Վրաստանը պետք է կատարի ևս ինը պայման՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար. Բորել

Վրաստանը պետք է կատարի ևս ինը պայման՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար. Բորել

Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանը պետք է կատարի 12 պայմաններից ևս 9-ը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում: «Եվրահանձնաժողովը ներկայացրել է 12 առաջնահերթություն, որոնցից 3-ը դուք կատարել եք, 9-ը դեռ մնացել են»,- ասել է դիվանագետը։ Բորելի խոսքով՝ Թբիլիսին պետք է բարեփոխումներ իրականացնի օրենքի գերակայության, մարդու իրավունքների…

Read More
ԵՄ-ն 62 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Վրաստանին

ԵՄ-ն 62 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Վրաստանին

ԵՄ-ն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով 62 միլիոն եվրո է հատկացրել Վրաստանին՝ նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Վրաստանի պաշտպանության ուժերի համար ոչ մահաբեր տեխնիկայի առաջին խմբաքանակը Վրաստան է ժամանել ապրիլին, մատակարարումները շարունակվում են: Այս սարքավորումները կենսական նշանակություն կունենան ճգնաժամերին արագ արձագանքելու համար»,- ասել…

Read More
Վրաստանը պետք է ավարտի դատական բարեփոխումների և ԿԸՀ-ի հարցերը՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի համար․ Վոլսկի

Վրաստանը պետք է ավարտի դատական բարեփոխումների և ԿԸՀ-ի հարցերը՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակի համար․ Վոլսկի

Վրաստանը պետք է ավարտին հասցնի դատական բարեփոխումների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության հարցը՝ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու պայմանների լիարժեք կատարման համար։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։ «Թեման բավական կարևոր է։ Մենք վստահորեն կատարում ենք առաջարկությունները: Մնում է ավարտին հասցնել ԿԸՀ-ի հարցը։ Այն առանձնահատուկ կարևոր է։ Մենք սպասում ենք նաև…

Read More
ՀՀ ՔԿ նախագահը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու կառույցների հարաբերությունների զարգացման հնարավորությունները

ՀՀ ՔԿ նախագահը և Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու կառույցների հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Վրաստանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար, Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ։   Ինչպես հայտնում են ՀՀ ՔԿ-ից, կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև իրավապահ ոլորտում ձևավորված արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը և ընդգծել միջգերատեսչական ամուր կապերի նշանակությունը միջպետական հարաբերությունների կայուն զարգացման,…

Read More
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Վրաստան, հանդիպել Վրաստանի իր գործընկերոջ հետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է Վրաստան, հանդիպել Վրաստանի իր գործընկերոջ հետ

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնական հրավերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Վրաստան։ Սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության Քութայիսիի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կատսիտաձեի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների քննչական ծառայությունների…

Read More
Վրաստանի խորհրդարանը մերժել է Հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8 տեղափոխելու նախաձեռնությունը

Վրաստանի խորհրդարանը մերժել է Հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8 տեղափոխելու նախաձեռնությունը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ մերժել է ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիայի օրենսդրական նախաձեռնությունը՝ Հաղթանակի օրը մայիսի 9-ից մայիսի 8 տեղափոխելու մասին: Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելուն կողմ է քվեարկել 20 պատգամավոր, դեմ՝ 4-ը: Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր 76 պատգամավորի համաձայնությունը։ Ակուբարդիան նախաձեռնությունը հիմնավորել է նրանով, որ անհրաժեշտ է ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նշել Եվրոպայի, այլ ոչ…

Read More
Առաջիկա օրերին Վրաստան կայցելի Ժոզեպ Բորելը

Առաջիկա օրերին Վրաստան կայցելի Ժոզեպ Բորելը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն առաջիկա օրերին կայցելի Թբիլիսի, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: Ղարիբաշվիլու խոսքով՝ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անում է ԵՄ-ի հանձնարարականները կատարելու համար։ «Մենք կատարում ենք և կատարել ենք բոլոր 12 հանձնարարականները, անում ենք առավելագույնը,  մշտական կապի մեջ ենք…

Read More
Վրաստանում ավարտվել են Agile Spirit 2023 զորավարժությունները ՆԱՏՕ-ի մասնակցությամբ

Վրաստանում ավարտվել են Agile Spirit 2023 զորավարժությունները ՆԱՏՕ-ի մասնակցությամբ

Սեպտեմբերի 1-ին Վրաստանում ավարտվել են Agile Spirit 2023 ամենամյա բազմազգ զորավարժությունները, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Դրանց մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 21 երկրի մոտ 3600 զինվորական, մասնավորապես, Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ադրբեջանի, Բելգիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի և Ճապոնիայի զինվորականները։  Առաջին անգամ մասնակցել…

