Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Վրաստանում հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Խաինդրավայի հետ: Ադրբեջանական պատվիրակության կազմում են եղել պաշտպանության նախարարի տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Read More
Վրաստանում նոյեմբերի 23-ւց եղանակը վատթարանալու է |

Վրաստանում նոյեմբերի 23-ւց եղանակը վատթարանալու է |

Նոյեմբերի 23-ին կեսօրից մինչև ուշ երեկո Արևմտյան Վրաստանում սպասվում է անձրև, բարձր լեռնային շրջաններում հնարավոր է ձյուն, տեղ-տեղ առատ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։ Սպասվող տեղումները կարող են հանգեցնել Արևմտյան Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ լեռնոտ շրջաններում սողանքների և սելավների առաջացմանն ու ակտիվացմանը: «Վրաստանի լեռնային և բարձր լեռնային շրջաններում…

Read More
Վրաստանի վարչապետը ներողություն է խնդրել Սի Ծինփինի մասին Զուրաբիշվիլու խոսքի համար

Վրաստանի վարչապետը ներողություն է խնդրել Սի Ծինփինի մասին Զուրաբիշվիլու խոսքի համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կանչել է Թբիլիսիում Չինաստանի դեսպան Չժոու Ցյենին՝ ներողություն խնդրելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու խոսքի համար, ըստ որի Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող է դատապարտվել «ույղուրների ցեղասպանության» համար։ Ղարիբաշվիլին այդ հայտարարությունն անվանել է «կտրականապես անընդունելի» և «վրդովմունք առաջացնող», որը «հակասում է Չինաստանի նկատմամբ Վրաստանի կառավարության և նրա ժողովրդի վերաբերմունքին»։ Վրաստանի կաբինետի ղեկավարը…

Read More
Վրաստանը պահպանում է չեզոքությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. Ղարիբաշվիլի

Վրաստանը պահպանում է չեզոքությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում. Ղարիբաշվիլի

Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին, Փարիզի «Խաղաղության համաժողովի» շրջանակում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը։ «Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ: Վրաստանը չի կարող կողմնակալ լինել: Մենք 100 տոկոսով չեզոք ենք և չենք աջակցի կողմերից որևէ…

Read More
Ղարիբաշվիլին և Մակրոնը քննարկել են Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում Վրաստանի հնարավոր դերը

Ղարիբաշվիլին և Մակրոնը քննարկել են Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում Վրաստանի հնարավոր դերը

Փարիզում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը: Անդրադարձ է եղել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգային իրավիճակին։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում Վրաստանի հնարավոր դերը: Իրակլի Ղարիբաշվիլին և Էմանուել Մակրոնը նաև բարձր են գնահատել այն փաստը, որ Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին առաջարկել է Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհել։ «Շնորհակալ ենք Ֆրանսիայի նախագահին՝ դեպի…

Read More
Եվրամիությանը Վրաստանի անդամակցելը «երկար գործընթաց» է. Ղարիբաշվիլի

Եվրամիությանը Վրաստանի անդամակցելը «երկար գործընթաց» է. Ղարիբաշվիլի

Վրաստանը երկար տարիներ պետք է մեծ աշխատանք կատարի վերջնական նպատակին հասնելու՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցությունը երկարատև գործընթաց է, որը պահանջում է մեր ժողովրդի համախմբում, իշխանությունների արդյունավետ կառավարում և բարեփոխումների շարունակություն, որոնք մենք իրականացնում ենք վերջին 11 տարվա ընթացքում»,- ասել է Ղարիբաշվիլին՝…

Read More
Եվրահանձնաժողովը առաջարկել է Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել

Եվրահանձնաժողովը առաջարկել է Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրել

Եվրահանձնաժողովն (ԵՀ) այսօր զեկույց է հրապարակել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ: Եվրահանձնաժողովը Եվրամիության խորհրդին առաջարկել է Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Եվրահանձնաժողովի եզրակացության հիման վրա դեկտեմբերի 14-15-ը Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում կկայացնի ընդլայնման քաղաքականության և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ «Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել՝…

Read More
Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ

Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ

Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի ԵՄ-ի ընդլայնման վերաբերյալ: Փաստաթղթում Եվրահանձնաժողովը կգնահատի Վրաստանի կողմից 12 հանձնարարականների կատարումը, որոնց հիման վրա Եվրոպական խորհուրդը պետք է որոշում կայացնի երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին։ Գնահատման փաստաթուղթը հիմնված կլինի օրենսդրական փոփոխությունների և բարեփոխումների վրա, որոնք իրականացվել են 2022 թվականի հունիսից՝ Եվրոպական հանձնաժողովի 12-րդ հոդվածի համաձայն: 2022 թվականի հունիսին Եվրոպական…

