Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: «Խորհրդակցության օրակարգում Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն էր և դրա հաղթահարման մեխանիզմները։ Արծարծվել են նաև բնակչության պարենային խնդիրների լուծման, գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման, կենսական նշանակության ապրանքների բաշխման հետ կապված և այլ հրատապ խնդիրներ: Նախագահ Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը պետք է օպերատիվ…