Read More
Վրաստանի իշխող կուսակցությունը սկսել է նախագահի իմպիչմենթի ընթացակարգը

Վրաստանի իշխող կուսակցությունը սկսել է նախագահի իմպիչմենթի ընթացակարգը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ իմփիչմենթի գործընթաց է սկսում նրա՝ Եվրոպա մեկնելու պատճառով, չնայած կառավարության մերժմանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ «Իմպիչմենթն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցություն, և, հետևաբար, առանց արմատական ​​ընդդիմության ձայների, այն իրականացման հեռանկար չունի: Չնայած դրան՝ կուսակցության քաղաքական խորհրդի նիստում…

Read More
Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում
		31.08.2023 . Միջազգային

Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում 31.08.2023 . Միջազգային

Գերմանիայի կառավարությունը Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում։ Որոշման նախագիծը ներկայացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը, և այն հավանության է արժանացել նախարարների կաբինետի կողմից։ Անվտանգ երկրների ցանկում ընդգրկվելը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիների ապաստանի դիմումներն ավելի արագ ընթացք կստանան, իսկ մերժման դեպքում արտաքսման ընթացակարգն անհամեմատ կհեշտանա:

Read More
Մինչև 2030 թ․ Վրաստանն ավելի պատրաստ կլինի ԵՄ-ին անդամակցելուն, քան Արևելյան Եվրոպայի երկրները․ Կոբախիձե

Մինչև 2030 թ․ Վրաստանն ավելի պատրաստ կլինի ԵՄ-ին անդամակցելուն, քան Արևելյան Եվրոպայի երկրները․ Կոբախիձե

Վրաստանը մինչև 2030 թվականը շատ ավելի համապատասխան կլինի Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին, քան Արևելյան Եվրոպայի հավակնորդ երկրները, այդ թվում՝ Ալբանիան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունը։ Նախօրեին Միշելը հայտարարել էր, որ պետությունների և կառավարությունների ղեկավարները ԵՄ հաջորդ գագաթնաժողովում կքննարկեն…

Read More
Վրաստանում մեկնարկել են Agile Spirit բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit — 2023 բազմազգ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանն արդեն 11-րդ անգամ է ընդունում այս զորավարժությունները։ Դրանց առաջին ցուցադրական մասը տեղի է ունեցել Վազիանի ռազմական օդանավակայանի տարածքում», — ասված է հաղորդագրության մեջ: ԱՄՆ Եվրոպական հրամանատարության 173-րդ օդադեսանտային բրիգադի անձնակազմը վայրէջք է կատարել օդանավակայանում։ Պաշտպանության նախարարությունը…

Read More
Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն օգոստոսի 17-ից 26-ը Վերին Լարսի անցակետում թողունակությունը կգործի սահմանափակ ռեժիմով՝ պայմանավորված անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ: Վերին Լարսի անցակետում ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ 12 ուղևորատար, այնուհետև 8 բեռնատար երթևեկելի…

Read More
Պետական այցով Իսրայել է ժամանել Վրաստանի վարչապետը

Պետական այցով Իսրայել է ժամանել Վրաստանի վարչապետը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում ընդունել է վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլուն, որի հետ, նրա խոսքով՝ քննարկել են «տնտեսական, զբոսաշրջության, բժշկության, անվտանգության, արհեստական ​​բանականության և այլ ոլորտներում համագործակցության ամրապնդման հարցերը»,- տեղեկացնում է ТАСС-ը։ Հանդիպման ընթացքում Նեթանյահուն նշել է, որ Վրաստանն ու Իսրայելը «ջերմ հարաբերություններ» ունեն: «Իսրայելում կան բազմաթիվ հրեաներ, որոնք եկել են Վրաստանից, որոնք կենդանի…

Read More
Վրաստանում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է

Վրաստանում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է

Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանության դեպարտամենտի ղեկավար Մերաբ Գափրինդաշվիլին՝ վկայակոչելով գերատեսչության հաշվետվությունը: Նա նշել է, որ սառցադաշտի փլուզումից հետո ջրերի հոսքը շարժվել է կիրճի հունով, իսկ բարձր ջերմաստիճանը և առատ տեղումներն արագացրել են դրա ընթացքը։…

Read More
Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
		05.08.2023 . Միջազգային

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի 05.08.2023 . Միջազգային

Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում սողանքի զոհերի թիվը հասել է 15-ի: Տեղեկությունը հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից։ Այսօր առավոտից Շովիում վերսկսվել են տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները, որոնցում ներգրավված են պաշտպանության ուժերն ու ավիացիան: Այս պահին աղետի գոտուց տարհանվել է 210 մարդ։ Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է…