Read More
Վրաստանում ՌԴ-ի քաղաքականության պատասխանը Եվրոպան է և խաղաղ ապագան եվրոպական ընտանիքում. Զուրաբիշվիլի

Վրաստանում ՌԴ-ի քաղաքականության պատասխանը Եվրոպան է և խաղաղ ապագան եվրոպական ընտանիքում. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Կիրբալի գյուղ, որտեղ նոյեմբերի 6-ի երեկոյան ռուս սահմանապահների կողմից սպանվել էր Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին։ Նշվում է, որ ռուսական կողմն առևանգել է նաև Վրաստանի քաղաքացի Լևան Դոթիաշվիլուն: Երկրի Պետական անվտանգության ծառայությունը պահանջել է անհապաղ վերադարձնել առևանգված քաղաքացուն, իսկ մեղավորներին պատժել։ Զուրաբիշվիլին քաղաքացիներին կոչ է արել նոյեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին,…

Read More
Հայտնի են Կիրբալի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից սպանված և ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիների անունները

Հայտնի են Կիրբալի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից սպանված և ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիների անունները

Կիրբալի գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից սպանված Վրաստանի քաղաքացի Թամազ Գինթուրին է։ «Դրոա»-ի տեղեկություններով՝ օկուպացիոն ուժերի կողմից առևանգված ևս մեկ քաղաքացի Լևան Դոթիաշվիլին է։ «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում գտնվող Կիրբալ գյուղի մոտ ռուսական օկուպացիոն ուժերը հրազենով սպանել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիին։ Առեւանգվել է նաեւ Վրաստանի քաղաքացի Լեւան Դոթիաշվիլին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կիրբալի…

Read More
Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից իրականացված կրակոցների հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել

Ռուսական օկուպացիոն ուժերի կողմից իրականացված կրակոցների հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ԱԱԾ) տվյալներով՝ ռուսական օկուպացիոն ուժերի կողմից հրազենից կրակոցների հետևանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել։ «2023 թվականի նոյեմբերի 6-ին Գորիի մունիցիպալիտետի Կիրբալի գյուղի մոտ, օկուպացված տարածքում, ռուս օկուպացիոն ուժերի կողմից հրազենից կրակոցների հետևանքով տեղի բնակչին ապօրինի բերման ենթարկելու փորձի ժամանակ սպանվել է Վրաստանի քաղաքացի, մեկ քաղաքացի՝ ապօրինի բերման է ենթարկվել»։

Read More
Վրաստանը հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում. Նիկոլոզ Սամխարաձե

Վրաստանը հույս ունի, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում. Նիկոլոզ Սամխարաձե

Վրաստանը հայտարարել է, որ «3+3» բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը չի նշանակում դուրս գալ տարածաշրջանային խնդիրներից։ Իշխանությունները հույս ունեն անգամ, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թբիլիսիում, Վրաստանի հանրային հեռուստատեսության եթերում ասել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն։ Ավելի վաղ Թբիլիսին հայտարարել էր, որ վրացական կողմը չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպումներին։ Վրաստանի իշխանություններն այս դիրքորոշումը բացատրել…

Read More
Վրաստանը շահագրգռված է  տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Ղարիբաշվիլի

Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բարձր է գնահատել երեկ Թբիլիսիում Հայաստանի ու Ադրբեջանի վարչապետների հետ ոչ պաշտոնական շփումները:  Նա հայտարարել է. «Վրաստանը՝ որպես երկու երկրի՝ Հայաստանի և Ադրբեջանի անաչառ, չեզոք, օբյեկտիվ միջնորդ և բարեկամ, շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմամբ: Վրաստանը և ես՝ որպես կառավարության ղեկավար, պատրաստ ենք մասնակցել այդ գործընթացին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Read More
Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ մինչև տարեվերջ Վրաստանը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ

Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ մինչև տարեվերջ Վրաստանը կստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ հանրապետությունը տարեվերջին կստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Քաղաքական գործիչը հավելել է, որ իշխանությունները կատարել են Եվրամիության բոլոր հանձնարարականները, և պատճառ չկա, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ չստանա։ 2022 թվականի հունիսին ԵՄ առաջնորդները թեկնածուի կարգավիճակ շնորհեցին Մոլդովային և Ուկրաինային։ Նրանք ճանաչեցին…

Read More
Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափով հարթակի նիստին. Վրաստանի ԱԳՆ
		22.10.2023 . Տարածաշրջան

Թբիլիսին չի մասնակցի «3+3» ձևաչափով հարթակի նիստին. Վրաստանի ԱԳՆ 22.10.2023 . Տարածաշրջան

