Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Քութայիսի քաղաքապետին
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյան այց է կատարել Քութայիսի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Դավիթ Էրեմեիշվիլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության հարցերը, ինչպես նաև ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ հետագա փոխգործակցության զարգացման վերաբերյալ։ Զրուցակիցներն ընդգծել են տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը՝ երկկողմ կապերի…
