Վրաստանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից. Կոբախիձե
Մեր արտաքին քաղաքական գլխավոր առաջնահերթություններից մեկը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկումն է, որի համար Թբիլիսին կանի ամեն ինչ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեսպանների համաժողովին ունեցած ելույթում: «Մեր նպատակն է վերսկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մաքուր էջից, վերականգնել ռազմավարական գործընկերությունը: Մեզ անհրաժեշտ է ռազմավարական գործընկերության կոնկրետ ուղեցույց, որը կարտացոլի կոնկրետ շոշափելի արդյունքներ։ Մեր կողմից կա միանշանակ…