Վրացական կողմը չի մասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») շրջանակում հանդիպումներին, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: «Վրաստանը չի մասնակցում վերոնշյալ հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- հայտարարել են Վրաստանի ԱԳՆ-ից: Նշվում է, որ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա) հանդիպում անցկացնելու նախաձեռնության հեղինակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: …

Read More
Իրավապաշտպանները հայտնում են Վրաստանում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների նկատմամբ հսկողության և ճնշումների մասին

Իրավապաշտպանները հայտնում են Վրաստանում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների նկատմամբ հսկողության և ճնշումների մասին

Վրաստանում գործող Ազատությունների պաշտպանության և իրավունքների ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ մատնանշելով ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներին ուղղված սպառնալիքները։ Ըստ իրավապաշտպանների՝ հետապնդումների պատճառով Ադրբեջանը լքած և Թբիլիսիում հաստատված ադրբեջանցի մի շարք քաղաքական էմիգրանտներ անվտանգ չեն նաև Վրաստանում: Այստեղ նրանց դարձյալ հետապնդում են իրենց հակակառավարական դիրքորոշման պատճառով, սպառնում են ֆեյսբուքյան օգտահաշիվներում:

Read More
Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Զուրաբիշվիլուն

Վրաստանի խորհրդարանը չի կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահ Զուրաբիշվիլուն

Վրաստանի խորհրդարանի 100-ից պակաս պատգամավորներ են կողմ քվեարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու պաշտոնանկությանը, ուստի իմփիչմենթը չի կայացել։ Ըստ քվեարկության արդյունքների՝ նախագահի պաշտոնանկությանը կողմ է եղել 86 պատգամավոր, դեմ՝ մեկը։ Նախագահին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր ստանալ առնվազն 100 ձայն 150-ից կամ խորհրդարանի երկու երրորդի աջակցությունը: Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր, որպեսզի…

Read More
Վրաստանի խորհրդարանն այսօր նիստ է անցկացնում նախագահ Զուրաբիշվիլու իմփիչմենթի հարցով

Վրաստանի խորհրդարանն այսօր նիստ է անցկացնում նախագահ Զուրաբիշվիլու իմփիչմենթի հարցով

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին: Վրաստանի Սահմանադրական դատարանն ընդունել էր, որ Զուրաբիշվիլին խախտել է օրենքը՝ արտերկիր մեկնելով հակառակ կառավարության արգելքին, ինչն էլ թույլ է տալիս սկսել նախագահի իմփիչմենթի գործընթացը։ Հայցը ներկայացրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Դատարանի որոշումը պետք է հաստատի խորհրդարանը 150 պատգամավորից 100-ի…

Read More
Վրաստանի Սահմանադրական դատարանը թույլ է տվել սկսել նախագահի իմփիչմենթի գործընթացը

Վրաստանի Սահմանադրական դատարանը թույլ է տվել սկսել նախագահի իմփիչմենթի գործընթացը

«Վրաստանի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է օրենքը՝ հակառակ կառավարության արգելքի մեկնելով արտերկիր, ինչը կարող է հիմք դառնալ նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար»,- ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան: Իմփիչմենթի միջնորդությունը, որը ստորագրել է 80 պատգամավոր, դատարանում ներկայացրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, այդ թվում՝ կուսակցության նախագահ Իրակլի…

Read More
Վրաստանի իշխող կուսակցությունն անհնար է համարել նախագահի իմփիչմենթը ձայների բացակայության պատճառով

Վրաստանի իշխող կուսակցությունն անհնար է համարել նախագահի իմփիչմենթը ձայների բացակայության պատճառով

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու իմպիչմենթը, որը մեղադրվում է իր երկրի Սահմանադրությունը խախտելու համար՝ առանց կառավարության թույլտվության այցելելով Եվրամիության երկրներ, գործնականում անհնար է, քանի որ իշխող կուսակցությունը դժվար թե կարողանա ապահովել անհրաժեշտ նվազագույն 100 ձայնը: Այդ մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։ Իմփիչմենթը տեղի կունենա, եթե 150…

Read More
Վրաստանը միակ երկիրն է, որի հանդեպ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիակատար վստահություն ունեն. Պապուաշվիլի

Վրաստանը միակ երկիրն է, որի հանդեպ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիակատար վստահություն ունեն. Պապուաշվիլի

Վրաստանը միակ երկիրն է, որի հանդեպ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիակատար վստահություն ունեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մեր յուրահատկությունը բխում է այն քաղաքականությունից, որը տարիներ շարունակ Վրաստանը վարում է հարևանների նկատմամբ։ Այս վստահությունն այն է, ինչ մենք առաջարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի մեր բարեկամներին՝ ընդհանուր տարածաշրջանային վստահություն ձևավորելու համար»,- ասել…

