Բոնոն կքննարկի ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղին։ Միացյալ Նահանգները հետևողականորեն փաստել է, որ խաղաղության հաստատումը տարածաշրջանում պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության…

Read More
Ռուսաստանի տարածքում այս գիշեր ոչնչացվել է ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի տարածքում այս գիշեր ոչնչացվել է ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Դաշնության տարածքում ոչնչացվել է ուկրաինական 68 անօդաչու թռչող սարք։   Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Բրյանսկի, Սմոլենսկի, Տվերի, Ռոստովի, Կուրսկի, Կալուգայի շրջանները, Կրասնոդարի երկրամասը, ինչպես նաև Ղրիմը: Հայտնի է, որ Սմոլենսկի նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Տուժածների մասին տեղեկություններ չկան։   Օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ամբողջ տարածքում: Կիևում…

Read More
ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ սև ցուցակում ներառելով ավելի քան 80 անհատի և կազմակերպության, այդ թվում՝ Ռուսաստանին բարեկամ երկրների ներկայացուցիչների։ Այս մասին նշված է Եվրոպական միության խորհրդի հայտարարության մեջ։ Այս պատժամիջոցները լրացնում են հիմնական տնտեսական փաթեթները, քանի որ ԵՄ-ն դեռևս չի համաձայնեցրել 21-րդ պատժամիջոցների փաթեթը։ Ցուցակներում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել…

Read More
ՆԱՏՕ-ին Շվեդիայի հավանական անդամակցության արձագանքները

ՆԱՏՕ-ին Շվեդիայի հավանական անդամակցության արձագանքները

Շվեդիայի հավանական անդամակցությունը ՆԱՏՕ-ին տարբեր արձագանքներ է առաջացրել: Երկրի ներսում ոչ բոլորն են համաձայն իշխանության այդ որոշմանը: Երկրի Ձախ կուսակցության ղեկավար Նուշի Դադգոստարը դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Facebook-ի իր էջում նա գրել է, որ նման քայլը սպառնում է սրել իրավիճակը տարածաշրջանում՝ գրում է РИА Новости-ն։ Քաղաքական գործիչը նշել է, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Շվեդիան…

Read More
ՆԱՏՕ-ն կմեծացնի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով. Բլինքեն

ՆԱՏՕ-ն կմեծացնի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով. Բլինքեն

Հյուսիսատլանտյան դաշինքը կմեծացնի իր ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով՝ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի նախարարական համաժողովի շրջանակում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Մենք կուժեղացնենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովից մինչև Բալթիկ ծով։ Եվ այդ ջանքերի շրջանակներում մենք մշտապես աշխատում ենք միմյանց, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է դիվանագետը՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ հանդիպումից…

Read More
ԵՄ-ն պատրաստ է խոսքից անցնել գործի՝ ի պատասխան Վրաստանի իրադարձությունների. Հերչինսկի

ԵՄ-ն պատրաստ է խոսքից անցնել գործի՝ ի պատասխան Վրաստանի իրադարձությունների. Հերչինսկի

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է ԵՄ կառույցների նոր ղեկավարների՝ «խոսքից գործի անցնելու» վճռականության մասին։ Նրա խոսքով՝ Վրաստանում տիրող իրավիճակը կքննարկվի դեկտեմբերի 16-ին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, ապա՝ ԵՄ խորհրդի նիստում։ Դեսպանը պարզաբանել է, որ Բրյուսելում բանակցություններն ընթանում են Վրաստանի վերաբերյալ տարբեր միջոցառումների համաձայնեցման շուրջ: «Հուսով եմ, որ 27 անդամ երկրները կպայմանավորվեն որոշակի…

Read More
Ալի Խամենեիին կհուղարկավորեն հուլիսի սկզբին

Ալի Խամենեիին կհուղարկավորեն հուլիսի սկզբին

Իրանը հայտարարել է նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության մասին՝ նրա մահից ավելի քան 100 օր անց։ Հրաժեշտի արարողությունները կսկսվեն Թեհրանում՝ հուլիսի 4-ին, և հուլիսի 9-ին կավարտվեն Մաշհադում՝ նրա հուղարկավորությամբ: Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին Թեհրանին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով: Դրան հաջորդած հարվածների պատճառով չի հաջողվել ավելի վաղ անցկացնել հրաժեշտի արարողությունը, և Իսլամական Հանրապետության իշխանությունները որոշում…

Read More
Չինաստանի հետ Թայվանի միավորումն անխուսափելի է. Սի Ծինփին

Չինաստանի հետ Թայվանի միավորումն անխուսափելի է. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ուրբաթ Պեկինում հանդիպել է Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ, հաղորդում են ասիական լրատվամիջոցները։ «Անկախ նրանից, թե ինչպիսին է միջազգային իրավիճակը, Թայվանի նեղուցի երկու կողմերում հայրենակիցների մերձեցման և միավորման մեծ ալիքը չի փոխվի։ Դա պատմականորեն անխուսափելի է»,- ասել է Չինաստանի առաջնորդը։ Նա նշել է, որ «Թայվանի անկախությունը» Թայվանի նեղուցում…

Read More
Ռուսաստանը փորձում է որպես զենք օգտագործել սովը․ Զելենսկին՝ հացահատիկի գործարքի դադարեցման մասին

Ռուսաստանը փորձում է որպես զենք օգտագործել սովը․ Զելենսկին՝ հացահատիկի գործարքի դադարեցման մասին

Աշխարհում պարենային անվտանգության հետ կապված իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ երեկ Մոսկվան հայտարարեց, որ դադարեցնում է մասնակցությունն Ուկրաինայի, Ռուսաստանի, Թուրքիայի և ՄԱԿ-ի միջև 2022 թվականին կնքված հացահատիկի գործարքին, քանի որ համաձայնագրի՝ ռուսական հատվածը կյանքի չի կոչվում: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը փորձում է որպես զենք օգտագործել սովը և պարենային շուկայի ապակայունացումը։ «Վտանգվում…

Read More
Հաշվետու համերգ Ախալքալաքի երաժշտական դպրոցում

Հաշվետու համերգ Ախալքալաքի երաժշտական դպրոցում

Այսօր՝ հուլիսի 1-ին Ախալքալաքի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու համերգ, որին ներկա էին Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչներ. քաղաքպետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետեր, սակրեբուլոյի և քաղաքապետարանի աշխատակիցներ, Սամցխե֊Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգեւորականներ, հասարակական, մշակութային գործիչներ և այլ հյուրեր։ Համերգի ժամանակ երաժշտական դպրոցի սաները  հանդես եկան  տարբեր երկների ազգային մշակույթը ներկայացնող  երաժշտական համարներով։ Փոքրիկ երաժիշտների եւ…

Read More
Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտգործնախարարություն

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտգործնախարարություն

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտգործնախարարություն՝ փոխվարչապետ Մատեո Սալվինիի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին արված հայտարարություններից հետո, որոնք Փարիզը որակել է «անընդունելի»: Վերջերս Միլան կատարած այցի ժամանակ Սալվինիին հարց էին ուղղել «Կամեցողների կոալիցիայի» կողմից Ուկրաինայում իտալական զորքեր տեղակայելու հնարավորության մասին: Իտալիայի փոխվարչապետը պատասխանել էր, թե Ֆրանսիայի նախագահը «թող ինքը գնա այնտեղ, սաղավարտ հագնի ու…

Read More