Read More
Վրաստանում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 11-ի

Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 11-ի: Դեռևս անհետ կորած է 25 մարդ։ Վրաստանի առողջապահության նախարար Զուրա Ազարաշվիլին հայտնել է, որ որոնողական և փրկարարական աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 5-ի առավոտյան: Նրա խոսքով՝ զուգահեռաբար կշարունակվեն կամուրջների և լրացուցիչ ճանապարհների կառուցման աշխատանքները, որոնք կօգնեն սողանքի էպիկենտրոնի գոտի հասցնել հատուկ տեխնիկա…

Read More
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանին

Թվիթերի իր միկրոբլոգում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին և իշխանություններին: «Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում եղբայրական Վրաստանի ժողովրդին, Շովի առողջարանային գոտում սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Սիմոնյանը:

Read More
Օգոստոսի 7-ին Վրաստանում սգո օր է հայտարարվել

Օգոստոսի 7-ին Վրաստանում սգո օր է հայտարարվել

Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ին Վրաստանում սգո օր է հայտարարվել: Աղետի գոտում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հաստատել է աղետի հետևանքով 7-րդ զոհի լուրը: Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն ասել է, որ առայժ չի հաջողվում կապ հաստատել…

Read More
Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը
		04.08.2023 . Տարածաշրջան

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի ժողովրդին ու իշխանությանը 04.08.2023 . Տարածաշրջան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է վրաց ժողովրդին և իշխանություններին՝ Ռաճա-Լեչխումի շրջանում ողբերգական աղետի զոհերի համար: «Խորապես վշտացած եմ Վրաստանի Ռաճա շրջանում մարդկային կյանքեր խլած աղետի լուրից: Ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և Վրաստանի իշխանություններին այս դժվարին պահին և զոհվածների հարազատներին մաղթում տոկունություն ու համբերություն»,- Թվիթերի միկրոբլոգում վրացերեն գրել է Միրզոյանը:

Read More
Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը Ռուսաստան

Վրաստանը սահմանափակել է ամերիկյան մեքենաների արտահանումը Ռուսաստան

Օգոստոսի 1-ից Վրաստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ-ում արտադրված ավտոմեքենաների՝ Ռուսաստանի Դաշնություն արտահանման և վերարտահանման համար, ՏԱՍՍ-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարից հունիս հանրապետությունը Ռուսաստան է արտահանել 3700-ից ավելի ավտոմեքենա՝ ավելի քան 52 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Եվրամիությունը, պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակում, արգելք…

Read More
Ռուս զբոսաշրջիկներով նավի ժամանումը Վրաստանում բողոքի ալիք է առաջացրել

Ռուս զբոսաշրջիկներով նավի ժամանումը Վրաստանում բողոքի ալիք է առաջացրել

Վրաստան է ժամանել ռուս զբոսաշրջիկներով Astoria Grande զբոսանավը, ինչն առաջացրել է տեղի ընդդիմադիրների բողոքը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Formula հեռուստաընկերությանը։ Աղբյուրը պարզաբանում է, որ նավը Բաթումի նավահանգիստ է մտել հուլիսի 31-ի առավոտյան։ Նախօրեին այնտեղ էին հավաքվել վրացի ընդդիմադիրներն ու ակտիվիստները, որոնք բողոքում են նավի ժամանման դեմ: Նշվում է, որ ոստիկանությունը ուժեղացրել…

Read More
Խորվաթիայում բացվել է Վրաստանի դեսպանություն

Խորվաթիայում բացվել է Վրաստանի դեսպանություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը Զագրեբում մասնակցել են Վրաստանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։ Երկկողմ հանդիպմանը Ղարիբաշվիլին մանրամասն պատմել է Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման մասին և նշել, որ երկիրը տարեվերջին սպասում է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալուն: Նա ընդգծել է, որ Թբիլիսիի համար հատկապես կարևոր է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Խորվաթիայի…

Read More
Ռադիկ Եզոյանը պարգեւատրվեց Վրաստանի պարուսույցների ակադեմիայի պատվո շքանշանով

Ռադիկ Եզոյանը պարգեւատրվեց Վրաստանի պարուսույցների ակադեմիայի պատվո շքանշանով

Երեկ՝ հուլիսի 22-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղի «Արէ» համույթը Թբիլիսիում մասնակցեց պարի միջազգային փառատոնին, որի ընթացքում պարուսույց՝ Ռադիկ Եզոյանին շնորհվեց Վրաստանի պարուսույցների ակադեմիայի պատվո շքանշանը։ Փառատոնը կազմակերպել էր Վրաստանի պարարվեստի միությունը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ։  Մասնակցություն ունեցան խմբեր եւ անհատ կատարողներ, «Արէ» համույթը հանդես եկավ 4 համարով՝ ներկայացնելով հայկական եւ վրացական պարեր։ Փառատոնի վերջում մրցանակաբաշխության ժամանակ…