Read More
Աշխատանքային այցով Վրաստանում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը

Աշխատանքային այցով Վրաստանում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը

Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարիձեն և Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաիգ Գուլիևը։ Այդ մասին հայտնում է Aliq.ge վրացական կայքը։ Այցի շրջանակներում նախատեսված է Իրակլի Ղարիբաշվիլիի և Իլհամ Ալիևի…

Read More
Վրաստանը տարածաշրջանում շատ կարևոր գործոն է. Ղարիբաշվիլի

Վրաստանը տարածաշրջանում շատ կարևոր գործոն է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գրանադայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Միջին միջանցքի գործարկման խնդրին: «Մեր երկիրը մեծ դերակատարում ունի ինչպես Եվրոպայի, այնպես էլ միջազգային համագործակցության համար։ Կարծում եմ, որ Վրաստանը կարևոր է ոչ միայն որպես առանձին երկիր, այլև որպես տարածաշրջանում շատ կարևոր խաղացող, ինչպես նաև գործոն, քանի որ մենք…

Read More
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է անկարգությունների նախապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկությունը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է անկարգությունների նախապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկությունը

Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը սխալ է անվանել վրացական հետախուզության հայտարարությունը, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ֆինանսավորել է դասընթացները՝ երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նպատակով։ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) երկուշաբթի հայտնել է, որ Սերբիայի երեք քաղաքացի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ ՄԶԳ հրավերով ժամանել են հանրապետություն և դասընթացներ են անցկացրել հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ, որոնք պետք է…

Read More
ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա Վրաստանի ՊԱԾ հայտարարության առնչությամբ. Կոբախիձե

ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա Վրաստանի ՊԱԾ հայտարարության առնչությամբ. Կոբախիձե

ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության հայտարարության առնչությամբ, ըստ որի ԱՄՆ ՄԶԳ ծրագրին մասնակցող Սերբիայի քաղաքացիները զբաղվել են «Վրաստանում ուժի կիրառմամբ իշխանությունը տապալելու գործընթացներ նախապատրաստելով»: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն: Խոսքն ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակում մշակույթի ոլորտում աշխատող խմբերի համար անցկացվող դասընթացների մասին է։ Պետական ​​անվտանգության ծառայությունը ներկայացրել…

Read More
Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբին Դանիգանին

Բաց նամակ Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբին Դանիգանին

Հարգարժան դեսպան, մենք Վրաստանում բնակվող հայերս ինչպես աշխարհի տարբեր ծայրերում այնպես էլ այստեղ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի կապակցությամբ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Մենք տեղյակ ենք, որ միացյալ նահանգները եւ մասնավորապես պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի Ադրբեջանը հետ կանգնի եւ ռազմական ագրեսիա չիրականացնի ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ Սակայն Ադրբեջանը…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է ԼՂ հայերին Հայաստանից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մասին տեղեկությունները

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է ԼՂ հայերին Հայաստանից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մասին տեղեկությունները

Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառվում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի՝ ՀՀ-ից դուրս այլ վայրեր հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ՝ հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:   «Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ…

Read More
Նյու Յորքում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Նյու Յորքում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և երկու երկրի ռազմավարական գործընկերության հարցեր։ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող տարածաշրջանային նախագծերն արդյունավետ ռազմավարական համագործակցության և վստահելի գործընկերության վառ օրինակ են: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում…

Read More
Վրաստանի իշխող կուսակցությունը սկսել է նախագահի պաշտոնանկության գործընթացը

Վրաստանի իշխող կուսակցությունը սկսել է նախագահի պաշտոնանկության գործընթացը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը Սահմանադրական դատարանի քննությանն է ներկայացրել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության համար հավաքված ստորագրությունները: Պաշտոնանկության մասին հայտը ներկայացրել են իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն և 4 պատգամավոր: Նախօրեին Վրաստանի խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովը հաստատել է պատգամավորների 80 ստորագրության իսկությունը: Որոշում կայացնելու համար Սահմանադրական դատարանն ունի մեկ ամիս։ Դրական որոշման…

Read More
Վրաստանի վարչապետը պատրաստ է ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության համար. զրուցել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետը պատրաստ է ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության համար. զրուցել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին

Վրաստանի վարչապետը պատրաստ է ջանքեր ներդնել տարածաշրջանում խաղաղության համար. զրուցել են Փաշինյանն ու Ղարիբաշվիլին   ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ինչպես հայտնում են Հայաստանի կառավարությունից՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի…

Read More