Read More
Դիմում ենք Վրաստանի նախագահին, վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին անտարբեր չմնալ մարդկային ողբերգությանը

Դիմում ենք Վրաստանի նախագահին, վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին անտարբեր չմնալ մարդկային ողբերգությանը

Դիմում ենք Վրաստանի վարչապետին, Նախագահին եւ ազգային ժողովի նախագահին անտարբեր չմնալու մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի կառավարությունը 220 օրից ավել է ինչ խախտելով եռակողմ հայտարարությունը փակել է Լաչինի միջանցքը եւ ապօրինաբար անցակետ տեղադրել այնտեղ։ Այդ անցակետը չնայած նրան, որ ապօրինի է տեղադրվել խախտելով եռակողմ հայտարարությունը, հիմա ընդհանրապես փակել է միջանցքը բոլոր…

Read More
Կոչ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին
		20.07.2023 news Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքական

Կոչ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին 20.07.2023 news Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքական

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրենը կոր է անում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին միջամտել Լալինի միջանցքի ապաշրջափակման գործին։

Read More
Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ մի շարք գյուղերի դպրոցների բարձր առաջադիմությամբ աշակերտների շրջայց Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ մի շարք գյուղերի դպրոցների բարձր առաջադիմությամբ աշակերտների շրջայց Հայաստան

Հուլիսի 16-18-ը Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանի Մառնեուլի և Ծալկա շրջանների հայաբնակ մի շարք գյուղերի դպրոցների բարձր առաջադիմությամբ աշակերտների շրջայց Հայաստան։ Այցելության առաջին օրը հագեցած էր մշակութային ծրագրով, աշակերտների խումբն այցելեց Ախթալայի վանք, Հաղպատի վանական համալիր, Զարնի-Պարնի քարայրաամրոցային համալիր։ Երեխաները շրջայց ունեցան նաև Լոռու մարզի COAF Սմարթ կենտրոնում՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը և իրականացվող կրթական ծրագրերին։…

Read More
Վրաստանը շուտով կսկսի լեհական անօդաչու թռչող սարքեր արտադրել․ Բուրչուլաձե
		18.07.2023 . Տարածաշրջան

Վրաստանը շուտով կսկսի լեհական անօդաչու թռչող սարքեր արտադրել․ Բուրչուլաձե 18.07.2023 . Տարածաշրջան

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Վրաստանը կսկսի արտադրել լեհական հարյուրավոր FLYEYE անօդաչու թռչող սարքեր և WARMATE կամիկաձե անօդաչու թռչող սարքեր: Այս մասին Imedi հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, հավելել՝ լեհ-վրացական առաջին անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ փորձարկվել են: Նախարարը տեղեկացրել է, որ ԱԹՍ-ների արտադրության ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրել են վրացական Delta International ընկերությունը և Լեհական WB…

Read More
Վրաստանում Լեհաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ Սաակաշվիլու հետ կապված սկանդալի պատճառով

Վրաստանում Լեհաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ Սաակաշվիլու հետ կապված սկանդալի պատճառով

Լեհաստանի դեսպանին սպասում են Վրաստանի ԱԳՆ-ում: Կանչը կապված է «Վիվամեդի» կլինիկայում տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ, ըստ վրացական կողմի, լեհ բժիշկը գաղտնի, կոշիկի մեջ թաքցրած, փորձել է դուրս բերել Վրաստանի երրորդ նախագահից վերցված կենսաբանական ստուգման նմուշները։ «Ինձ համար դա անբացատրելի է, ես պատասխան չունեմ լեհ բժշկի կողմից կենսանյութը հեռացնելու փորձին, քանի որ ոչ ոք…

Read More
Հավատարիմ մնացեք համամարդկային արժեքներին եւ փորձ արեք կանխելու մեր տարածաշրջանում նոր ցեղասպանության իրականացումը. Բաց նամակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Հավատարիմ մնացեք համամարդկային արժեքներին եւ փորձ արեք կանխելու մեր տարածաշրջանում նոր ցեղասպանության իրականացումը. Բաց նամակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

Հարգարժան պրն. վարչապետ, մենք` Վրաստանում բնակվող հայերս ուշադիր հետեւում ենք ձեր ջանքերին եւ հայտարարությունների, որոնցով Վրաստանը պատրաստ է ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդի կարեւոր դերը։ Ձեր անձնական ջանքերի շնորհիվ նախկինում ազատ արձակվեցին մի խումբ ռազմագերիներ ու բավականին վերջերս դուք կրկին հայտարարեցիք, որ պատրաստ եք միջնորդական առաքելությունը շարունակել հանուն մեր տարածաշրջանի խաղաղության։ Դա բնականաբար շատ…

Read More